Jump to content

Գետիշեն (Դաշկեսանի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Գետիշեն
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԴաշկեսանի շրջան
ՀամայնքԴաշկեսանի շրջան
Բնակչություն15 մարդ (2009)[1]
Ազգային կազմՄինչև 1989 թվականը՝ հայեր,
1990 թվականից հետո՝ ադրբեջանցիներ
Կրոնական կազմշիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Գետիշեն (Դաշկեսանի շրջան) (Ադրբեջան)##
Գետիշեն (Դաշկեսանի շրջան) (Ադրբեջան)

Գետիշեն, (ադրբեջանական անվանումը՝ Չայքենդ, ադրբ.՝ Çaykənd), նախկին հայաբնակ գյուղ, ներկայում ադրբեջանաբնակ բնակավայր ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանի հյուսիս-արևելքում[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետիշեն բնակավայրը տեղակայված է Դաշկեսանի շրջանի վարչական կենտրոն Քարհատ (Դաշկեսան) քաղաքից 12 կմ դեպի հյուսիս՝ Արթինաջուր գետի ձախ վտակ հանդիսացող Գետիշինագետի ձախ կողմի հարավարևելյան ձորալանջին։ Բնակավայրը ծովի մակարդակից բարձր է 1130-1220 մ[2]։

Բնակավայրի Ներքին թաղամասի եզրին՝ Գետիշինագետի վրա է գտնվում 5 մ բարձրություն ունեցող ջրվեժ[2]։

Գետիշեն գյուղը՝ որպես առանձին բնակավայր ձևավորվել է Խորհրդային Միության ժամանակաշրջանում։ Սկզբնական շրջանում այն միավորված է եղել դեպի հարավ-արևելք գտնվող Հարցհանգիստ բնակավայրի հետ։ Մինչև Խորհրդային Միության փլուզումը գյուղը կազմված է եղել միմյանցից մոտավորապես 200 մ հեռավորության վրա գտնվող Ներքին և Վերին թաղամասերից[2]։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշխիկ Գյուղատեղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետիշեն բնակավայրի մոտ՝ 2 կմ դեպի հյուսիս է գտնվում Բաշխիկ անունով հայտնի պատմական գյուղատեղի։ Ծովի մակարդակից բարձր է 1400 մ[2]։ Հայտնի է, որ գյուղի ամայացումից հետո բնակչությունը տեղափոխվել է Հարցհանգիստ գյուղ[2][3]։

Գյուղատեղիում է գտնվել Սուրբ Աստվածածին անունը կրող եկեղեցին, որն արդեն Խորհրդային Միության վերջին տարիներին ավերված էր։ Կառուցված է եղել վեց սյուների վրա և ունեցել է 20 մ 2 սմ երկարություն[2][4][5]։

Ղրմրադա Կարմիր եղցի գյուղատեղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետիշենում է գտնվում Ղրմրադա Կարմիր եղցի անունով հայտնի գյուղատեղին։ Այն հայտնի է նաև Ղարամուրատի Կարմիր եղցի անունով։ Գյուղատեղիում է գտնվել համանուն եկեղեցին և գերեզմանոցը[2]։

Գյուղատեղիի Ղրմրադա Կարմիր եղցի անունով եկեղեցին գտնվում է Գետիշեն գյուղից 3,5 կմ հեռու դեպի հարավ-արևմուտք՝ Հարցհանգիստ-Փիփ ճանապարհի աջ եզրին, Գետիշինագետի աջ բարձրադիր ձորի լանջին։ Խորհրդային Միության վերջին տարիների դրությամբ եկեղեցին ավերակ վիճակում էր։ Եկեղեցու շուրջ տարածված է եղել հայկական գերեզմանոցը։ Ավերակների մեջ գտնվել են 10-րդ դարով թվագրվող խաչքար, 1762 թվականով թվագրվող տապանաքար[2]։

Ոսկեթել ուխտատեղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկեթել անունով հայտնի ուխտատեղին գտնվում է Գետիշինագետի աջ կողմում։ 19-րդ դարի վերջերի դրությամբ գյուղատեղիում դեռևս պահպանվել էր 9-րդ դարով թվագրվող փոքր մատուռ։ Ըստ ավանդության՝ մատուռի գտնվելու վայրում նահատակվել է կույս աղջիկ։ Ուսումնասիրությունների համաձայն մատուռի մոտ էր գտնվում 9-ից 10-րդ դարերով թվագրվող խաչքար[2][6]։

Գետիշեն բնակավայրի բնակչության վիճակագրական տվյալները
Տարի
Հայ տուն
1971[2]
64
1988[2]
20

Գետիշեն բնակավայրի բնակչությունը ստեղծման օրվանից մինչև 1989 թվականին Խորհրդային Ադրբեջանի տարածքից հայերի բռնագաղթը եղել է հայկական։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://web2.anl.az:81/read/page.php?bibid=149514&pno=45
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 «Հյուսիսային Արցախ», Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2004 թվական։
  3. «Արձագանք», 1886, N 20, էջ 295։
  4. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 29:
  5. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 294։
  6. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 293։