Չանգժոու
Բնակավայր | ||
---|---|---|
Չանգժոու | ||
չինարեն՝ 常州市 | ||
Երկիր | Չինաստան | |
Համայնք | Ցզյանսու | |
Ներքին բաժանում | Tianning District?, Zhonglou District?, Xinbei District?, Wujin District?, Liyang?, Jintan District? և Changzhou Economic and Technological Development District? | |
Մակերես | 4372,15 կմ² | |
Բնակչություն | ▲5 278 121 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 0519 | |
Փոստային դասիչ | 213000 | |
Ավտոմոբիլային կոդ | 苏D | |
Պաշտոնական կայք | changzhou.gov.cn | |
| ||
Չանգժոուն (չանգժոուերեն՝ Զաոն Ցեի, չինարեն՝常州) պրեֆեկտուրայի մակարդակ ունեցող քաղաք է Չինաստանի հարավային Ջիանգսու նահանգում։ Այն նախկինում հայտնի էր որպես Յանլինգ, Լենլինգ և Ջինլինգ։ Յանցզի գետի հարավային ափին գտնվող Չանգժոուն սահմանակից է արևմուտքից՝ նահանգի մայրաքաղաք Նանջիին, հյուսիս-արևմուտքից՝ Ժենջիանգին, արևելքից՝ Վուքսին և հարավից՝ Ժենջիանգի նահանգին։ Չանգժոուն գտնվում է Չինաստանի բարձր զարգացած Յանգցե դելտա շրջանում, որը տարածվում է Շանհայից հյուսիս-արևմուտք ընկած տարածքում։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով Չանգժոու քաղաքի բնակչությունը կազմում էր 4,592,431[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Յանչենգի ավերակները» (淹城遺址) բաղկացած է Չանգժոուի Վուջին շրջանում գտնվող այն պարսպապատ քաղաքի մնացորդներց, որը հիմնադրվել է 3000 տարի առաջ՝ Արևմտյան Ժոու դինաստիայի հաստատման սկզբում։ Ժամանակակից Չանգժոուի տարածքում գտնվող մի բնակավայրի ամենահին արձանագրությունն այժմ ծառայում է որպես կալվածք, որը հայտնաբերվել է Ք.ա. 221 թվականին՝ Կին դինաստիայի սկզբնական շրջանում։ Սուի և Տանգի միջթագավորության ժամանակահատվածում Պիլինգ քաղաքը (毗陵) Շեն Ֆաքսինգի կարճաժամկետ թագավորության՝ Լիանգի մայրաքաղաքն էր (619-620 թվականներին)։ 589 թվականին Չանգժոուն ստացել է իր ներկայիս անունը, որը նշանակում է «սովորական պրեֆեկտուրա»։ 609 թվականին Գրանդ Ջրանցքի կառուցումից հետո Չանգժոուն դարձավ ջրանցքային նավահանգիստ և տեղական աճեցված հացահատիկների փոխադրման կետ, և այդ ժամանակներից ի վեր պահպանեց այս դերերը։ Չանգժուուի շրջակայքում գտնվող գյուղական շրջանները նշանավոր են բրնձի, ձկների, թեյի, մետաքսի, բամբուկի և մրգերի արտադրության համար։
1850-ական թվականների Թայփինգ ապստամբության ժամանակ Չանգժոում կառուցվել է այսպես կոչված «Խաղաղասեր Սելեստիալ թագավորության» առաջնորդներին պատկանող 5 պալատներից 1-ը։ Այսօր «Թագավորի պալատի» ավերակները կարելի է գտնել Ժողովրդի թիվ 1 հիվանդանոցի մոտ։
1920-ական թվականներին Չանգժոուն սկսեց բամբակի գործարաններ գրավել։ Բամբակի արդյունաբերությունը խթանվեց 1930-ականների վերջին, երբ բիզնեսները սկսեցին տեղափոխվել Շանհայի սահմաններից դուրս ճապոնական օկուպացիայի պատճառով։ Ի տարբերություն Չինաստանի շատ քաղաքների, Չանգժոուն շարունակում էր բարգավաճել նույնիսկ 1966-76 թվականների Մշակութային հեղափոխության ընդվզումների ժամանակ։ Այսօր այն կարևոր արդյունաբերական կենտրոն է տեքստիլ արդյունաբերության, սննդի վերամշակման, ինժեներական (դիզելային շարժիչներ, գեներատորներ, տրանսֆորմատորներ և այլ մեքենաներ) և բարձր տեխնոլոգիաների համար։
Պատմական փոփոխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականի հունվարի 1-ին Չանգժոուն հանդես եկավ որպես տեղական կառավարման քաղաքապետարան։ 1958 թվականին Ժենջիանգի պրեֆեկտուրան վերանվանվեց Չանգժոուի պրեֆեկտուրա, իսկ վարչակազմի ղեկավարությունը Ժենջիանգից տեղափոխվեց Չանգժոու։ Չանգժոուն ընդգրկվեց Չանգժոու պրեֆեկտուրայի մեջ։
1959 թվականին Չանգժոուի պրեֆեկտուրան վերափոխվեց Ժենջիանգի պրեֆեկտուրայի, իսկ վարչակազմի ղեկավարությունը Չանգժոուից տեղափոխվեց Ժենջիանգ։ Չանգժոուն ընգրկվեց Ժենջիանգի պրեֆեկտուրայի մեջ։
1960 թվականին Ժենջիանգի պրեֆեկտուրայի Վուջին շրջանն ընդգրկվեց Չանգժոուի մեջ։
1962 թվականին Չանգժոուն վերափոխվեց տեղական կառավարման քաղաքապետարանի, իսկ Վուջին շրջանն ընդգրկվեց Ժենջիանգի պրեֆեկտուրայի մեջ։
