Ուրսոլաթթու
Ուրսոլաթթու | |
---|---|
Քիմիական բանաձև | C₃₀H₄₈O₃ |
Մոլային զանգված | 7,6E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 77-52-1 |
PubChem | 64945 |
EINECS համար | 201-034-0 |
SMILES | CC1CCC2(CCC3(C(=CCC4C3(CCC5C4(CCC(C5(C)C)O)C)C)C2C1C)C)C(=O)O |
ЕС | 201-034-0 |
ChEBI | 58472 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ուրսոլաթթու, (երբեմն կոչվում է ուրսոն, պրունոլ, մալոլ կամ 3β-հիդրօքսյուրս-12-են-28-ոիկ թթու), պենտացիկլիկ տրիտերպենոիդ է, որը հայտնաբերվել է խնձորի էպիկուտիկուլյար շերտում դեռևս 1920 թվականին և լայնորեն հանդիպում է մրգերի կեղևներում, ինչպես նաև խոտաբույսերի և համեմունքների մեջ, ինչպիսիք են խնկունին և ուրցը։
Բնական աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրսոլաթթուն առկա է շատ բույսերում, օրինակ՝ Mirabilis jalapa-ում[2], ինչպես նաև առօրյայում օգտագործվող բազմաթիվ մրգերի և խոտաբույսերի մեջ (օրինակ՝ խնձոր, ռեհան և, հապալաս, լոռամիրգ,, անանուխ, խնկունի, նարդոս, օրեգանո, ուրց, ալոճենի և սալորաչիր)։ Խնձորի կեղևը պարունակում է մեծ քանակությամբ ուրսոլաթթու[3]։
Հնարավոր կենսաքիմիական ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտվել են ուրսոլաթթվի մի շարք պոտենցիալ կենսաքիմիական ազդեցություններ, սակայն չի եղել կլինիկական ուսումնասիրություն, որը ցույց է տալիս օգուտները մարդու առողջության համար։ In vitro ուրսոլաթթուն արգելակում է քաղցկեղի բջիջների տարբեր տեսակների բազմացումը՝ արգելակելով STAT3 ակտիվացման ուղին[4][5] ինչպես նաև կարող է նվազեցնել քաղցկեղի բջիջների տարածումը և դրդել ապոպտոզի[6]։ Ապացուցված է, որ ուրսոլաթթուն նաև արգելակում է JNK-ի էքսպրեսիան և JURKAT լեյկեմիկ T բջիջների IL-2-ի ակտիվացումը, ինչը հանգեցնում է բազմացման նվազմանը և T բջիջների ակտիվացմանը[7]։ Ուրսոլաթթուն արոմատազի թույլ արգելակիչ է (IC50 = 32 μM)[8] և ցույց է տրվել, որ ավելացնում է մկանների և գորշ ճարպի քանակը և նվազեցնում սպիտակ ճարպով ճարպակալումը,երբ ավելացվում է մկների կերերում[9]։ Ֆիզիոլոգիական կոնցենտրացիաների պայմաններում ուրսոլաթթուն նաև հրահրում է էրիպտոզ(ապոպտեզի նման ինքնասպանությամբ բջիջների մահ արյան կարմիր թերի բջիջներում)??[10] Պարզվել է, որ այն նվազեցնում է մկանների ապաճումը և խթանում մկանների աճը[11], ինչպես նաև ցուցաբերում է սրտապաշտպան(կարդիոպրոտեկտիվ)ազդեցություն[12]։
Մկների մոտ ուրսոլաթթուն խթանում է նյարդային վերականգնումը սիսատիկ նյարդի(sciatic nerve) վնասվածքներից հետո և վերջերս պարզվել է, որ ունի COVID-ի կանխարգելման հնարավորություններ։ Այս վերջին բացահայտման վերաբերյալ ավելի շատ հետազոտություններ են ընթանում[13]։ Քրոնիկ ցրված սկլերոզով մկների մոտ ուրսոլաթթուն նվազեցրել է նեյրոնների հետագա վնասումը և օգնել վերականգնել նեյրոնները ծածկող պաշտպանիչ թաղանթները՝ ըստ երևույթին ճնշելով Th17 իմունային բջիջները և ակտիվացնելով պրեկուրսոր բջիջները, որոնք հասունանում վերածվելով են միելին-պատյան ստեղծող բջիջների՝ օլիգոդենդրոցիտների[14]։ Մկների մոտ ուրսոլաթթուն բարելավում է դոմոաթթվից առաջացած ճանաչողական թերությունները[15]։ Ուրսոլաթթուն բարելավում է ճարպային սննդի պատճառով առաջացած ճանաչողական խանգարումները՝ արգելակելով՝ մկների էնդոպլազմային ցանցի սթրեսը և IκB kinase β/միջուկային գործոն-κB