Որսորդի հիշատակարանը (պատմվածքների ժողովածու)
Որսորդի հիշատակարանը ռուս.՝ Записки охотника | |
---|---|
Հեղինակ | Իվան Տուրգենև |
Տեսակ | literary cycle? |
Կազմված է | Khor and Kalinych?, Yermolay and the Miller's Wife?, The raspberry water?, The District Doctor?, My neighbor Radilov?, Farmer Ovsyanikov?, Lgov?, Bezhin Lea?, Kasyan from the Beautiful Lands?, Bailiff?, The Office?, Loner?, Dos Terratenientes?, Lebedyan?, Tatiana Borisovna and nephew?, How Russians Meet Death?, Singers?, Peter Petrovich Karatayev?, The appointment?, The Hamlet of Shchigry District?, Chertopkhanov and Nedopyuskin?, The End Tchertopkhanov?, Living relic?, The Clatter of Wheels? և Forest and steppe? |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Նկարագրում է | Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Հրատարակման տարեթիվ | 1852 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/turgenev/aufzeichn/aufzeichn.html |
A Sportsman's Sketches Վիքիպահեստում |
Որսորդի հիշատակարանը (ռուս.՝ «Записки охотника»), Իվան Սերգեևիչ Տուրգենևի պատմվածքների ժողովածուն։ Տպագրվել է 1847-1851 թվականներին «Սովրեմեննիկ» ամսագրում և առանձին թողարկվել է 1852 թվականին։ Երեք պատմվածքներ գրվել և միացվել են ժողավածուին ավելի ուշ հեղինակի կողմից։ Հետազոտողները ստեղծագործությունները համարում են և′ էսսեներ, և′ պատմվածքներ[1]։
Ստեղծման պատմությունը և հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1846 թվականի ամռանը և աշնանը Տուրգենևը անցկացրեց Սպասկոյե-Լուտովինովոյում։ Գրողը այդ ընթացքում ոչինչ չէր գրում, սակայն շատ էր զբաղվում որսորդությամբ։ Նրան միշտ ուղեկցում էր Աֆանասի Ալիֆանովը։ Հոկտեմբերի կեսին, մեկնելով Պետերբուրգ, գրողը տեղեկանում է, որ «Սովրեմեննիկ» ամսագրում տեղի են ունեցել փոփոխություններ։ Ամսագիրը ղեկավարում են Նիկոլայ Նեկրասովը և Իվան Պանաևը։ Նոր խմբագրությունը խնդրում էր Տուրգենևին ավելացումներ կատարել առաջին բաժնում[2]։ «Խոր և Կալինիչ» պատմվածքը, որը գրվել էր առաջին համարի համար, լույս տեսավ «Սովրեմեննիկի» (1847) հունվարյան համարում։ Ժողովածուին տրված «Որսորդի հիշատակարանից» ենթավերնագիրը Պանաևը առաջարկել էր անվանել ամբողջ ժողովածուն[3]։ Սկզբում Տուրգենևը այդքան էլ հստակ չէր տեսնում ստեղծագործության հեռանկարը, քանի որ մտահաղացման բյուրեղացումը ընթանում էր շատ դանդաղ[4]։
1847 թվականի ամռանը Տուրգենևը և Բելինսկին մեկնեցին Զալցբրուն։ Այնտեղ նա շարունակեց աշխատանքը «Որսորդի հիշատակարանը» ժողովածուի վրա։ Երբ Տուրգենևը ընկերներին կարդաց «Բուրմիստր» պատմվածքը, Բելինսկին զգացմունքային արտահայտությամբ արձագանքեց դրվագներից մեկին։
Այս ինչ սրիկա է նուրբ համային զգացողություններով։ |
Այս պատմվածքը դարձավ միակը, որտեղ գրողը նշել է տեղը և ժամանակը՝ «Զալցբրուն, Սիլեզիա, հուլիս, 1847 թվական»[5]։ 1852 թվականին «Որսորդի հիշատակարանը» լույս տեսավ առանձին գրքով։ Գրաքննադատը, ստուգելով տպագրության պատրաստ տեքստերը, եզրակացության մեջ գրել էր, որ պատմվածքների բովանդակությունը ամենուրեք նույնն է, որից հետո թույլ է տվել հրատարակել ժողովածուն։ Ավելի ուշ գրաքննիչը հեռացվեց աշխատանքից[6]։
- Խոր և Կալինիչ (Սովրեմեննիկ, 1847, № 1, 55-64 էջ)
- Երմոլայը և ջրաղացպանի կինը (Սովրեմեննիկ, 1847, № 5, 130-141 էջ)
- Ազնվամորու ջուր (Սովրեմեննիկ), 1847, № 2, 148-157 էջ
- Վարչաշրջանի բժիշկը (Սովրեմեննիկ, 1848, № 2, 157-165 էջ)
- Իմ հարևան Ռադիլովը (Սովրեմեննիկ, 1847, № 5, 141-148 էջ)
- Մի դղյականե Օվսյանիկովը (Սովրեմեննիկ, 1847, № 5, էջ 148—165)
- Լգով (Սովրեմեննիկ, 1847, № 5, էջ 165—176)
- Թափառականի մարգագետին (Սովրեմեննիկ, 1851, № 2, էջ 319—338)
- Գեղեցիկ դաշույնից Կասյանը (Սովրեմեննիկ, 1851, № 3, էջ 121—140)
- Բուրմիստր (Սովրեմեննիկ, 1846, № 10, էջ 197—209)