1983 թվականին, երբ քաղաքային նշանակություն ունեցող կառավարման համակարգ իրականացվեց, Ժենջիանգի Վուջին, Ջինտան և Լիյանգ շրջաններն ընդգրկվեցին Չանգժոուի մեջ։ Այդ քաղաքային տարածքը բաժանվածէր 5 վարչատարածքային շրջանների՝ Գուանհուա, Տիանինգ, Ժոնգլու, Քիշույանև Ջիաոկու։ Այդ ժամանակ, Չանգժոուն կառավարում էր 3 կոմսություն և 5 շրջան։
1986 թվականի սեպտեմբերից, ինչպես հաստատել է Պետական խորհուրդը, Գուանհուա շրջանը կորցրեց իր ուժը, և նախկին վարչական տարածքն ընդգրկվեց Ժոնգլու և Տիանինգ շրջանների մեջ։ Լիանգի կոմսությունը վերափոխվեց Լիանգ քաղաքի (կոմսության մակարդակ)։ Այդ ժամանակ Չանգժոուն կառավարում էր 2 կոմսություն և 4 շրջան։
1993 թվականին Ջինտանի կոմսությունը վերափոխվեց Ջինտան քաղաքի։
1995 թվականին Վուջին կոմսության Լոնգհուտանգ, Կսինքիաո, Բայժանգ և Վեիտանգ քաղաքներն ընդգրկվեցին Ջիաոկու շրջանի մեջ։ Պետական խորհրդի 1995 թվականի հունիսի 8-ի հաստատմամբ Վուջինի կոմսությունը վերափոխվեց Վուջին քաղաքի՝ Հուտանգ քաղաքում հաստատված կառավարության հետ։
1999 թվականին, նահանգային կառավարության հաստատմամբ Ջիաոկու շրջանի Տաիքսիանգ քաղաքը կորցրեց իր ուժը և ներառվեց Վուջին քաղաքի Քսեյան շրջանի մեջ[4]։
Կառավարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրեֆեկտուրային մակարդակով Չանգժոու քաղաքը ղեկավարում են 7 կոմսական մակարդակի բաժանումներ ընդգրկելով 5 շրջաններ և մեկ կոմսական մակարդակի քաղաք։
Ստորաբաժանում | Պարզեցված չինարեն | Հանյու Պինյին | Բնակչություն (ՉԺՀ-ի բնակչության վեցերորդ ազգային մարդահամարը) | Տարածք (կմ2) | Խտություն (/կմ2) |
---|---|---|---|---|---|
Հստակ քաղաք | |||||
Տյանինգ շրջան | 天宁区 | Tiānníng Qū | 513,682 | 154.84 | 3,317.50 |
Ժոնգլու շրջան | 钟楼区 | Zhōnglóu Qū | 505,936 | 132.93 | 3,806.03 |
Ծայրամասային | |||||
Կսիմբեյ շրջան | 新北区 | Xīnběi Qū | 596,807 | 508.91 | 1,172.72 |
Վուջին շրջան | 武进区 | Wǔjìn Qū | 1,674,123 | 1,065.26 | 1,571.56 |
Ջինտան շրջան | 金坛区 | Jīntán Qū | 552,047 | 975.68 | 565.81 |
Արբանյակային քաղաքներ (Վարչաշրջանի մակարդակի քաղաքներ) | |||||
Լիյանգ քաղաք | 溧阳市 | Lìyáng Shì | 749,377 | 1,534.52 | 488.35 |
Ընդհանուր | 4,591,972 | 4,372.15 | 1,050.28 | ||
Քայքայված շրջան։ Քիշույան շրջան |
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մարդահամարի տվյալներով Չանգժոուի բնակչությունը կազմում է 4,592,431 մարդ, որը նախորդ մարդահամարից ի վեր տարեկան աճում է 2 տոկոսով, իսկ 3,290,918 մարդ ապրում է 5 քաղաքային շրջաններից բաղկացած տարածքում[3]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չանգժոուն կրթական հանգույց է և օջախ մի քանի համալսարանների, այդ թվում՝ Չանգժոուի,Հոհայի (Չանգժոուի ուսումնարան), Ջիանգսու Ուսուցիչների Գիտության և Տեխնոլոգիայի, Ջիանգսու Ուսուցիչների տեխնոլոգիայի համալսարանները և Չանգժոուի տեխնոլոգիական ինստիտուտը։ Քաղաքն ունի նաև մի շարք նշանավոր միջնակարգ դպրոցներ, այդ թվում՝ Ջիանգսու գավառի Չանգժոու ավագ դպրոցը։
Չինաստանում ունենալով բարձր արհեստագործական կրթության առանձնահատկություն, Չանգժոուի բարձրագույն արհեստագործական կրթական բազան կոչվեց «արծաթե օձիքի աշխատողների օրրան»:Ամեն տարի այն Յանցզի գետի դելտա տարածքին տալիս էր 20000 տեխնոլոգիական տաղանդներ։ Շրջանավարտների 100%-ը կնքել է աշխատանքային պայմանագրեր, իսկ միանվագ աշխատավարձի ցուցանիշը 98%-ից բարձր էր։ Այս տարածքում կան 5 բարձրագույն մասնագիտական քոլեջներ և մեկ համալսարանական քոլեջ, որոնք իրականացրել են միջդպրոցական ուսուցում, ընդհանուր վարկեր և ռեսուրսային փոխանակում։ Այստեղ զարգացել են մեծ թվով բարձր որակավորում ունեցող տաղանդներ։ Սրա հիման վրա ստեղծվել է Չանգժոուի գիտական կրթական քաղաքը։ Այն համագործակցում է Ամերիկայի, Կանադայի, Բրիտանիայի և Գերմանիայի արտասահմանյան համալսարանների և այնպիսի տեղական համալսարաններ հետ ինչպիսիք են Նանջին համալսարանը, գիտական ինստիտուտները և բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունները՝ մոտ 100 լաբորատոր, փորձարարական, վերապատրաստման, տեխնոլոգիական, հետազոտական և R&D կենտրոններ։ Ներկայումս այն քայլում է