Jump to content

Ոչ գեղարվեստական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոչ գեղարվեստական գրականություն (կամ նոն-ֆիքշն, նոնֆիք)՝ ցանկացած գրական գործ, կամ մեդիա կոնտենտ, որը տեղեկատվություն է փոխանցում միայն իրական աշխարհի մասին և հիմնված չէ հորինվածքի վրա[1]: Ոչ գեղարվեստական գրականությունը սովորաբար նպատակ ունի ներկայացնել թեմաները օբյեկտիվորեն, հիմնված պատմական, գիտական և էմպիրիկ տեղեկատվության վրա: Այնուամենայնիվ, որոշ նոնֆիք գրականություն ընդգրկում է ավելի սուբյեկտիվ ինֆորմացիա, ներառյալ հեղինակի անձնական կարծիքները իրական դեպքերի վերաբերյալ:

Ոչ գեղարվեստական գրականության գործերը սովորաբար լինում են արձակ[2]։ Նոնֆիք գրողները կարող են ցույց տալ իրադարձությունների պատճառներն ու հետևանքները, համեմատել, հակադրել, դասակարգել, և ամփոփել տեղեկատվությունը, փաստերը դնել տրամաբանական կամ ժամանակագրական հաջորդականությամբ, եզրակացություններ անել փաստերի վերաբերյալ և այլն[3][4]։ Հաճախ նրանք օգտագործում են գրաֆիկական, կառուցվածքային և տպագիր տեսքի առանձնահատկություններ, ինչպիսիք են նկարները, գծապատկերները, դիագրամները, սխեմաները, անոտացիաները, բառարաններ, ժամանակացույցեր, բովանդակության աղյուսակ, վերնագրեր, ենթավերնագրեր, թավ կամ շեղ բառեր, ծանոթագրություններ, քարտեզներ, ինդեքսներ, պիտակներ, ենթագրեր և այլն, որոնք կօգնեն ընթերցողներին տեղեկատվություն գտնելու հարցում[4]:

Թեև նոնֆիք ստեղծագործության կոնկրետ պնդումները կարող են սխալ լինել, բարեխիղճ հեղինակը միշտն նպատակ ունի շարադրանքում մնալ ճշմարիտ և չշեղարկել իրական գործողությունները։

Տարբերակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական գրականության մեջ օգտագործվող բազմաթիվ պատմողական մեթոդները, որպես կանոն, անպատշաճ են համարվումնոնֆիքշնի մեջ օգտագործելու համար: Դրանք դեռևս առկա են հատկապես հին ստեղծագործություններում, բայց հաճախ խլացված են, որպեսզի չմթագնեն ստեղծագործության մեջ եղած տեղեկատվությունը: Պարզությունը և անմիջականությունը ամենակարևոր նկատառումներից են նոնֆիք գրականություն ստեղծելիս: Գեղարվեստական գրականության մեջ գրողը ենթադրում է, որ ընթերցողները կփորձեն հետևել և մեկնաբանել թեմայի անուղղակի կամ վերացական առաջընթացը, մինչդեռ ոչ գեղարվեստական գրականության նպատակը ավելի շատ կապ ունի տեղեկատվության ուղղակի տրամադրման հետ: Անչափ կարևոր է ճիշտ հասկանալ թիրախային լսարանի կրթվածության աստիճանը և տվյալ թեմայի վերաբերյալ նրանց ունեցած գիտելիքների ըմբռնումը, քանի որ երկուսն էլ հիմնարար նշանակություն ունեն նոնֆիքշընի արդյունավետ հասկացման համար[5]։ ինչպես ասել է Վիրջինիա Վուլֆը՝ «եթե մենք պատկերացնենք ճշմարտությունը որպես ամուր և անփոփոխ գրանիտ, իսկ անհատականությունը՝ ծիածանի պես եթերային և փոփոխվող, ապա պետք է ասել, որ կենսագրության նպատակն է զոդել այս երկուսը մեկ ամբողջականության մեջ և զարմանալի չէ, որ կենսագիրները հաճախ ձախողում են աընդ հանձնարարությունը»[6]։

