Չիկագոյի Առևտրի պալատի շենք
Տեսակ | բազմահարկ շենք |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Չիկագո և Իլինոյս |
Հասցե | 141 W. Jackson Boulevard |
Ճարտարապետական ոճ | Art Deco architecture? |
Բարձրություն | 180 մետր |
Հարկեր | 44 |
Վերելակներ | 23 |
Անվանված է | Չիկագոյի առևտրի խորհուրդ |
Հիմնադրված է | 1930 |
Բացված | 1930 |
Ճարտարապետ | Holabird & Root? |
Պատվիրող | Չիկագոյի առևտրի խորհուրդ |
Ժառանգության կարգավիճակ | ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ, Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[2][3] և Chicago Landmark?[4] |
Պաշտոնական կայք |
Չիկագոյի Առևտրի պալատի շենք (անգլ.՝ Chicago Board of Trade Building), երկնաքեր Չիկագոյում` ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում։ 1930 թվականից մինչև 1965 թվականը հանդիսանում էր Չիկագոյի ամենաբարձր շենքը։ 1978 թվականի հունիսի 16-ին շենքը ներառվել է ԱՄՆ պատմական վայրերի գրանցամատյանում[5]։ Շինությունն ի սկզբանե կառուցվել է միայն Չիկագոյի առևտրի պալատի համար, որը 2007 թվականին միավորվել է Չիկագոյի ապրանքային բորսաի հետ։
Կառույց
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքի գագաթը զարդարված է հին հռոմեական դիցաբանության պտղաբերության Ցերերա աստվածուհու քանդակով, պատրաստված է չժանգոտվող պողպատից։ Քանդակի ընտրությունը պատահական չէր։ Չիկագոյի ապրանքային բորսաի շենքում է իրականացվում հացահատիկի ամենամեծ առևտուրը[6]։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիկագոյի առևտրի պալատի շենքը բազմիցս օգտագործվել է տարբեր ֆիլմերի նկարահանումներում։ Օրինակ, այն օգտագործվում է որպես Ուեյն Էնտերպրայզ ընկերության գլխամասային գրասենյակ «Բեթմեն։ Սկիզբը» ֆիլմում։ Շենքը ֆիլմի սկզբում հստակ երևում է Գոթամի համայնապատկերում՝ Ուիլիս-թաուերի և Ամերիկյան հեռախոսային և հեռագրական ընկերության կենտրոնի հետ միասին։
Բացի այդ, շենքն օգտագործվել է հետևյալ ֆիլմերում.
- «Ֆերիս Բուլերը մեկ օր արձակուրդ է վերցնում»[7]
- «Անպարտելիn»
- «Անիծված ուղի»
- «Խավարի ասպետը»
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գյուղատնտեսական արձան
-
Արդյունաբերության արձան
-
Գիշերային տեսքը
-
Ցերերա, շենքի վերևում
-
Առևտրի հարկ Չիկագոյի առևտրի պալատում, 1973
-
Առևտրի հարկ Չիկագոյի առևտրի պալատում, 1993
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչ — 1966.
- ↑ National Archives Catalog
- ↑ http://webapps1.cityofchicago.org/landmarksweb/web/landmarkdetails.htm?lanId=1269&counter=56
- ↑ «Chicago Board of Trade • 141 West Jackson Boulevard, Chicago Map data © OpenStreetMap • Chicago Architecture Info». www.chicagoarchitecture.info. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Чикагская биржа». archi.1001chudo.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Ferris Bueller's Day Off (1969) -». www.britannia.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.