Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Սքոթ Շերինգթոն անգլ.՝ Charles Scott Sherrington |
---|
|
Ծնվել է | նոյեմբերի 27, 1857(1857-11-27)[1][2][3][…] Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
---|
Մահացել է | մարտի 4, 1952(1952-03-04)[1][2][3][…] (94 տարեկան) Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[4] |
---|
Գերեզման | Իպսուիչ |
---|
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
---|
Մասնագիտություն | բժիշկ, նյարդաբան, համալսարանի դասախոս, ախտաբան, ֆիզիոլոգ և ֆուտբոլիստ |
---|
Հաստատություն(ներ) | Մագդալեն քոլիջ, Լիվերպուլի համալսարան և Լոնդոնի թագավորական քոլեջ |
---|
Գործունեության ոլորտ | Նյարդակենսաբանություն, ֆիզիոլոգիա, հյուսվածաբանություն, Բակտերիաբանություն և ախտաֆիզիոլոգիա |
---|
Պաշտոն(ներ) | Թագավորական միության նախագահ |
---|
Անդամակցություն | Լեոպոլդինա, Լոնդոնի թագավորական ընկերություն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[5], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4] |
---|
Ալմա մատեր | Ֆիցուիլյամի քոլեջ, Գոնվիլ և Քիիզ քոլեջ, Ipswich School?, Օքսֆորդի համալսարան[6] և St Thomas's Hospital Medical School? |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[7] |
---|
Գիտական ղեկավար | Մայքլ Ֆոսթեր և John Newport Langley? |
---|
Եղել է գիտական ղեկավար | John Farquhar Fulton?[6], Ուայլդեր Գրեյվս Պենֆիլդ, John Eccles? և John Farquhar Fulton?[6] |
---|
Պարգևներ | |
---|
Charles Scott Sherrington Վիքիպահեստում |
Չարլզ Սքոթ Շերինգթոն (անգլ.՝ Charles Scott Sherrington, նոյեմբերի 27, 1857(1857-11-27)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մարտի 4, 1952(1952-03-04)[1][2][3][…], Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ֆիզիոլոգ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1893)։
Ավարտել է Քեմբրիջի համալսարանը 1885 թվականին։ Եղել է Լիվերպուլի (1895-ից 1913 թվականներին) և Օքսֆորդի (1913-ից 1935 թվականներին) համալսարանների պրոֆեսոր։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիային։ Ուսումնասիրել է ողնուղեղի ռեֆլեքսային գործունեության օրենքները, նշել սինապսների դերը նյարդային բջիջների փոխհարաբերության պրոցեսում, մանրամասն նկարագրել փոխհակադարձ (ռեցիպրոկ) նյարդավորումը։ Զարգացրել է մկանային ռեցեպցիայի (ընկալչության) մասին տեսությունը, նկարագրել գլխուղեղի կեղևի փոխհարաբերությունը ողնուղեղի շարժիչ կենտրոնների հետ, որոնք կարգավորում են կմախքային մկանները։ Շերինգթոնի գիտական աշխատանքները մեծ դեր են խաղացել փորձառական և կլինիկական նյարդաբանության զարգացման համար։ Արժանացել է Նոբելյան մրցանակի 1932 թվականին Է. Էդրիանի հետ համատեղ։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Who Named It?
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ www.pas.va
- ↑ 6,0 6,1 6,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ https://journals.openedition.org/framespa/515
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k32169328/f71
- ↑ Liste des docteurs honoris causa de l'Université de Paris de 1918 à 1933 inclus (ֆր.) — 1934. — Vol. 9, Iss. 1. — P. 90—95. — ISSN 0041-9176
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1932 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ La vie universitaire (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1946. — P. 5. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 486)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|