- Գրասենյակ (Սովրեմեննիկ, 1847, № 10, էջ 210—226)
- Մենավոր գայլ (Սովրեմեննիկ, 1848, № 2, էջ 166—173)
- Երկու կալվածատեր (Մոսկվա, 1852, մաս I—II, էջ 21-40)
- Լեբեդյան (Սովրեմեննիկ, 1847, № 2, էջ 173—185)
- Տատյանա Բորիսովնան և իր զարմիկը (Սովրեմեննիկ,1848, № 2, էջ 186—197)
- Մահ (Սովրեմեննիկ, 1848, № 2, էջ 197—298)
- Երգիչները (Սովրեմեննիկ, 1850, № 11, էջ 97-114)
- Պյոտր Պետրովիչ Կարատաև (Սովրեմեննիկ, 1847, 2 №, էջ 197—212)
- Ժամադրություն (Սովրեմեննիկ, 1850, № 11, էջ 114—122)
- Շիհրովսկի գավառի Համլետը (Սովրեմեննիկ, 1849, № 2, էջ 275—292)
- Չերտոպհանովը և Նեդոպյուսկինը (Սովրեմեննիկ, 1849, № 2, էջ 292—309)
- Չերտոպհանովի վերջը (Եվրոպայի լրաբեր, 1872, № 11, էջ 5-46)
- Կենդանի մասունքներ (Գրական ժողովածու, Սանկտ-Պետերբուրգ)
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը սկսվում է «Խոր և Կալինիչ» պատմվածքից։ Այստեղ հեղինակը պատմում է երկու տղամարդկանց մասին, որոնք նրան հանդիպել են Օրլովի մարզում։ Նրանցից մեկը՝ Խորը, հրդեհից հետո իր ընտանիքի հետ հաստատվում է անտառում, զբաղվում էր առևտրով, պարբերաբար տիրոջն էր վճարում տուրքերը և հայտնի էր որպես «վարչական ղեկավար» և «ռացիոնալիստ»։ Իդեալիստ Կալինիչը, հակառակ նրան, սավառնում էր ամպերում, վախենում էր անգամ իր սեփական կնոջից, տիրոջ առաջ ակնածանքով էր, շատ քիչ էր բարկանում, իշխանություն ուներ միայն մեղուների վրա։ Նոր ծանոթները շատ հետաքրքրեցին հեղինակին, նա հաճույքով լսում էր իրարից շատ տարբեր մարդկանց խոսակցությունը։
Անզգույշ որսո��դին («Երմոլայը և ջրաղացպանի կինը») տերը թույլ է տալիս ապրել այնտեղ, որտեղ նա է ուզում՝ այն պայմանով, որ նա ամեն ամիս իր խոհանոց կբերի անտառահավ և կաքավ։ Հեղինակը ստիպված գիշերեց ջրաղացպանի տանը։ Պարզվեց, որ նրա կինը՝ Արինա Պետրովնան, երկար տարիներ ապրել է Պետերբուրգում, եղել է հարուստ տան աղախին և ուներ լավ կնոջ համբավ։ Երբ Արինան խնդրում է տան տերերից թույլտվություն ամուսնանալ սպասավոր Պետրուշկայի հետ, տիրուհին հրամայում է կտրել աղջկա մազերը և ուղարկել գյուղ, իսկ սպասավորը դառնում է զինվոր։ Տեղի ջրաղացպանը, գնելով աղջկան, ամուսնանում է նրա հետ։
Հանդիպումը բժշկի հետ (Վարչաշրջանի բժիշկը) թույլ տվեց հեղինակին գրել անհույս սիրո մասին մի պատմություն։ Մի անգամ կանչ գրանցելով նա գալիս է հարուստ կալվածատիրուհու տուն և այնտեղ տեսնում է տենդի մեջ գտնվող մի աղջկա։ Աղջկան փրկելու փորձերը անհաջող ավարտվեցին։
Կալվածատեր Ռադիլովը (Իմ հարևան Ռադիլովը) թողել էր այնպիսի մարդու տպավորություն, որի ամբողջ հոգին ժամանակավորապես «ներս» է գնացել։ Երեք տարիների ընթացքում նա երջանիկ էր։ Երբ ծննդաբերության ժամանակ մահանում է կինը, նրա սիրտը կարծես քարանում է։ Հիմա նա ապրում է մոր և հանգուցյալ կնոջ քրոջ՝ Օլգայի հետ։ Երբ կալվածատերը կիսվում է որսորդի հետ իր հիշողություններով, Օլգայի հայացքը տարօրինակ էր թվում։ Աղջկա դեմքին գրված էին և′ տառապանք, և′ խանդ։ Մեկ շաբաթ անց հեղինակը իմանում է, որ Ռադիլովը իր կնոջ քրոջ հետ մեկնել է անհայտ ուղղությամբ։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1935 - «Թափառականի մարգագետինը»
- 1971 - «Ազնվական Չերտոպխանովի կյանքը և մահը»
- 1977 - «Բիրյուկ», ռեժիսոր Ռոման Բալայան
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Творчество И. С. Тургенева. Сборник статей / С. М. Петров. — М.: Просвещение, 1959. — 575 с.
- Н. Богословский Тургенев. — М.: Молодая гвардия, 1961. — 414 с. — (Жизнь замечательных людей).
- Чалмаев В. А. Иван Тургенев. — М.: Современник, 1986. — 308 с. — (Любителям российской словесности).
- Пигарёв К. В. Русская литература и изобразительное искусство. — М.: Наука, 1972. — 122 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որսորդի հիշատակարանը (պատմվածքների ժողովածու)» հոդվածին։ |
|