դեպի ազգային նմուշի մասնագիտական կրթության, արտադրության, դասավանդման և հետազոտական-փորձարարական ոլորտ և գիտական նորարարությունների տարածք։ Շատ կենտրոնական ղեկավարներ, ինչպիսիք են Հու Չինտաոն, Չիա Կինգլին և Լու Գանը, տեսչական այցեր են ունեցել այստեղ և լավ կարծիք են հայտնել դրա մասին[5]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չանգժոուի ավանդական դերը եղել է որպես առևտրի կենտրոն, մասնավորապես գյուղատնտեսական արտադրության բաշխման կենտրոն, և բաշխումն իրականացվել է ջրանցքով դեպի հյուսիս և իսկ ավելի ուշ՝ Շանհայ։ 1920-ական թվականներին քաղաքը սկսեց զարգացնել բամբակի տեքստիլ արդյունաբերությունը, և բամբակի գործարանները հիմնադրվեցին 1930-ական թվականների վերջին, երբ ճապոնական հարձակումները ստիպեցին շատ չինական բիզնեսներ հիմնել Շանհայից դուրս։
Քաղաքը մնացել է որպես տեքստիլ արդյունաբերության կենտրոն և Ջիանգսու շրջանում հյուսքի համար ամենակարևոր տարածք։ Այն ունի նաև խոշոր սննդի վերամշակման պլանտացիաներ, ինչպես նաև ալյուրի, բրնձի մշակման և նավթամթերքի արդյունաբերություններ։ 1949 թվականից հետո այն նաև զարգացավ որպես ինժեներական արդյունաբերության կենտրոն։ Չանգժոուից մոտ 10 կիլոմետր դեպի հարավ-արևելք գտնվող Քիշույանն ունի Չինաստանի ամենամեծ լոկոմոտիվային և շարժակազմային կայաններից մեկը։ Չանգժոուի այլ ինժեներական գործարաններն արտադրում են դիզելային շարժիչներ, գեներատորներ, տրանսֆորմատորներ, ինչպես նաև գյուղատնտեսական և տեքստիլ մեքենաներ։ 1958 թվականին Մեծ նահանջի ժամանակ կառուցվեց նաև պողպատե գործարան ՝ ծանր արդյունաբերությանը հումք ապահովելու համար։
1908 թվականից ի վեր Չանգժոուն երկաթուղով կապվում է Շանհայի և Նանջինգի հետ։
Մինչ այժմ Չանգժոուն եղել է Ջիանգսուի ամենազարգացած քաղաքներից մեկը, որը զբաղեցնում է երրորդ տեղը Սուժժուից և Վուկսիից հետո։ 2009 թվականի մեկ շնչի հաշվով 70,103 յեն կազմող ՀՆԱ-ն, որը պակաս էր Սուժժուի և Վուկսիի համեմատ,բայց ավելի բարձր քան մայրաքաղաք Նանջիինը, քաղաքը դարձրեց երրորդը Ջիանգսուում։
Չանգժոուն նաև Չինաստանի զարգացած բիզնես ունեցող քաղաքներից է։ Ըստ Ֆորբսի դասակարգման, 2008 թվականին Չանգժոուն զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը որպես լավագույն գործարար քաղաքներց մեկը մայրցամաքային Չինաստանում:Չանգժոուի բյուջեն 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով կազմել է 662.228 տրիլիոն ռեն մին բի։ Սա արձանագրում է աճ նախորդ տարվա ՝ 2016 թվականի նկատմամբ, որի տվյալներով բյուջեն կազմում էր 577.386 տրիլիոն ռեն մին բի։ Չանգժոուի տվյալները թարմացվում են տարեկանում, միջինը 130.818 տրիլիոն ռեն մին բի և 1991 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականը դիտարկումների թիվը կազմում է 25։ Բոլոր ժամանակների ամենաբարձր տվյալը գրանցվել է 2017 թվականին՝ կազմելով 662.228 տրիլիոն ռեն մին բի,իսկ ամենացածր տվյալը գրանցվել է 1991 թվականին՝ կազմելով 10.545 տրիլիոն ռեն մին բի։ Չանգժուի տվյալները շարունակում են մնալ ակտիվ կարգավիճակում CEIC-ում և հաղորդվում են Վիճակագրության ազգային բյուրոյի կողմից։ Տվյալները դասակարգվում են Չինաստանի Պրեմիում տվյալների շտեմարանի ազգային հաշիվների ներքո՝Աղյուսակ CN.AE, Համախառն ներքին արտադրանք, Պրեֆեկտուրայի մակարդակի քաղաք[6] :
Արդյունաբերական գոտիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չանգժոուի արտահանության վերամշակման գոտի
Չանգժոուի արտահանության վերամշակման գոտու ստեղծման համար հաստատումը տրվել է 2005 թվականի հունիսին՝ նախատեսված 1,66 կմ2 տարածքով։ Շանհայի և Նանջինգի մերձակայքում հարմար տրանսպորտային օղակներով գոտին սկսեց գործել 2006 թվականի հոկտեմբերից։ Ներդրողները վայելում են մի շարք արտոնյալ ապահովագրեր, մինչդեռ բոլոր արտահանման ընթացակարգերը կարգավորվում են արտահանության վերամշակման գոտու ներսում։ Գոտին կենտրոնանում է էլեկտրոնային տեղեկատվության, էլեկտրամեխանիկական ինտեգրացիայի և նոր նյութերի վրա[7]։
- Չանգժոուի ազգային բարձր տեխնոլոգիական շրջան
