Ոսկե էշելոն
Ոսկե էշելոն ռուս.՝ Золотой эшелон | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռազմական ֆիլմ |
Թվական | 1959 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ilya Gurin? |
Դերակատարներ | Վասիլի Շուկշին |
Երաժշտություն | Կարա Կարաև |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
«Ոսկե էշելոն» (ռուս.՝ «Золотой эшелон»), 1959 թվականի խորհրդային արկածային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իլյա Գուրինը[1][2][3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվական, Սիբիրում քաղաքացիական պատերազմ է ընթանում։ Օգտվելով լիակատար խառնաշփոթից՝ ծովակալ Կոլչակը ցանկանում է երկրից դուրս բերել երկրի ոսկու պաշարների մի մասը։ Վերջին պահին այդ մասին իմանում են բոլշևիկները։ Նրանք որոշում են կանգնեցնել էշելոնը, բայց չեն հասցնում պատշաճ նախապատրաստել գործողությունը։
Այնուամենայնիվ հնարավորություն կա։ Իրավիճակը կարող է փրկել Նադյա անունով աղջիկը, որին կրքոտ սիրահարված է գնացքի պահպանության պետը։ Մինչ սահմանն ընկած մի քանի կիլոմետր երկաթուղին դառնում է մարտադաշտ սպիտակների ու կարմիրների համար։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Վասիլի Շուկշին | Անդրեյ Նիզովցև |
Ելենա Դոբրոնրավովա | Նադյա |
Խարի Լիեպինշ | Իշտվան |
Պավել Ուսովնիչենկո | Բիլինկին |
Ստեպան Կռիլով | Նիկանոր Իվանովիչ |
Վալենտինա Բելյաևա | Նադյայի մայրը Սերաֆիմա Իվանովնա |
Արկադի Տրուսով | Լիպատ |
Սյույ Սյաո Չժուն | Լի Չան[4] |
Յ. Պեխուրա | Տադեուշ |
Բ. Շտեպանեկ | Պոսպեշիլ |
Միխայիլ Զիմին | Ռոմաշկին |
Վալենտին Գրաչյով | Տիշկա |
Անատոլի Յուշկո | Չեռնիխ |
Ալեքսանդր Տոլստիխ | Կրուտիկով |
Պյոտր Վիշնյակով | Ժելտկով |
Գ. Կոլչիցկի | Սկայֆ |
Վիկտոր Կոլցով | Սեմիցվետով |
Օլգա Ժիզնևա | Սեմիցվետովա |
Միխայիլ Կոզակով | Չերեմիսով |
Եվգենի Կուզնեցով | Բելոկոպիտով |
Սերգեյ Պապով | գեներալ Ժանեն |
Ալեքսեյ Կրասնոպոլսկի | գեներալ Նոքս |
Ալեքսանդր Շատով | ծովակալ Կոլչակ |
Վլադիմիր Տրոշին | էպիզոդ |
Արկադի Վովսի | էպիզոդ |
Ալեքսեյ Վանին | էպիզոդ |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Իլյա Գուրին
- Գեղարվեստական ղեկավար՝ Լեոնիդ Լուկով
- Սցենարի հեղինակներ՝ Լեոնիդ Տուր, Պյոտր Տուր
- Օպերատոր՝ Միլիցա Բոգատկովա
- Բեմադրող նկարիչ՝ Կոնստանտին Ուրբետիս
- Կոմպոզիտոր՝ Կարա Կարաև
- Մոնտաժող՝ Լիդիա Ժուչկովա
- Հնչյունային ռեժիսոր՝ Վալենտին Խլոբինին
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումներն անցկացվել են ձմռանը Վորոնեժում (մանկավարժական ինստիտուտ, Պոկրովսկի և Կազանսկայա եկեղեցիներ, Օտրոժկա)[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Актриса Марианна Рубинчик доставлена в реанимацию с ожогами 50% тела
- ↑ Как все начиналось
- ↑ ««Золотой эшелон» Александра Косухина. 19-летний курянин спас драгоценный запас страны». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Золотой эшелон (1959) Full Cast & Crew
- ↑ Татьяна Подъяблонская (2016 թ․ հունվարի 25). «Год кино: 25 фильмов, снятых на воронежской земле». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմը Մ․ Գորկու անվան կինոստուդիայի կայքում
- Ֆիլմը ВидеоГид կայքում Արխիվացված 2014-12-08 Wayback Machine
|