Չիչու արվեստի թանգարան
Չիչու արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և արվեստի պատկերասրահ |
Երկիր | Ճապոնիա[1] |
Տեղագրություն | Naoshima?[1] |
Մասն է | Benesse Art Site Naoshima? |
Հասցե | 〒761-3110 香川県香川郡直島町3449番地1761-3110 |
Հիմնադրվել է | հուլիսի 18, 2004 |
Տնօրեն | Սոիտիրո Ֆուկուտակե |
Կայք | benesse-artsite.jp/en/art/chichu.html(անգլ.), benesse-artsite.jp/art/chichu.html(ճապոներեն), benesse-artsite.jp/zhcn/art/chichu.html և benesse-artsite.jp/zhtw/art/chichu.html |
Չիչու արվեստի թանգարան (地中美術館 (ճապ.՝ Chichū Bijutsukan), բառացի��րեն «արվեստի թանգարան երկրի վրա») կառուցված Ճապոնիայի Կագավայի (պրեֆեկտուրայի) Նաոշիմա կղզու հարավային մասում։ Թանգարան նախագծել է ճարտարապետ Տադաո Անդոն և բացվել է հանրության համար 2004 թվականի հուլիսի 18-ին։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորգետնյա թանգարանը գտնվում է Ֆուկուտակե հիմնադրամի տնօրինության ներքո, որը Բենեսի կորպորացիայի նախագիծն է, որի նախագահ Սոիտիրո Ֆուկուտակեն գործում է որպես հաստատության տնօրեն։ Այն գոյություն ունի որպես «բնության և մարդկանց փոխհարաբերությունները իմաստավորող» շարունակական նախաձեռնության մաս և հանդիսանում է արվեստի հետ կապված մի քանի վայրերից մեկը, որը գրավում է զբոսաշրջիկների հետաքրքրությունն այդ տարածքում[2]։
Չնայած գետնի տակ թաղված դիրքին, շենքի դիզայնն այնպիսին է, որ այն հեշտացնում է բնական լույսի բացառիկ օգտագործումը մի շարք ցուցանմուշներ լուսավորելու համար՝ փոխելով դրանց տեսքը օրվա տարբեր դիտումների ժամանակ և, ըստ էության, ընդգրկելով շենքը, նույն ոլորտը, ինչ ցուցադրված արվեստը[3]։
Ցուցադրված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այնտեղ մշտական ներկայացված են Ուոլտեր Դե Մարիայի և Ջեյմս Թյուրելի, ինչպես նաև Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» շարքին պատկանող աշխատանքները[4]։
Վալտեր Դե Մարիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ժամանակ/Բոլոր ժամանակներ/Չկա ժամանակ», 2004 - գրանիտ, կարմրափայտ ծառ, ոսկե տերև, բետոն
Կլոդ Մոնե
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ջրաշուշաններ»,1914-1917թթ․, յուղաներկ, 200×200սմ
- «Ջրաշուշաններ,արտասվող ուռիների արտացոլանքը»,1916–1919․, յուղաներկ, 100×200սմ
- «Ջրաշուշանների լճակ», 1917–1919, յուղաներկ,100×200սմ
- «Ջրաշուշանների լճակ», 1915–1926, յուղաներկ,դիպտիխ, 200×300սմ
Ջեյմս Թյուրել
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աֆռում,բաց կապույտ»,1968, պրոեկտոր
- «Բաց դաշտ», 2000, լյումինեսցենտային լույս, նեոնային խողովակ
- «Բաց երկինք» 2004, LED, քսենոնային լամպ
Չիչու այգի
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիչու այգին գտնվում է տոմսերի կենտրոնի և գլխավոր թանգարանի շենքի միջև, մոտավորապես 400 մ² տարածք է, որտեղ ներկայացված են մոտավորապես 150 տեսակի բույսեր, 40 տեսակի ծառեր և գրեթե 200 տեսակի ծաղիկներ, որոնք կամ հայտնվել են Մոնեի աշխատանքներում, կամ հավաքվել են նկարչի կողմից՝ իր կենդանության օրոք։ Քանի որ Մոնեն մոլի այգեպան էր, նրա սեփական նմուշները, ինչպես նաև նրա ամենահայտնի նկարներից քաղված ներշնչանքները օգտագործվել են տարածքը կազմող այգին և լճակները նախագծելու համար, որոնցում նույնիսկ պատկերված են նույն ջրաշուշանները, որոնք երևում են նրա նկարում[5]։
Չիչու այգու իմաստը կայանում է նրանում,որ շնորհիվ ֆիզիկական փորձի հնարավոր է, խորությամբ հասկանալ և գնահատել Կլոդ Մոնեի աշխատանքները[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Chichu Art Museum Concept Website Արխիվացված Մարտ 31, 2008 Wayback Machine
- ↑ «The art islands floating in the Seto Inland Sea».
- ↑ «Chichu Art Museum | Art | Benesse Art Site Naoshima».
- ↑ «Chichu Art Museum | Art». Benesse Art Site Naoshima (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Chichu Art Museum Garden Website Արխիվացված Փետրվար 24, 2008 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիչու արվեստի թանգարան» հոդվածին։ |
|