միջնորդավորված բորբոքային ուղիները[16]։ Ուրսոլաթթուն թուլացնում է մկների ուղեղում լիպոպոլիսախարիդներով առաջացած ճանաչողական անբավարարությունը՝ ճնշելով p38/NF-κB միջնորդավորված բորբոքային ուղիները[17]։ Այն բարելավում է ճանաչողական անբավարարությունը մկների ուղեղում թուլացնելով D-գալակտոզայով առաջացած ծերացած բջիջների օքսիդատիվ սթրեսը[18]։ Ուրսոլաթթուն ուժեղացնում է մկների լյարդի վերականգնումը մասնակի հեպատէկտոմիայից հետո[19]։ Ուրսոլաթթուն ուժեղացնում է բջջային իմունային համակարգը և ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների գործառույթը ստրեպտոզոտոցինով առաջացած դիաբետիկ մկների մոտ, ովքեր սնվում են ճարպային սննդով[20]։ Ուրսոլաթթուն ավելացնում է կմախքային մկանների զանգվածը,բարելավում տոկունությունը մարզվելու կարողությունը,նվազեցնում է մկանային ատրոֆիայի զարգացման համար պատասխանատու գեների էքսպրեսիան նաև նվազեցնում է հոգնածության և ֆիզիկական վերժությունների հետևանքով առաջացած սթրեսի ցուցանիշները[21]։
Առնետների մոտ ուրսոլաթթուն բարելավում է բարձր յուղային սննդակարգով առաջացած լյարդի ստեատոզը և նյութափոխանակության խանգարումները ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդության ժամանակ[22]։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրսոլաթթուն կարելի է գտնել այն բույսերում, որոնք օգտագործվում են կոսմետիկ հավելումների համար[23]։ Այն կարող է ծառայել որպես սկզբնանյութ ավելի հզոր կենսաակտիվ ածանցյալների սինթեզի համար, ինչպիսիք են փորձարարական հակաուռուցքային նյութերը[24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ursolic acid
- ↑ Constituents of Mirabilis jalapa. Siddiqui S., Siddiqui B.S., Adil Q. and Begum S., Fitoterapia, 1990, Volume 61, No. 5, page 471 (abstract Արխիվացված 2014-01-04 Wayback Machine)
- ↑ Cargnin ST, Gnoatto SB (April 2017). «Ursolic acid from apple pomace and traditional plants: A valuable triterpenoid with functional properties». Food Chem. 220: 477–489. doi:10.1016/j.foodchem.2016.10.029. PMID 27855928.
- ↑ Shishodia S, Majumdar S, Banerjee S, Aggarwal BB (2003). «Ursolic acid inhibits nuclear factor-kappaB activation induced by carcinogenic agents through suppression of IkappaBalpha kinase and p65 phosphorylation: correlation with down-regulation of cyclooxygenase 2, matrix metalloproteinase 9, and cyclin D1» (PDF). Cancer Res. 63 (15): 4375–83. PMID 12907607.
- ↑ Pathak AK, Bhutani M, Nair AS, և այլք: (2007). «Ursolic acid inhibits STAT3 activation pathway leading to suppression of proliferation and chemosensitization of human multiple myeloma cells». Mol. Cancer Res. 5 (9): 943–55. doi:10.1158/1541-7786.MCR-06-0348. PMID 17855663.
- ↑ Wang X, Zhang F, Yang L, Mei Y, Long H, Zhang X, Zhang J, Qimuge-Suyila, Su X.,"Ursolic acid inhibits proliferation and induces apoptosis of cancer cells in vitro and in vivo", J Biomed Biotechnol. 2011;2011:419343 Full-text pdf
- ↑ Kaewthawee, Narawan; Brimson, Sirikalaya (February 2013). «The Effects of Ursolic Acid on Cytokine Production via the MAPK Pathways in Leukemic T-Cells» (PDF). EXCLI. 12 (February): 102–114. PMC 4531796. PMID 26417220.