Նոնֆիքշնում տեղակայել տեղեկատվությունը, որը հեղինակը գիտի, որ սուտ է, համարվում է անազնիվ: Այնուամենայնիվ, գրականության որոշ տեսակներ կարող են նույն հաջողությամբ լինել և՝ գեղարվեստական, և՝ ոչ գեղարվեստական, օրինակ՝ ինքնարտահայտման տողեր, նամակներ, ամսագրերի հոդվածներ և երևակայության այլ արտահայտումներ: Թեև դրանք հիմնականում կամ՝ մեկը, կամ՝ մյուսն են, հնարավոր է նաև երկուսի խառնուրդ: Գեղարվեստական գրականությունը կարող է ներառել ոչ գեղարվեստական տարրեր։ Կիսաֆանտաստիկ գրականությունը գեղարվեստական գրականություն է, որը ներառում է մեծ նոնֆիք հատվածներ (օրինակ՝ իրական պատմության վրա հիմնված գեղարվեստական նկարագրություն)[7]։ Որոշ նոնֆիք գրականություն կարող է ներառել չստուգված ենթադրության, դեդուկցիայի կամ երևակայության տարրեր՝ շարադրանքը հարթելու նպատակով, սակայն բացահայտ կեղծիքների ընդգրկումը խստիվ քննադատվում է: Հրատարակչության և գրավաճառության բիզնեսները երբեմն օգտագործում են «վավերագրական արձակ» արտահայտությունը՝ տարբերելու համար ավելի գեղարվեստաական կամ ինտելեկտուալ թեքումով ստեղծագործությունները՝ մաքուր նոնֆիքշնից[8]:

Ելնելով հեղինակի մտադրությունից կամ բովանդակության նպատակից՝ ոչ գեղարվեստական գրականության հիմնական ժանրերն են՝ ուսուցողական, բացատրական, քննարկման վրա հիմնված, զեկույցի վրա հիմնված (ոչ ժամանակագրական), կարծիքի վրա հիմնված (համոզիչ) և հարաբերական (ժամանակագրական վերահաշվարկ) նոնֆիքշն[9][10]։ Այս տարբեր ժանրերի նոնֆիք գործերը կարող են ստեղծվել մի շարք սկզբնաղբյուրների, նախատիպերի կամ ձևաչափերի օգնությամբ, ինչպիսիք են.

Եվ այսպես շարունակ[11]։ Ոչ գեղարվեստական գրականության ընդհանուր օրինակները ներառում են բացատրական, փաստարկային, ֆունկցիոնալ և կարծիքի դրվագներ, էսսեներ արվեստի կամ գրականության մասին, կենսագրություններ, հուշեր, լրագրություն և պատմական, գիտական, տեխնիկական կամ տնտեսական գրություններ (ներառյալ էլեկտրոնային)[12]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Farner, Geir (2014). «Chapter 2: What is Literary Fiction?». Literary Fiction: The Ways We Read Narrative Literature. Bloomsbury Publishing USA. ISBN 9781623564261.
  2. «"nonfiction" definition via Lexico». Արխիվացված է օրիգինալից August 25, 2019-ին.
  3. Culler, Jonathan (2000). Literary Theory: A Very Short Introduction. Oxford University Press. էջ 31. «Non-fictional discourse is usually embedded in a context that tells you how to take it: an instruction manual, a newspaper report, a letter from a charity. The context of fiction, though, explicitly leaves open the question of what the fiction is really about. Reference to the world is not so much a property of literary [i.e., fictional] works as a function they are given by interpretation.»
  4. 4,0 4,1 Dave Leochko; Tom Rossi (2007), Guiding Readers Through Non-fiction: Effective Strategies for Small-group Instruction, Portage & Main Press, էջեր 5–16
  5. The Institute of Art and Ideas. «The Art of Life». IAI. Արխիվացված օրիգինալից 26 June 2023-ին. Վերցված է 14 January 2014-ին.
  6. Woolf, Virginia (2010). Orlando. Aziloth Books. էջ 134. ISBN 978-1907523687.
  7. The Role of Narrative Fiction and Semi-Fiction in Organizational Studies G. Whiteman. N. Phillips. 13 2006, 12
  8. «The Penguin Press». Penguin Group (USA). Արխիվացված է օրիգինալից Feb 13, 2014-ին.
  9. Dave Leochko; Tom Rossi (2007), Guiding Readers Through Non-fiction: Effective Strategies for Small-group Instruction, Portage & Main Press, էջեր 5–16
  10. The National Literacy Strategy: Developing Early Writing, London: Department of Education and Employment, 2001, էջ 154
  11. Dave Leochko; Tom Rossi (2007), Guiding Readers Through Non-fiction: Effective Strategies for Small-group Instruction, Portage & Main Press, էջեր 5–16
  12. Susan B. Neuman; Linda B. Gambrell, eds. (2013). Quality Reading Instruction in the Age of Common Core Standards. International Reading Association. էջ 46. ISBN 9780872074965.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոչ գեղարվեստական գրականություն» հոդվածին։
Տես՝ nonfiction or non-fiction Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս