Jump to content

Չեզարե Մալդինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեզարե Մալդինի
Cesare Maldini
Չեզարե Մալդինին 1969 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Չեզարե Մալդինի
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը ԻտալիաԻտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 5, 1932(1932-02-05)[1][2]
Ծննդավայր Իտալիա Տրիեստ, Իտալիա
Մահվան ամսաթիվ ապրիլի 3, 2016(2016-04-03)[3][2] (84 տարեկան)
Մահվան վայր Իտալիա Միլան, Իտալիա
Հասակ 1.83 սմ
Քաշ 76 կգ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
1950–1952 ԻտալիաՏրիեստինա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1952–1954 ԻտալիաՏրեստինա 32 (0)
1954–1966 ԻտալիաՄիլան 347 (3)
1966–1967 ԻտալիաՏորինո 33 (0)
1952–1967 Ընդհանուր 412 (3)
Ազգային հավաքական
1960–1963 ԻտալիաԻտալիա 14 (3)
Մարզչական կարիերա
1970–1972 ԻտալիաՄիլան (մարզչի օգնական)
1972–1974 ԻտալիաՄիլան
1974–1976 ԻտալիաՖոջջիա
1976–1977 ԻտալիաՏերնանա
1978–1980 ԻտալիաՊարմա ՖԱ
1980–1986 ԻտալիաԻտալիա (մարզչի օգնական)
1986–1996 ԻտալիաԻտալիա Մ21
1996–1998 ԻտալիաԻտալիա
2001 ԻտալիաՄիլան
2001–2002 ՊարագվայՊարագվայ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Չեզարե Մալդինին (իտալ.՝ Cesare Maldini, փետրվարի 5, 1932(1932-02-05)[1][2], Տրիեստ, Իտալիա - ապրիլի 3, 2016(2016-04-03)[3][2], Միլան, Իտալիա[3]), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մարզիչ և ֆուտբոլիստ է, խաղացել է պաշտպանի դիրքում, Պաոլո Մալդինիի հայրն է։

Չեզարեն իր կարիերան սկսեց իտալական Տրեստինա ակումբում, նախքան Միլան տեղափոխվելը (1954 թ.) , որի հետ նա նվաճել է չորս Սերիա Ա-ի տիտղոս և մեկ Չեմպիոնների լիգայի գավաթ՝ ակումբում անցկացրած տասներկու տարիների ընթացքում։ Մալդինին ևս մեկ մրցաշրջան (1966-1967 թթ.) անցկացրել է Թուրինի Տորինոյում։ 1962 թվականին, Իտալիայի հավաքականի հետ մասնակցել է Աշխարհի առաջնությանը։ Ընդհանուր առմամբ, հավաքականում անցկացրել է տասնչորս խաղ։ Ինչպես Միլանում, այնպես էլ հավաքականում կրել է ավագի թևկապը։

Որպես մարզիչ՝ Մալդինին, գլխավորել է իր նախկին ակումբը՝ Միլանը, ինչպես նաև մարզել է իտալական Ֆոջջիա, Տերնանա և Պարմա ֆուտբոլային ակումբները։ Նվաճել է Եվրոպայի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների առաջնությունը՝ Իտալիայի Մ21 տարեկանների հավաքականի հետ, ռեկորդային երեք անգամ անընդմեջ։ Մարզել է նաև Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 1996-1998 թվականներին, և Պարագվայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2002 թվականի ՖԻՖԱ Աշխարհի գավաթի խաղարկության ընթացքում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեզարեն նավաստի Ալբինո Մալդինիի և Մարիայի որդին է, ծնվել է Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլի�� նահանգի Տրիեստե բնակավայրում։ Մայրը սլովենացի էր։ Հոր արմատները Պադուայից են։ Չեզարե Մալդինին ամուսնացել է Մարիա Լուիսայի (Marisa; née Mazzucchelli, 1939–2016 թթ.) հետ 1962 թվականին։ Նրանք ունեն վեց երեխա՝ երեք որդի և երեք դուստր։ Որդիներից մեկը՝ Պաոլո Մալդինին ունեցել է հաջող ֆուտբոլային կարիերա  Միլանում և Իտալիայում։ Հինգ անգամ (1989, 1990, 1994, 2003, 2007 թթ) նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, երկու անգամ (2003, 2007 թթ) որպես ավագ։ Զբաղեցնում է երրորդ տեղը Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով՝ զիջելով միայն Ջանլուիջի Բուֆֆոնին և Ֆաբիո Կանավառոին։ Չեզարե Մալդինիի թոռներ Քրիստիանը (հունիսի 14, 1996 թ.) և Դանիելը (հոկտեմբերի 12, 2001 թ.) (Պաոլո Մալդինիի որդիները) Միլանի երիտասարդական ակումբի ֆուտբոլիստներ են։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեզարե Մալդինին Միլանի կազմում (1959-1960 մրցաշրջան)

Մալդինին իր խաղային կարիերան սկսել է 1952 թվականին Տրեստինա ակումբում։ Դեբյուտային խաղը եղել է Պալերմոյի դեմ՝ 1953 թ. մայիսի 24-ին, որն ավարտվեց 0-0 հաշվով։

Տրեստինայում անցկացրած երկու մրցաշրջանից հետո նա տեղափոխվեց Միլան՝ որտեղ սկսեց հաջողությունների հասնել և դառնալ թիմի կարևորագույն խաղացողներից մեկը։ Մալդինին Միլանի կազմում անցկացրած իր դեբյուտային մրցաշրջանում դարձավ Իտալիայի առաջնության հաղթող։ Այդ ժամանակաշրջանի Միլանի կազմում ընդգրկված էին այնպիսի մեծանուն խաղացողներ ինչպիսիք են՝ Լորենցո Բուֆֆոնը, Ֆրանչեսկո Ձագատտին, Նիլս Լիդհոլմը, Գուննար Նորդալը և Ժուան Ալբերտո Շաֆֆինոն։ 1961 թվականին Մալդինին դարձավ Միլանի ավագը, իսկ նրա հեռանալուց հետո կապիտանի պարտականություններն իր վրա վերցրեց Ջաննի Ռիվերան։ Միլանի կազմում Մալդինին հաղթեց նաև «Կոպա Լատինան»։ 1963 թ. մայիսի 22-ին անգլիական Ուեմբլի մարզադաշտում Գավաթակիրների գավաթի խաղարկության շրջանակներում (Չեմպիոնների լիգա) Ժոզե Ալտաֆինիի դուբլի շնորհիվ Միլանը հաղթեց Բենֆիկային (2-1) և առաջին անգամ իր պատմության ընթացքում դարձավ եվրագավաթային մրցաշարի հաղթող, իսկ Մալդինին դարձավ առաջին իտալացի կապիտանը, ով իր գլխավերևում պահեց այդ գավաթը։ Ընդհանուր առմամբ Մալդինին Միլանի կազմում անցկացրեց 412 խաղ, որից 347 խաղը Սերիա Ա-ում, և դարձավ 3 գոլի հեղինակ` թույլ չտալով գրեթե ոչ մի դիրքային սխալ։

1966 թվականին տեղափոխվեց Տորինո` որտեղ էլ,1967 թվականի մայիսի 28-ին Նապոլիի դեմ խաղում (2-1 հօգուտ Նապոլիի) ավարտեց իր ֆուտբոլիստի կարիերան։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան Ակումբ Ազգային առաջնություն Երկրի գավաթ Եվրագավաթներ Այլ մրցաշարեր Ընդհանուր
Մրց. Խաղեր Գոլեր Մրց. Խաղեր Գոլեր Մրց. Խաղեր Գոլեր Մրց. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
