Չինարեն «ճգնաժամ» բառը
Չինարեն «ճգնաժամ նշանակող բառ» (չինարեն ավանդ. 危機, հեշտ. 危机 , պինին: wēijī), արևմտյան երկրների մոտիվացիոն տեքստերում հաճախ կիրառվող բառ, որն ունի երկու նշանակություն՝ «վտանգ» և «հնարավորություն»։ Բառը բաղկացած է երկու հիերոգլիֆներից։ Որոշ լեզվաբաններ քննադատում են այս թարգմանությունը՝ համարելով այն որպես ստուգաբանական մոլորություն, քանի որ «հնարավորությունը» չի համարվում չինարեն jī (չինարեն ավանդ. 機, հեշտ. 机 ) հիերոգլիֆի հիմնական նշանակությունը[1][2]։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ամերիկացի լեզվաբան Բենջամին Զիմմերի անգլերենում առաջին անգամ չինարեն «ճգնաժամ» բառի թարգմանությունը հանդիպել է 1938 թվականի վերջին՝ Չինաստանում աշխատող միսիոներների մասին պատմող ամսագրում[1][3]։ Ավելի շուտ, Միացյալ Նահանգներում այս թարգմանությունը առավել հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նախագահ Ջոն Քենեդին կիրառեց այս հռետորական արտահայտությունը՝ 1959 և 1960 թվականներին տեղի ունեցած ելույթների ժամանակ։
Չինարենում «ճգնաժամ» բառը բաղկացած է երկու սիմվոլներից, որոնցից մեկը նշանակում է «վտանգ», մյուսը՝ «հնարավորություն»[4]։
Բնօրինակ տեքստ (անգլ.)In the Chinese language, the word "crisis" is composed of two characters,
one representing danger and the other, opportunity.
Այս ասույթը հետագայում բազմիցս կիրառվել է քաղաքական ճառերի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի և հանրային այլ դեմքերի կողմից՝ ինքնաբերաբար մտնելով ամերիկացիների քաղաքական գիտակցության մեջ։
Բառի օգտագործումը դարձել է սիրելի «մեմ» ամերիկյան բիզնես խորհրդատուների և հռետորների համար։ Այն հաճախակի կիրառվում է նաև կրթական հաստատություններում, քաղաքականությունում և ԶԼՄ-ներում։ Այսպես օրինակ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը կիրառել է այս տերմինը Իսրայելա-պաղեստինյան բանակցությունների ժամանակ[5]։ Նախկին փոխնախագահ Ալբերտ Գոռը կիրառել է այս տերմինը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և կոմերցիայի կոմիտեում՝ իր «Անհարմար ճշմարտություն» աշխատության շնորհանդեսի ժամանակ, ինչպես նաև նոբելյան ճառի ժամանակ[6][7]։
Այս եզրույթը հաճախ կիրառում են նաև ռուս հանրային դեմքերը և լրագրողները։ Այսպես, իրենց ելույթներում և հարցազրույցներում տերմինը կիրառել են Բորիս Նեմցովը[8], Միխայիլ Դելյագինը[9], Միխայիլ Պրոխորովը[10], Ալեքսեյ Ուլյուկաևը[11] և ուրիշներ։
Բենջամին Զիմմերը կարծում է, որ եզրույթի հետաքրքրությունը պայմանավորված է նրա կիրառելիության «հարմարությամբ»՝ որպես հռետորական հնարք, որը ենթադրում է կոչ՝ անցնելու ակտիվ գործողությունների[12], ինչպես նաև ֆենոմեն, երբ ցանկալի ընդունվում է որպես իրական (անգլ.՝ Wishful thinking)[13]:
Տարածված սխալ թարգմանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանասեր, չինագետ, Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Մեյերը նշում է, որ wēijī բառի «վտանգ» թարգմանությունը համարվում է «տարածված մոլորություն» անգլալեզու երկրներում[13]։ Wēi (危) իրոք նշանակում է «վտանգավոր» կամ «ռիսկային», բայց jī (机) բազմանշանակ բառ է։ Այս տարրի ամենատարածված թարգմանությունը համարվում է «կրիտիկական կետը»[13]։ Չինարեն «հնարավորություն» բառը (չինարեն ավանդ. 機會, հեշտ. 机会 , պինին: jīhuì, բառացի՝ «հասնել կրիտիկական կետին»), հակառակը, համարվոմ է բազմարմատ բառ, որը ներառում է նաև jī տարրը։
Ամերիկյան հանրահայտ «Սիմփսոնները» մուլտսերիալում Լիզա Սիմփսոնը կիրառում է այս արտահայտությունը[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Zimmer, Benjamin (2007 թ․ մարտի 27). «Crisis = danger + opportunity: The plot thickens». Language Log. Վերցված է 2009 թ․ հունվարի 19-ին. (անգլերեն)
- ↑ "The Straight Dope: Is the Chinese word for "crisis" a combination of "danger" and "opportunity"?" (անգլերեն).
- ↑ Chinese Recorder (January 1938, "The Challenge of Unusual Times")
- ↑ Speeches by President Kennedy at United Negro College Fund fundraiser, Indianapolis, Indiana, 12 April 1959, and Valley Forge Country Club, Valley Forge, Pennsylvania, 29 October 1960 (на английском языке)
- ↑ Kessler, Glenn (2007 թ․ հունվարի 19). «Rice Highlights Opportunities After Setbacks On Mideast Trip». The Washington Post. էջ A14. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
- ↑ Gore, Al (2007 թ․ դեկտեմբերի 10). «Al Gore: The Nobel Peace Prize 2007: Nobel Lecture». Осло: Нобелевский комитет. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 12-ին. (на английском языке)
- ↑ «Борис Немцов: каждый олигарх может оказаться в «Матросской Тишине»». Комсомольская Правда. 2004 թ․ հունիսի 24. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Экономист Михаил Делягин: Ни в коем случае не тратьте заначку!». Комсомольская Правда. 2009 թ․ մայիսի 7. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «М.Прохоров: Ситуация на Украине — возможность для России и Европы объединить усилия». РБК. 2013 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Алексей Улюкаев: Уже в 2016 году возможен переход к умеренному восстановительному росту в российской экономике Արխիվացված 2016-02-06 Wayback Machine — сайт Минэкономразвития РФ
- ↑ Zimmer, Benjamin (2007 թ․ մարտի 22). «Stop Him Before He Tropes Again». Language Log. Վերցված է 2009 թ․ հունվարի 19-ին. (на английском языке)
- ↑ 13,0 13,1 13,2 Mair, Victor H. (2005). «danger + opportunity ≠ crisis: How a misunderstanding about Chinese characters has led many astray». PinyinInfo.com. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին. (на английском языке)
- ↑ https://www.youtube.com/watch?v=yY-P3D63Z18