Չանգժոուի ազգային բարձր տեխնոլոգիական շրջանը (CND) պետական մակարդակի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերական զարգացման գոտի է։ Այն գտնվում է Չանգժոու քաղաքի հյուսիսային մասում։ 500,000 բնակչություն և 439 քառ. կմ տարածք ունեցող շրջանը գտնվում է Շանհայից 160 կմ է (99 մղոն) արևելք և Նանջինից 110 կմ (68 մղոն) արևմուտք։ Շրջանը ներկայացնում է Չանգժոուի ամենազարգացած և ամենաբարձր մակարդակով արդյունաբերական կայանը։ Շրջանում գրանցվել են ավելի քան 1.300 արտասահմանյան ընկերություններ և 5000-ից ավելի տեղական արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց շուրջ 40%-ը եվրոպական և ամերիկյան երկրներից են։ Խրախուսվող արդյունաբերությունները ներառում են ինժեներական սարքավորումներ, տրանսֆորմատորային և փոխանցման սարքավորումներ, ավտոմոբիլային և լոկոմոտիվային բաղադրիչներ, մասեր, ճշգրիտ մեքենաներ, բիոտեխնոլոգիա, դեղագործություն, ֆոտո-վոլտային (ՊՎ) և նոր նյութեր, քիմիական նյութեր, հագուստի և տեքստիլ արտադրություն, համակարգչային ծրագրերի և հետազոտությունների մշակում։ Որոշ խոշոր ներդրողների թվում են Տերեքսը, Կոմացուն, Աշլանդ Քեմիկալը, Ջոնսոնը, Կալտեքս Յուղ կազմակերպությունը, Դիսան, +GF+, Ռիետեր և Ընդհանուր էլեկտրոնիկան[8]։
Չանգժոուն նախկինում հանդիսանում էր Չինաստանի ազգային ժամանակակից արդյունաբերության ծննդավայրերից մեկը։ Շենգ Շուանհայը, որը պարգևատրվել է որպես «Չինաստանի արդյունաբերության հայր», ջանք թափեց ժամանակակից գործարանային և հանքային ոլորտներում։ Նա ստեղծեց 11 «թիվ 1»-ը Չինաստանում, ներառելով հեռահաղորդակցման առաջին ձեռնարկությունը։ Քինգ դինաստիայի իշխանության ավարտի և Չինաստանի Հանրապետության վաղ օրերին, արագորեն զարգանում էին Չանգժոուի տեքստիլ, մեխանիկական և սննդի արդյունաբերությունները։ 1906 թվականին առաջին կապիտալիստական արտադրական գործարանը՝ Ջինյու տեքստիլ գործարանը հանդես եկավ։ 1932 թվականին հայտնի արդյունաբերող Լյու Գուոջուն որդեգրեց մանելու, հյուսքի և ներկելու ինտեգրման ռեժիմը։ 1930-ական թվականներին դա պիոներական նշանակություն ուներ։ 1980-ականների թվականներին Չանգժոուն դարձավ աստղային արդյունաբերական քաղաքը, որը հայտնի էր ամբողջ Չինաստանում, և ստեղծեց «Հարավային Ջիանգու Ռեժիմը»՝ բոլոր ժամանակների զարգացած քաղաքային արդյունաբերությամբ։ Որպես Չանգժոուի ավանդական և շահեկան արդյունաբերություն, սարքավորումների արդյունաբերությունը վերջին տարիներին զարգանում է։ Չանգժոուն ստեղծել է 6 խոշոր ազգային արդյունաբերական բազաներ, որոնք են գյուղատնտեսական գործիքների և սարքավորումների, էլեկտրաէներգիայի փոխանցման և վերափոխման, ավտոմեքենաների և աքսեսուարների, նոր տեքստիլ արդյունաբերությունը, ռելսուղային տրանսպորտը և նոր կտորների մշակումը։ Ներկայումս էլեկտրահաղորդման և վերափոխող արտադրական արդյունաբերությունը Չինաստանում առաջինն է, իսկ ճանապարհային երթևեկության տրանսպորտային միջոցների և աքսեսուարների արդյունաբերության բազան հայտնի է Արևելյան Չինաստանում և ամբողջ երկրում։ Ինժեներական մեքենաների և տրանսպորտային միջոցների արդյունաբերությունը ցույց է տվել իր ուժեղ աճը։ 2010 թվականի վերջին Չանգժոուն ուներ 26 հայտնի ազգային, 175 գավառային և 327 քաղաքային ապրանքանիշեր։ Ազգային հայտնի ապրանքանիշերի թիվը Ջիանգսուում երրորդն է։ Բազմակողմանի զարգացման և էտալոնի բարելավման լավ օրինաչափությունը, որն ազգային ապրանքանիշն ընդունում է որպես կողմնորոշիչ դեր, գավառային ապրանքանիշը որպես մարմին, իսկ քաղաքայինը որպես պահուստ, ձևավորվել է ի սկզբանե։ Չանգժոուն իր նշանավոր ներքին առավելություններով և մեծ ներուժով հանդերձ դառնում է ժամանակակից սարքավորումների արդյունաբերության քաղաք[9] :
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման խոնավ մերձաևադարձային է զով ձմեռով, շոգ ու խոնավ ամառով։ Չանգժոուն ունի ջերմաստիճանի տարբերությունների բազմազանություն ամբողջ տարվա ընթացքում։
Չանգջոու (1971–2000)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 7.1 (44.8) |
8.6 (47.5) |
12.9 (55.2) |
19.6 (67.3) |
25.1 (77.2) |
28.3 (82.9) |
31.8 (89.2) |
31.6 (88.9) |
27.1 (80.8) |