- ↑ Gnoatto, SC; Dassonville-Klimpt, A; Da Nascimento, S; Galéra, P; Boumediene, K; Gosmann, G; Sonnet, P; Moslemi, S (2008). «Evaluation of ursolic acid isolated from Ilex paraguariensis and derivatives on aromatase inhibition». European Journal of Medicinal Chemistry. 43 (9): 1865–77. doi:10.1016/j.ejmech.2007.11.021. PMID 18192087.
- ↑ Kunkel, Steven D. (2012). «Ursolic Acid Increases Skeletal Muscle and Brown Fat and Decreases Diet-Induced Obesity, Glucose Intolerance and Fatty Liver Disease». PLOS ONE. 7 (6): e39332. Bibcode:2012PLoSO...739332K. doi:10.1371/journal.pone.0039332. PMC 3379974. PMID 22745735.
- ↑ Jilani K, Abed M, Zelenak C, Lang E, Qadri SM, Lang F (2011). «Triggering of erythrocyte cell membrane scrambling by ursolic acid». J Nat Prod. 74 (10): 2181–2186. doi:10.1021/np2005133. PMID 21923134.
- ↑ Kunkel, S. D.; Suneja, M.; Ebert, S. M.; Bongers, K. S.; Fox, D. K.; Malmberg, S. E.; Alipour, F.; Shields, R. K.; Adams, C. M. (2011). «MRNA Expression Signatures of Human Skeletal Muscle Atrophy Identify a Natural Compound that Increases Muscle Mass». Cell Metabolism. 13 (6): 627–638. doi:10.1016/j.cmet.2011.03.020. PMC 3120768. PMID 21641545.
- ↑ Liobikas J, Majiene D, Trumbeckaite S, Kursvietiene L, Masteikova R, Kopustinskiene DM, Savickas A, Bernatoniene J (July 2011). «Uncoupling and antioxidant effects of ursolic acid in isolated rat heart mitochondria». J. Nat. Prod. 74 (7): 1640–4. doi:10.1021/np200060p. PMID 21648406.
- ↑ Liu, Biao; Liu, Yan; Yang, Guang; Xu, Zemin; Chen, Jiajun (2013 թ․ սեպտեմբերի 25). «Ursolic acid induces neural regeneration after sciatic nerve injury». Neural Regeneration Research. 8 (27): 2510–2519. doi:10.3969/j.issn.1673-5374.2013.27.002. ISSN 1673-5374. PMC 4145935. PMID 25206561.
- ↑ Zhang, Yuan; Li, Xing; Ciric, Bogoljub; Curtis, Mark T.; Chen, Wan-Jun; Rostami, Abdolmohamad; Zhang, Guang-Xian (2020 թ․ ապրիլի 6). «A dual effect of ursolic acid to the treatment of multiple sclerosis through both immunomodulation and direct remyelination». Proceedings of the National Academy of Sciences. 117 (16): 9082–9093. doi:10.1073/pnas.2000208117. PMC 7183235. PMID 32253301.
- ↑ Wu, Dong-mei; Lu, Jun; Zhang, Yan-qiu; Zheng, Yuan-lin; Hu, Bin; Cheng, Wei; Zhang, Zi-feng; Li, Meng-qiu (2013 թ․ սեպտեմբերի 1). «Ursolic acid improves domoic acid-induced cognitive deficits in mice». Toxicology and Applied Pharmacology. 271 (2): 127–136. doi:10.1016/j.taap.2013.04.038. ISSN 1096-0333. PMID 23707761.
- ↑ Lu, Jun; Wu, Dong-mei; Zheng, Yuan-lin; Hu, Bin; Cheng, Wei; Zhang, Zi-feng; Shan, Qun (2011 թ․ նոյեմբերի 1). «Ursolic acid improves high fat diet-induced cognitive impairments by blocking endoplasmic reticulum stress and IκB kinase β/nuclear factor-κB-mediated inflammatory pathways in mice». Brain, Behavior, and Immunity. 25 (8): 1658–1667. doi:10.1016/j.bbi.2011.06.009. ISSN 1090-2139. PMID 21708244. S2CID 23045414.
