Jump to content

Ումբերտո Նոբիլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ումբերտո Նոբիլե

Ումբերտո Նոբիլե (Nobile), (1885–1978), իտալացի դիրիժաբլաշինարար, հետազոտող, Արկտիկայի ոսումնասիրող, գեներալ։ 1926-ին, որպես «Նորվեգիա» դիրիժաբլի (սեփական կոնստրուկցիայով պատրաստված) հրամանատար, մասնակցել է Ամուդսենի արշավախմբին։ 1928-ին ղեկավարել է «Իտալիա» դիրիժաբլով Հյուսիսային բևեռն ուսումնասիրելու մեկնած իտալական արշավախումբը։ Դիրիժաբլը Շպիցբերգենի մոտ ենթարկվել է աղետի (ողջ մնացած ութ հոգուց յոթին փրկել է սովետական «Կրասին» սառցահատը, իսկ Նոբիլեին՝ շվեդ օդաչու Լունդբորգը)։

1932–36-ը Նոբիլեն աշխատել է Մոսկվայում որպես առաջատար կոնստրուկտոր–դիրիժաբլաշինարար։ 1939-ին մեկնել է ԱՄՆ, երկրորդ համաշխարհային պատերազմից (1939– 1945) հետո վերադարձել է Իտալիա, դասավանդել Նեապոլի համալսարանում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ումբերտո Նոբիլե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 333