Ոսկանապատ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոսկանապատ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ոսկանապատ (Զուռնաբադ) | ||
ադրբ.՝ Zurnabad | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Գյոյգյոլի շրջան | |
Համայնք | Գյոյգյոլի շրջան | |
Բնակչություն | 1․273 մարդ | |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
|
Ոսկանապատ[1] (այժմ կոչվում է Զուռնաբադ ադրբ.՝ Zurnabad), գյուղ ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Խանլարի շրջանում[2], պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Կողթ գավառում[3]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Մհակ սարի ստորոտում[4], Գանձակ քաղաքից 17 կմ հարավ (ուղիղ գծով)՝ Գանձակ կամ Ոսկանապատ գետի ձախ կողմում[5], շրջապատված թավ անտառ լեռներով։ Գանձակ գետի ձախ ափի երկարությամբ ունի շուրջ 1,4 կմ երկարություն, բայց հազիվ 200 մ լայնություն։ Գյուղը տարածված է լեռնալանջի հարավարևելահայաց թեքադիր մակերեսին։ Համարյա գետափից սկիզբ առնող գյուղի շինությունները ձգվում են լանջն ի վեր, շուրջ 80 մ։ Ունի ծովի մակերևույթից 870-950 մ բարձրություն։ Ամենաբարձրադիրը Սբ. Հակոբ ծխական եկեղեցուն հարող թաղամասն է` գյուղի հարավային եզրին։
Հիշատակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկանապատն առաջին անգամ գրավոր աղբյուրներում հիշատակվում է 1314 թվականին՝ Շամքորի ձորում գտնվող Ծաղկոց վանքում պահպանված մի սահմանախաչի արձանագրության մեջ[6].
Ցքուռ գետ ի Տաւուշ ձորոյ մինչև Ոսկանապատ, թուին ՉԿԳ (1314)... տ(եառ)ն Ս(ա)րգիս[7] |
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Digital Elevation Model». Berlin/Heidelberg: Springer-Verlag.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Zhang, Hankui K.; Roy, David P. (2017-08). «Using the 500 m MODIS land cover product to derive a consistent continental scale 30 m Landsat land cover classification». Remote Sensing of Environment. 197: 15–34. doi:10.1016/j.rse.2017.05.024. ISSN 0034-4257.
- ↑ «Minutes from workshop 24–25 September 2007». dx.doi.org. 2008 թ․ հուլիսի 11. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Kokhanovsky, Alexander A., author. Satellite Aerosol Remote Sensing Over Land. ISBN 3-540-69397-1. OCLC 1126457848.
{{cite book}}
:|last=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Şirəliyeva, R. K.; Pirəliyeva, Y. U.; Əliyev, R. R. (2018 թ․ նոյեմբերի 8). «Azərbaycan tibb elminin tarixi». NATIONAL JOURNAL OF NEUROLOGY (1(13)). doi:10.28942/nnj.v1i1(13).9. ISSN 2617-8966.
- ↑ Կարապետյան Ս., Սահմանախաչ Գարդմանքից, «Ազատամարտ», N 43, 1994, էջ 13
- ↑ Վիմագրում հիշատակվող տեղանունների քարտեզագրմամբ որոշակիանում են այն ընդարձակ տարածքի սահմանները, որոնք ձգվում էին արևելքում՝ մինչև պատմական Ոսկանապատ գյուղը, արևմուտքում՝ մինչև Տավուշ գետ, հյուսիսում՝ մինչև Կուր գետ, հարավում՝ Մռավ և Սևան ջրբաժան լեռնաշղթայի գագաթնագծով։ Ինչ վերաբերում է տիրույթների տեր Սարգսին, ապա այլ սկզբնաղբյուրներում վկայված չէ, և ինքնությունն անհայտ է։ Գեղաքանդակ սահմանախաչը պահպանման նպատակով 1984 թվականին փոխադրել ենք փլուզման ենթակա Հրեշտակապետաց վանքից Ծաղկոց անապատի Սբ. Աստվածածին եկեղեցի։