1952-1953 Իտալիա Տրեստինա Ա 1 0 - - - - - - - - - 1 0
1953-1954 Ա 31 0 - - - - - - - - - 31 0
Ընդհանուր Տրեստինա 32 0 - - - - - - 32 0
1954-1955 Իտալիա Միլան Ա 27 1 - - - - - - ԿԼ 1 0 28 1
1955-1956 Ա 22 0 - - - ԳԳ 6 0 ԿԼ 2 0 30 0
1956-1957 Ա 21 1 - - - - - - ԿԼ 2 0 23 1
1957-1958 Ա 32 0 ԻԳ 3 0 ԳԳ 8 0 - - - 43 0
1958-1959 Ա 34 0 ԻԳ 1 0 - - - ԲԳ 1 0 36 0
1959-1960 Ա 29 0 ԻԳ - - ԻԳ 4 0 ԲԳ 1 0 34 0
1960-1961 Ա 30 0 ԻԳ 2 0 - - - ԲԳ 2 0 34 0
1961-1962 Ա 34 1 ԻԳ - - ԸՄ 2 0 ԲԳ - - 36 1
1962-1963 Ա 31 0 ԻԳ 1 0 ԳԳ 9 0 ԲԳ 2 0 43 0
1963-1964 Ա 22 0 ԻԳ 1 0 ԳԳ 3 0 ՄԳ 3 0 29 0
1964-1965 Ա 34 0 ԻԳ - - ԸՄ 2 0 - - - 36 0
1965-1966 Ա 31 0 ԻԳ 1 0 ԸՄ 8 0 - - - 40 0
Ընդհանուր Միլան 347 3 9 0 42 0 14 0 412 3
1966-1967 Իտալիա Տորինո Ա 33 0 ԻԳ 3 0 - - - ԱԳ 3 0 39 0
Ընդհանուր կարիերա 412 3 12 0 42 0 17 0 451 3
Տարեթիվ Քաղաք Հյուրընկալող երկիր Արդյունք Հյուրընկալվող երկիր Մրցաշար Գոլեր Նշումներ
6-1-1960 Նեապոլ ԻտալիաԻտալիա 3-0 ՇվեյցարիաՇվեյցարիա Միջազգային գավաթ -
25-4-1961 Բոլոնյա ԻտալիաԻտալիա 3-2 Հյուսիսային ԻռլանդիաՀյուսիսային Իռլանդիա Ընկերական խաղ -
15-10-1961 Թել Ավիվ ԻսրայելԻսրայել 2-4 ԻտալիաԻտալիա Ֆուտբոլի աշխարհի 1962 թ. առաջնության ընտրական փուլ -
4-11-1961 Թուրին ԻտալիաԻտալիա 6-0 ԻսրայելԻսրայել Ֆուտբոլի աշխարհի 1962 թ. առաջնության ընտրական փուլ -
5-5-1962 Ֆլորենցիա ԻտալիաԻտալիա 2-1 ՖրանսիաՖրանսիա Ընկերական խաղ -
31-5-1962 Սանտյագո ԻտալիաԻտալիա 0-0 ԳերմանիաԳերմանիա ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962 -
7-6-1962 Սանտյագո ԻտալիաԻտալիա 3-0 ՇվեյցարիաՇվեյցարիա ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962 -
11-11-1962 Վիեննա ԱվստրիաԱվստրիա 1-2 ԻտալիաԻտալիա Ընկերական խաղ - Ավագ
2-12-1962 Բոլոնյա ԻտալիաԻտալիա 6-0 ԹուրքիաԹուրքիա Ֆուտբոլի Եվրոպայի 1964 թ. առաջնության ընտրական փուլ - Ավագ
27-3-1963 Ստամբուլ ԹուրքիաԹուրքիա 0-1 ԻտալիաԻտալիա Ֆուտբոլի Եվրոպայի 1964 թ. առաջնության ընտրական փուլ - Ավագ
12-5-1963 Միլան ԻտալիաԻտալիա 3-0 ԲրազիլիաԲրազիլիա Ընկերական խաղ - Ավագ
9-6-1963 Վիեննա ԱվստրիաԱվստրիա 0-1 ԻտալիաԻտալիա Ընկերական խաղ - Ավագ
13-10-1963 Մոսկվա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԽՍՀՄ 2-0 ԻտալիաԻտալիա Ֆուտբոլի Եվրոպայի 1964 թ. առաջնության ընտրական փուլ - Ավագ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.theguardian.com/football/2016/apr/05/cesare-maldini-obituary
  2. https://www.acmilan.com/en/news/club/2016-07-28/today-marisa-maldini-passed-away
  3. https://www.irishtimes.com/sport/italy-place-faith-in-family-values-1.114792
  4. http://www.uefa.com/memberassociations/association=ita/news/newsid=834649.html
