Չանաքքալե 1915
Չանաքքալե 1915 | |
---|---|
Անունով | Դարդանելիի օպերացիա, Չանաքկալե և naval operations in the Dardanelles Campaign? |
Երկիր | Թուրքիա |
Տեղանք | Գելիբոլու[1] և Լափսեքի[1] |
Տեսակ | կախովի կամուրջ, ճանապարհային կամուրջ, վճարովի կամուրջ, պողպատե կամուրջ և cross-sea bridge? |
Նյութ | պողպատ[2] |
Գույն | կարմիր |
Թռիչքների քանակ | 3 |
Հատում է | Դարդանելի նեղուց |
Երկարություն | 4608 մետր[3] |
Լայնություն | 45,06 մետր[2] |
Բացման տարեթիվ | մարտի 18, 2022 |
Չանաքքալե 1915 (թուրքերեն՝ Çanakkale Köprüsü) կամ Դարդանելի կամուրջ (թուրքերեն՝ Çanakkale Boğaz Köprüsü), ավտոմոբիլային կախովի կամուրջ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չանաքքալե նահանգում։ Լապսեկի և Գելիբոլու քաղաքներից հարավ գտնվող կամուրջն անցնում է Դարդանելի նեղուցի վրայով Մարմարա ծովից մոտ 10 կմ հարավ։ Կամուրջը Կինալի-Բալիկեսիր մայրուղու մի մասն է, որը միացնում է Արևելյան Թրակիայի O-3 և O-7 մայրուղիները Անատոլիայի O-5 մայրուղու հետ։ 2023 մ հիմնական բացվածքով կամուրջը 32 մ-ով գերազանցել է ճապոնական Ակաշի Կայկյո կամուրջը՝ դառնալով աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը։ Կամուրջը պաշտոնապես բացել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2022 թվականի մարտի 18-ին[4]։ Սա Թուրքիայի նեղուցներով անցնող` եվրոպական և ասիական ափերը միացնող չորրորդ կամուրջն է Ստամբուլի երեք կամուրջների հետ միասին[5][6]։
Նախագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը նախագծել են դանիական COWI A/S-ի[7] և հարավկորեական PEC-Pyunghwa Engineering կազմակերպությունները (մալուխներ և մուտքի կամուրջներ)։ Arup և AAS Jacobsen ընկերությունները մասնակցել են նախագծին որպես նախագծի անկախ ստուգող (IDV): Ծրագրի խորհրդատուներն էին Tekfen և T-ingénierie ընկերությունները[8]։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամրջի ընդհանուր երկարությունը 3563 մ է, մուտքի կամուրջների հետ միասին հասնում է 4608 մետրի[5], ինչը 527 մետրով գերազանցում է Օսման Գազի կամրջի և նրա մուտքի ուղանցույցների ընդհանուր երկարությունը միասին՝ դարձնելով նրան Թուրքիայում ցանկացած տեսակի ամենաերկար կամուրջը[9]։
Կամրջի երկու հենասյուների ընդհանուր բարձրությունը 318 մ է (318 մ մալուխի հիմնական անցման կետի բարձրությունն է, ինչը կարևոր է վանտի ամրության համար, հենասյունի իրական բարձրությունը 334 մ է, ինչը այն դարձնում է Թուրքիայի երկրորդ ամենաբարձր կամուրջը սուլթան Սելիմ Ահեղի կամուրջից հետո։ Կամուրջը աշխարհի վեցերորդ ամենաբարձր կամուրջն է, որը գերազանցում է Չինաստանի Սուտոնգ կամուրջը։ Կամուրջի 72,8 մ բարձրություն և 45,06 մ ընդհանուր լայնություն և 3,5 մ առավելագույն հաստություն։ Կամրջի հարթակը ունի երթևեկության վեց գիծ (յուրաքանչյուր ուղղությամբ երեքը), ինչպես նաև սպասարկման համար նախատեսված երկու գոտի[9]։
Խորհրդանշական թվեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ խորհրդանշական թվեր են կապված կամրջի հետ։ Կամրջի անվանվան 1915 թիվը և գլխավոր մալուխի անցման կետի բարձրությունը՝318 մ[10], խորհրդանշում են 1915 թվականի մարտի 18-ը՝ թուրքական նավատորմի հաղթանակի օրը Գալիպոլիի արշավում ռազմածովային գործողությունների ժամանակ։ Կամրջի հիմնական թռիչքի երկարությունը 2023 մետր է և վերաբերում է 2023 թվականի Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակին[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.aa.com.tr/tr/gundem/canakkale-bogazinin-iki-yakasini-birlestirecek-projede-sona-yaklasildi/2495227
- ↑ 2,0 2,1 1915 Çanakkale Köprüsü yaklaşım viyadükleri yükseliyor — Haber.com, 2019.
- ↑ Çanakkale Boğazı'nın iki yakasını birleştirecek projede sona yaklaşıldı — Anadolu Agency, 2022.
- ↑ «Turkey opens record-breaking bridge between Europe and Asia». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին. (անգլ.)
- ↑ 5,0 5,1 «Թուրքիան ռեկորդային կամուրջ է բացել Դարդանելի վրայով». oragir.news. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Turkey inaugurates 1st bridge over Dardanelles Strait-Xinhua». www.xinhuanet.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 20-ին. (անգլ.)
- ↑ «Cowi Canakkale». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Çanakkale to be site of Turkey's longest bridge». Hürriyet Daily News. 2012 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ 9,0 9,1 ERM (2017 թ․ դեկտեմբեր). Çevresel ve Sosyal Etki Değerlendirmesi (ÇSED) Raporu – 1915 Çanakkale Köprüsü ve Malkara-Çanakkale Otoyolu Projesi (PDF) (Report). ERM. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
{{cite report}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «1915 Çanakkale Köprüsü'nün 318 metrelik çelik kuleleri tamamlandı». A Haber (թուրքերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Groundbreaking ceremony for bridge over Dardanelles to take place on March 18». Hürriyet Daily News. 2017 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլ.)