- ↑ Wang, Yong-Jian; Lu, Jun; Wu, Dong-mei; Zheng, Zi-hui; Zheng, Yuan-Lin; Wang, Xiao-hui; Ruan, Jie; Sun, Xiao; Shan, Qun (2011 թ․ սեպտեմբերի 1). «Ursolic acid attenuates lipopolysaccharide-induced cognitive deficits in mouse brain through suppressing p38/NF-κB mediated inflammatory pathways». Neurobiology of Learning and Memory. 96 (2): 156–165. doi:10.1016/j.nlm.2011.03.010. ISSN 1095-9564. PMID 21496491. S2CID 20954998.
- ↑ Lu, Jun; Zheng, Yuan-Lin; Wu, Dong-Mei; Luo, Lan; Sun, Dong-Xu; Shan, Qun (2007 թ․ հոկտեմբերի 1). «Ursolic acid ameliorates cognition deficits and attenuates oxidative damage in the brain of senescent mice induced by D-galactose». Biochemical Pharmacology. 74 (7): 1078–1090. doi:10.1016/j.bcp.2007.07.007. ISSN 0006-2952. PMID 17692828.
- ↑ Jin, Yong-Ri; Jin, Jing-Ling; Li, Cheng-Hao; Piao, Xi-Xu; Jin, Nan-Ge (2012 թ․ ապրիլի 1). «Ursolic acid enhances mouse liver regeneration after partial hepatectomy». Pharmaceutical Biology. 50 (4): 523–528. doi:10.3109/13880209.2011.611143. ISSN 1744-5116. PMID 22136205. S2CID 24109549.
- ↑ Jang, Sun-Mi; Yee, Sung-Tae; Choi, Jina; Choi, Myung-Sook; Do, Gyeong-Min; Jeon, Seon-Min; Yeo, Jiyoung; Kim, Myung-Joo; Seo, Kwon-Il (2009 թ․ հունվարի 1). «Ursolic acid enhances the cellular immune system and pancreatic beta-cell function in streptozotocin-induced diabetic mice fed a high-fat diet». International Immunopharmacology. 9 (1): 113–119. doi:10.1016/j.intimp.2008.10.013. ISSN 1567-5769. PMID 19013541.
- ↑ Jeong, Ji-Woong; Shim, Jae-Jung; Choi, Il-Dong; Kim, Sung-Hwan; Ra, Jehyeon; Ku, Hyung Keun; Lee, Dong Eun; Kim, Tae-Youl; Jeung, Woonhee (2015 թ․ դեկտեմբերի 1). «Apple Pomace Extract Improves Endurance in Exercise Performance by Increasing Strength and Weight of Skeletal Muscle». Journal of Medicinal Food. 18 (12): 1380–1386. doi:10.1089/jmf.2014.3401. ISSN 1557-7600. PMID 26331671.
- ↑ Li, Songtao; Liao, Xilu; Meng, Fanyu; Wang, Yemei; Sun, Zongxiang; Guo, Fuchuan; Li, Xiaoxia; Meng, Man; Li, Ying (2014 թ․ հունվարի 1). «Therapeutic role of ursolic acid on ameliorating hepatic steatosis and improving metabolic disorders in high-fat diet-induced non-alcoholic fatty liver disease rats». PLOS ONE. 9 (1): e86724. Bibcode:2014PLoSO...986724L. doi:10.1371/journal.pone.0086724. ISSN 1932-6203. PMC 3906058. PMID 24489777.
- ↑ Burlando B, Verotta L, Cornara L, Bottini-Massa E (2010 թ․ հունիսի 23). Herbal Principles in Cosmetics: Properties and Mechanisms of Action. CRC Press. էջեր 73–. ISBN 978-1-4398-1214-3.
- ↑ Ma CM, Cai SQ, Cui JR, Wang RQ, Tu PF, Hattori M, Daneshtalab M (June 2005). «The cytotoxic activity of ursolic acid derivatives». Eur J Med Chem. 40 (6): 582–9. doi:10.1016/j.ejmech.2005.01.001. PMID 15922841.