  5. https://archive.today/20130421171949/http://www.discipline-knowledge.us/Wikipedia-864149-Christian-Maldini.html
  6. http://www.discipline-knowledge.us/Wikipedia-864149-Christian-Maldini.html
  7. http://cinquantamila.corriere.it/storyTellerThread.php?threadId=MALDINI+Cesare Արխիվացված 2016-04-14 Wayback Machine
  8. https://www.ibtimes.co.uk/cesare-maldini-obituary-italy-ac-milan-legend-dies-84-1552886
  9. https://www.football-italia.net/82363/sheva-maldini-father
  10. http://www.magliarossonera.it/protagonisti/Gioc-Maldinic.html
  11. https://www.fourfourtwo.com/news/milan-great-cesare-maldini-dies-aged-84#:Ii8oIsIgSc3i3A
  12. https://www.acmilan.com/en/news/all-news
  13. https://www.acmilan.com/en/cesare-maldini
  14. https://www.theguardian.com/football/2016/apr/03/cesare-maldini-ac-milan-captain-dies-italy-manager
  15. http://www.uefa.com/uefachampionsleague/news/newsid=1623877.html
  16. https://www.gazzetta.it/Calcio/Serie-A/Milan/03-04-2016/morto-cesare-maldini-aveva-84-anni-15091456118.shtml
  17. https://www.corriere.it/foto-gallery/sport/16_aprile_03/1963-cesare-maldini-primo-italiano-ad-alzare-coppa-campioni-milan-tetto-d-europa-710e9d76-f968-11e5-91c9-425ed3b43648.shtml
  18. http://www.figc.it/nazionali/DettaglioConvocato?codiceConvocato=620&squadra=1 Արխիվացված 2016-05-05 Wayback Machine
  19. https://www.gazzettadiparma.it/news/parma1913/344926/E--morto-Cesare-Maldini-.html Արխիվացված 2018-10-20 Wayback Machine
  20. https://web.archive.org/web/20160630203237/http://football.sporting99.com/fifa-world-cup-all-star-team.html
  21. http://www.treccani.it/enciclopedia/cesare-maldini_(Enciclopedia-dello-Sport)/
  22. http://www.gazzetta.it/premium/plus/Calcio/04-02-2012/difensore-allenatore-papa-80-anni-cesare-maldini--81234138195.shtml
  23. https://www.ilnapolista.it/2016/04/maldini-cesare-molto-maldinate-allenatore/
  24. http://storiedicalcio.altervista.org/blog/
  25. http://www.figc.it/eng/Xml2Pdf/Storia_3233_en.pdf Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  26. https://www.yahoo.com/?err=404&err_url=http%3a%2f%2fsports.yahoo.com%2fnews%2fac-milan-legend-cesare-maldini-061528025.html
  27. http://ricerca.repubblica.it/repubblica/archivio/repubblica/1997/05/31/torneo-di-francia-torna-pagliuca-con-debuttanti.html
  28. https://www.irishtimes.com/sport/french-feast-to-comfort-soccer-starved-1.78634
  29. http://www2.raisport.rai.it/news/rubriche/quelliche/199712/31/34a97c32074cb/ Արխիվացված 2016-09-15 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեզարե Մալդինի» հոդվածին։