22.2 (72) |
16.0 (60.8) |
10.0 (50) |
20.0 (68) |
Միջին օրական °C (°F) | 3.1 (37.6) |
4.5 (40.1) |
8.7 (47.7) |
14.9 (58.8) |
20.3 (68.5) |
24.3 (75.7) |
28.0 (82.4) |
27.6 (81.7) |
23.2 (73.8) |
17.8 (64) |
11.5 (52.7) |
5.5 (41.9) |
15.78 (60.41) |
Միջին ցածր °C (°F) | 0.0 (32) |
1.4 (34.5) |
5.2 (41.4) |
10.9 (51.6) |
16.3 (61.3) |
20.9 (69.6) |
25.0 (77) |
24.7 (76.5) |
20.1 (68.2) |
14.3 (57.7) |
7.9 (46.2) |
2.0 (35.6) |
12.4 (54.3) |
Տեղումներ մմ (դյույմ) | 44.6 (1.756) |
53.7 (2.114) |
89.2 (3.512) |
81.2 (3.197) |
102.4 (4.031) |
189.3 (7.453) |
171.7 (6.76) |
116.1 (4.571) |
92.2 (3.63) |
68.7 (2.705) |
52.7 (2.075) |
29.6 (1.165) |
1091,4 (42,969) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 8.7 | 9.8 | 13.0 | 11.4 | 11.7 | 12.8 | 12.8 | 11.3 | 9.5 | 8.7 | 7.0 | 6.1 | 122.8 |
աղբյուր: [10] |
Փոխադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետրո
[խմբագրել | խմբագրել կոդը]Չանգժոու մետրոյի առաջին գիծը բացվել է 2019 թվականի սեպտեմբերի 21-ին[11]։
Երկաթուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվելով հենց Չանգ Ջիանգի հարավում(Յանցզի գետ), Չանգժոուի կայարանը տեղակայված է Պեկին-Շանհայ երկաթուղային մայրուղու վրա։ Չանգժոուի հյուսիսային կայանի շինարարությունն ավարտվել է 2011 թվականին և գտնվում է Չանգժոուի հյուսիսում՝ Սինբեյ շրջանի Պեկին-Շանհայ արագընթաց երկաթուղու վրա։ Չանգժոուն նաև զբաղված Շանհայ-Նանջինգ միջպետական երկաթուղու հիմնական կանգառներից մեկն է, որն ունի 2 կայան(Չանգժոու կայան և Քիշույան կայան)։
Օդային տեղափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չանգժոուի Բենյու օդանավակայանը գտնվում է քաղաքի կենտրոնից 15 կմ (9.3 մղոն) հեռավորության վրա։ Կան ներքին թռիչքներ դեպի Պեկին, Գուանչժոու, Չենգու, Շենյանգ, Կունմինգ, Հարբին և Դալյան և միջազգային թռիչքներ դեպի Մակաո, Թայվան, Հարավային Կորեա, Թաիլանդ, Վիետնամ, Ինդոնեզիա և Ճապոնիա։
Ուղիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոբուսային արագ փոխադրման համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոբուսային արագ տարանցիկ համակարգի օգտագործումն արժե մեկ յեն (կամ եթե Չանգժոու ավտոբուսի քարտ է օգտագործվում, 3 կամ 6 յեն արժե կախված քարտի տեսակից) և այն ապահովում է մուտք ամբողջ Չանգժոու քաղաքում։ Ավտոբուսային արագ տարանցիկ համակարգն ունի հետևյալ բնութագրերը՝ առանձին երթուղիներ կամ միայն ավտոբուսային ճանապարհներ, երթուղիների և միջանցքների հսկայական ցանց, բարձր հզորությամբ ավտոբուսներ, որոնք ղեկավավում են միջանցքների թե ներսից թե դրսից, ուղևորի ավելի մեծ ծավալ` համեմատած երթևեկության գոտիների (-3000), կայարանի ընդլայնված միջավայր (ոչ միայն սովորական ավտոբուսի ապաստարաններ), ավտոմատ նախնական բեռնափոխադրումների ուղեվարձ և ուղեվարձի ստուգում, փողոցային մակարդակի լուսավորություն, ցածր արտանետվող տրանսպորտային տեխնոլոգիա (Եվրո III կամ ավելի բարձր), եղանակային պաշտպանություն կայանների հարթակներում, կենտրոնացված համակարգի վերահսկողություն, հաջորդ ավտոբուսի ժամանակի ճշգրիտ տեղեկատվության ցուցադրում, առանձնահատուկ շուկայավարման ինքնություն, ավտոբուսային կայարաններում բարձրորակ ուղևորափոխադրումներ, հիմնական միջանցքի (միջանցքների) երկայնքով հեծանիվների առանձնացված գծեր, ինչպես նաև հաշմանդամների համար կայարանի մուտքի ապահովում։ Ավտոբուսային արագ տարանցիկ համակարգը գործում է նաև հետևյալ քաղաքներում՝ Պեկին, Չոնգկինգ, Դալյան, Գուանչժոու, Ջինան, Հանգժոու, Հեֆեի, Կունմինգ, Կսիամեն, Ժենգժու[12] և Ուրումքի։
Վերերկրյա ճանապարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Չանգժոուն կառուցեց իր առաջին վերերկրյա ճանապարհը՝ «Արտաքին օղակի վերերկրյա ճանապարհը», որը բաղկացած է «Լոնչժեն թաղամասի վերամբարձ ճանապարհ»-ից և «Լոնգջանգ ուղու վերամբարձ ճանապարհ»-ից և այն օգտագործման մեջ մտավ 2008 թվականին։ Այժմ այս վերերկրյա ճանապարհը օղակ է ձևավորել, շրջապատելով Չանգժոուի քաղաքային տարածքը և միացնելով հիմնական մայրուղիները։
Մշակույթ և ժողովրդական բանահյուսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չանգժոուի բարբառը Վու Չինարենի ընտանիքի անդամ է։
Չանգժոուի մյուս հայտնի արհեստներն են «խաչուփաչ» ոճով մետաքսյա ասեղնագործությունը և կանաչ բամբուկից պատրաստված փորագրությունները։
Չանգժոում պատրաստվող հայտնի նախուտեստներն են թթու բողկը, քնջութային քաղցրավենիքը, խմորված մածուցիկ բրնձով և քաղցր մածուցիկ բրնձի ալյուրով պատրաստված խմորագնդիկները և արծաթե պտուտակաձև արիշտան (հայտնի է նաև որպես վիշապի մորուքով արիշտա)։
2004 թվականից ի վեր Չանգժոուն հաջողությամբ հյուրընկալել է Չինաստանի (Չանգժոուի) Միջազգային մուլտֆիլմների և Թվային Արվեստի փառատոններին։ 3 տարվա ջանքերով ՉՄՄԹԱՓ-ն հիմնականում հասել է միջազգային մուլտֆիլմների և կինոփառատոնի մակարդակին՝ ունենալով հսկայական և ակտիվ ազդեցություն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մուլտֆիլմերի ոլորտների վրա։ Այն դարձել է ամենաբարձր մակարդակի վրա գտնվող պրոֆեսիոնալ և հեղինակավոր միջազգային մուլտֆիլմերի իրադարձություններից մեկը։ Այն նոր իմաստավորում է տալիս Չանգժոուի մշակութային զարգացմանը, Չանգժոուն Չինաստանի առաջին 9 «ազգային անիմացիոն և մուլտիֆիկացիոն արտադրության բազաների» մեջ դասակարգվել է որպես միակ տեղական ինքնավարություն ունեցող քաղաք։ Մինչև հիմա բազայում գործում է 3 ինկուբատորային հավաքակայաններ, որտեղ գրանցված է մոտ 60 ձեռնարկություն, իսկ գրանցված կապիտալը կազմում է շուրջ 3 միլիոն ռեն մին բին։ Այս տարի բազայում արտադրված և Ազգային հեռարձակողների ու հեռուստատեսության բյուրոյի կողմից տեղադրված մուլտֆիլմների քանակը հասել է 70-ի, որը կազմում է 4500 հատոր և 50,000 րոպե։ Առանձնացվել են մի խումբ աչքի ընկնող աշխատանքներ, այդ թվում «Դեղձենու ծաղկման երկրպագուն»,որը շատ պարգևներ է ձեռք բերել ինչպես արտերկրում, այնպես էլ հայրենիքում։ 2006 թվականի դեկտեմբերի 12-ին Չանգժոուի Ազգային մուլտֆիլմների արտադրության բազան պարգևատրվել է որպես «2006 թվականի ամենամեծ ներդրումային արժեք ունեցող Թոփ 10 նորարարական բազա»[13]։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չանգժոուն Չինաստանի Դինոզավրի այգու տունն է, որը գտնվում է քաղաքի Քինբեյ շրջանում։ 5A գնահատականի արժանացած Դինոզավրի այգին ունի դինոզավրերի ոսկորների և բրածոների հավաքածու ամբողջ Չինաստանից։ Այգին ունի 50 տարբեր բրածոներ և զվարճանքի ավելի քան 30 ծրագրեր, ինչպիսիք են Բրոնտոսաուրուս Ռոլլեր Քոստարը և Պտտվող դինոզավրի կառքը։ Բրածոները տեղակայված են թանգարանում առանձնացված մի շենքում, իսկ զվարճանքի ուղևորությունները տարածված են ամբողջ այգով, որը բաղկացած է 6 թեմատիկայով տարածքներից։ Բացի բրածոներից և հատուկ զբոսային ուղիներից, Դինոզավրի այգին տուն է հանդիսանում մեկ հսկա պանդայի և ծովային առյուծների համար[14]։
2011 թվականին CC Ջոյլենդ (պարզեցված չինարենով 环球动漫嬉戏谷, ավանդական չինարենով 環球動漫嬉戲谷, պինինով Huánqiú dòngmàn xīxì gǔ) կոչվող մի նոր զվարճանքի այգի բացվեց Չանգժոուի հյուսիսային Վուջին շրջանում գտնվող Թաիհուի լճի մերձակայքում։
Քաղաքը նաև տուն է հանդիսանում Չինաստանի ամենամեծ Զեն բուդդայական տաճարներից և վանքերից մեկ՝ Տյանինգ տաճարի համար։ Վերջերս քաղաքը տաճարի հիմքում կառուցեց Տյանինգի տաճարը, որը հարակից է Հոնգեյի պուրակին։ Տաճարը, որը կոչվում է Տյանինգ Բաոտա, առաջին անգամ կառուցվել է Թանգի դինաստիայի ժամանակաշրջանում (618–907 թվականներին)։ Այդ ժամանակվանից այն քանդվել և վերակառուցվել է հինգ անգամ։ Ներկայիս վերակառուցված շինությունը կառուցված է 153,79 մ (504,6 ֆտ) բարձրության ճշգրտությամբ։ Այս բարձրության շնորհիվ այս տաճարը Չինաստանի, գուցե և ամբողջ աշխարհի ամենաբարձր տաճարն է համարվում։ Եվ՛ Հոնգմեյի պուրակը, և՛ Տյանինգի տաճարը գտնվում են քաղաքի կենտրոնից դեպի արևելք[15]։
Քանի որ Չանգժոուն հայտնի է իր սանրերով, քաղաքը վերակառուցել է Ֆայն Քոմբ Լեյնի տարածքը ժամանակակից ճարտարապետությամբ։ Չանգժոուի սանրեր կարելի է գնել քաղաքի շատ վայրերում։
Գոյություն ունի Հոն Մեյի պուրակը, որն իր մեջ ներառում է փոքր երեխաների զվարճանքի պուրակ, կենդանաբանական այգի, վարդի այգի և շատ գեղատեսիլ ջրուղիներ։ Այգում պատմական հետաքրքրություն է ներկայացնում պատմական տաղավարը՝ ցուցանմուշներով, որոնք վերաբերում են Չանգժոուի սանրի արտադրությանը։ Ի հավելում սրան, կա ևս մեկ տաղավար, որտեղ ցուցադրվում են տեղական արտադրության արմատային փորագրություններ։ Պուրակն արձակուրդների ընթացքում գրավում է շատ մարդկանց և հաճախ բազմաթիվ վաճառողների ապրանքներ է ներկայացնում։
Այլ տեսարժան վայրերի թվում են Չանգժոուի խորտակված քաղաքը և Գարնան ու Աշնան ժամանակաշրջանից հնագիտական ավերակների տարածքը։
Դոնգո պուրակը գտնվում է Չանգժոու քաղաքի արևելքում, իսկ դրա սկզբնական անունն է Դոնժիյա պուրակ։ Այն ընդգրկում է 2.667 հա տարածք բնորոշ լինելով Ջիանգնան պարտեզին, որը բաղկացած է մշակութային վայրերից և բնական լանդշաֆտներից։ Հարավային Սոնգ արքայատոհմի ժամանակաշրջանում Չանգժոուի քաղաքացիները հիմնեցին Յիզհոու տաղավարը ոգեկոչելու Սու Դոնգոյին, ով գրականության մեծ վարպետ էր և հաճախ էր գալիս Չանգժոու։ Քինգ արքայատոհմի ժամանակաշրջանում Կանգսին և Քիանլոնգը, ովքեր կայսրեր էին, այցելեցին դեպի հարավ և հրամայեցին այստեղ կառուցել ժամանակավոր պալատը և վերակառուցել այս տաղավարը։
Չանգժոուն ունի նաև գրավիչ այգիներ, որոնցից է Վեյ Յուանը։
Քաղաքում գտնվում է նաև Վիստերիայի հին թանգարանը։ Որպես Չանգժոուի Ազգային 4-A տուրիստական հանգստավայր, Չինաստանի Դինոզավրի պուրակը հանդիսանում է ազգային գիտության հանրայնացման, կրթության և չինական մշակութային արդյունաբերության նմուշային հիմքը։ Այն նաև Ազգային 4-Ա դասի զվարճանքի կենտրոն է, որը հիանալի կերպով համատեղում է թանգարանը, բարձր տեխնոլոգիական ակուստիկը, օպտիկական և էլեկտրական տեխնոլոգիան, հատուկ վիդեո էֆֆեկտները ու մուլտիմեդիա ցանցը, և այս ամենը նպաստում է ցուցահանդեսների, գիտության ժողովրդականացման, զվարճանքի, ժամանցային ու մասնակցային ներկայացումների ինտեգրմանը։ Դրա կենտրոնական շենքը և պուրակի առանցքը Չինաստանի Դինոզավրի թանգարանն է, որը Չանգժոուի տեղական կառավարության և Հողի ու ռեսուրսների նախարարության (նախկին երկրաբանության և հանքային ռեսուրսների նախարարություն) համագործակցության ծրագիրն էր։ Այն հասարակությանը ներկայացնում է ամենաթանկարժեք երկրաբանական օգտակար հանածոները առաջատար օժանդակ օբյեկտների միջոցով։ Պուրակը բաղկացած է մի քանի մասերից, ներառելով Չինաստանի Դինոզավրի թանգարանը, լճակի փոքր մարգագետինը, դինոզավրի լեռան կենսաբանական ներկայացումը, ժամանցի վայր օտարերկրյա ներդրողների համար, հարձակողական ծրագրի տարածք և այլն։ Այս մասերը թույլ են տալիս մարդկանց զգալ հնագույն տարիների խորհրդավոր մթնոլորտը, տեսնել դինոզավրերի արտաքին տեսքը և վայելել ժամանակակից ճանապարհորդական մթնոլորտը ՝ լի անակնկալներով և ռիսկերով։ Հանդիսանալով Չանգժոուի քարտերից մեկը՝ Չինաստանի Դինոզավրի պուրակը այլ գիտական հանգույցների հետ միասին Չանգժոուն դարձնում է մի նոր տուրիստական ուղենիշ արևելյան Չինաստանում[16] :
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տակացուկի, Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա
- Հուրստվիլ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա
- Թորինգթոն, Կոնեկտիկուտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
- Սոլիհուլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
- Դար Էս Սալամ, Տանզանիա
Նշանավոր մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սու Դոնգո ( Սու Շի, 1036–1101), բանաստեղծ և ակնարկագիր։
- Շենգ Շուենհայի (1844–1916), ուշ Քինգ արքայատոհմի բյուրոկրատն ու բարեփոխիչը։
- Լու Սիմիան (1884–1957), պատմաբան և Կասկածելի Հնության դպրոցի անդամ։
- Ժաո Յուանեն (1892–1982), նշանավոր լեզվաբան։
- Հոնգ Շեն (1894–1955), այստեղ ծնված պիոներական դրամատուրգ և կինոռեժիսոր։
- Յուն Դայինգ (1895–1931), հեղափոխական և վաղ կոմունիստական երիտասարդական գործունեության ռահվիրա։
- Լյու Հայսու (1896–1994), նշանավոր նկարիչ։
- Ժանգ Թաիլի (1898–1927), Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկը, առաջին չինացին, որը երբևէ աշխատել է Կոմունիստական Միջազգայնությունում։
- Քու Չիյուբաի (1899–1935), Չինաստանի Կոմունիստական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար և նշանավոր մարքսիստ մտածող և գրող։ Նրան անվանում էին «Չանգժոու Սան Ջի»՝ Յուն Դայինգի և Ժանգ Թաիլիի հետ միասին։
Քու Չիյուբային, Ժանգ Թաիլին Յուն Դայինգը, որոնց կոչում էին «Չանգժուի երեք հերոս», ավելի վաղ կուսակցության առաջնորդներն էին։ Նրանք պայքարեցին Չինաստանի բարեփոխման համար և զոհաբերեցին իրենց։ Որպես Կուսակցության նախկին առաջնորդներից մեկը՝ Քու Չիյուբայը մարքսիստ էր, գերազանց պրոլետար հեղափոխական, տեսաբան և հրապարակախոս, ինչպես նաև հեղափոխական գրականության հիմնադիրներից մեկը Չինաստանում։ Ժանգ Թաիլի անունը սերտորեն կապ ունի Սոցիալիստական երիտասարդական լիգայ հիմնադրման և Գուանչժոու ապստամբության հետ։ Նա Կուսակցության ամենահին միջազգային ակտիվիստներից էր, ինչպես նաև նա կապ է հանդիսացել Կուսակցության և Կոմունիստական Միջազգային, Երիտասարդական և Երիտասարդ Կոմունիստական Միջազգային լիգայի ամրապնդման միջև։ Նրան անվանում էին «իսկական ինտերնացիոնալիստ»։ Յուն Դայինգը կուսակցության վաղ առաջնորդներից մեկն էր։ Նա նաև քաղաքագետ էր, տեսաբան և երիտասարդական շարժումների առաջնորդ։ Նա մասնակցել և գլխավորել է Մայիսյան չորրորդ, Մայիսի 30-ի շարժումները, Նանչանգի և Գուանչժոուի ապստամբությունները և այլն։ Նրա ազդեցության տակ գտնվելով շատ երիտասարդներ բարեփոխումների ճանապարհին ոտքի կանգնեցին։ «Չանգժոուի երեք հերոսները» Չանգժոուի հայտնի մարդկանց ներկայացուցիչներն են և նրանք ընդմիշտ կմնան Չանգժոուի ժողովրդի հպարտությունը[17]։
- Ժու Յուգուան (1906–2017), լեզվաբան, որին հաճախ պատվում էին որպես « Հանյու Պինյինի հայր»։
- Հու Լոուգենգ (1910–1985), նշանավոր մաթեմատիկոս։
- Շի Ժիլիու (1910–1997), նշանավոր նկարիչ։
- Թանգ Ջուն (1965–), Microsoft-ի նախկին նախագահը Չինաստանում։
- Լու Լան (1987–), օլիմպիական մարզիկ և բադմինտոն խաղացող։ Հաղթել է կանանց առաջնությունը 2009 թվականի BWF աշխարհի մրցելույթներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.) — 北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
- ↑ OECD Urban Policy Reviews: China 2015, OECD READ edition. OECD Urban Policy Reviews (անգլերեն). OECD. 2015 թ․ ապրիլի 18. էջ 37. doi:10.1787/9789264230040-en. ISBN 9789264230033. ISSN 2306-9341. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
{{cite book}}
:|website=
ignored (օգնություն)Linked from the OECD here Արխիվացված 2017-12-09 Wayback Machine - ↑ 3,0 3,1 «China: Jiāngsū (Prefectures, Cities, Districts and Counties) - Population Statistics, Charts and Map». www.citypopulation.de. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «China | CN: GDP: Jiangsu: Changzhou | Economic Indicators». www.ceicdata.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
- ↑ «RightSite.asia | Changzhou Export Processing Zone». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «RightSite.asia | Changzhou National Hi-Tech District». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ 常州 - 气象数据 - 中国天气网. www.weather.com.cn. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 常州地铁1号线今日正式开通初期运营. cz001.com.cn (Chinese (China)). 2019 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ 中华恐龙园官网. www.cnkly.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Buddhists gather to inaugurate world's tallest pagoda». China Daily. Xinhua. 2007 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Government website of Changzhou
- Changzhou city guide with open directory Արխիվացված 2010-11-24 Wayback Machine (Jiangsu.NET)
- The history and culture of Changzhou city (Mildchina.com)
- Café Zeeland - The first European style café of Changzhou
- Universities available for international students in Changzhou(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չանգժոու» հոդվածին։ |
|