Ոչ-ոքի (շախմատ)
Ոչ-ոքի շախմատում, արդյունք պարտիայում, որտեղ խաղացողներից ոչ մեկը չի հաղթել։ Սովորաբար (բացառությամբ «Մահվան» պարտիայի) խաղի ոչ-ոքի արդյունքում խաղացող կողմերից յուրաքանչյուրը ստանում է կես միավոր։
Կանոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղը ավարտվում է ոչ-ոքի հետևյալ իրավիճակներում․
- Պատ։ Խաղացողներից մեկը քայլ կատարելու իրավունք է ստանում, սակայն չի կարող այն կատարել, քանի որ նրա բոլոր ֆիգուրները հեռացվել են խաղատախտակից, իսկ թագավորը, չնայած չի գտնվում շախի տակ՝ չի կարող տեղափոխվել, քանի որ բոլոր հասանելի դաշտերը գտնվում են հակառակորդի վերահսկողության տակ (ՇՄՖ֊ի կանոններ, հոդված 5.2.1.)։
- Հնարավոր չէ մատ հայտարարել։ Տվյալ դիրքում գոյություն չունի քայլերի հաջորդականություն, որը կիրառելով մրցակիցներից ոչ ոք չեն կարող մատ հայտարարել (ՇՄՖ֊ի կանոններ, հոդված 5․ 2․ 2․)։
- Նյութի անբավարարություն։ Նախորդ կետի մասնավոր դեպք․ հնարավոր չէ մատ հայտարարել, եթե տախտակի վրա մնացել են միայն թագավորները, կամ, բացի երկու թագավորներից՝ մեկ ձի կամ կամայական թվով նույն գույնի վանդակում գտնվող փղեր (դրանց թիվը կարող է մեկից ավել լինել՝ զինվորների փոխակերպման արդյունքում)։
- Նույն դիրքի երեք անգամ կրկնություն։ Ոչ-ոքի հայտարարում է այն խաղացողը, որը պետք է քայլ կատարի (եթե խաղացողներից մեկի քայլից հետո դիրքը կրկնվի երրորդ անգամ, ապա նա կարող է գրել քայլը ձևաթղթում և պահանջել ոչ-ոքի՝ մրցավարին տեղեկացնելով իր մտադրության մասին․ հակառակորդի խաղից հետո նա կկորցնի ոչ-ոքի պահանջելու իրավունքը)։ Բացի ֆիգուրների նույն դասավորությունից պետք է ուշադրություն դարձնել նաև այս պայմաններին․ քայլ կատարելու հերթը երեք դեպքերում էլ պետք է պատկանի նույն մարդուն և երեք դեպքերում էլ պետք է լինեն նույն հնարավոր քայլերը, այդ թվում երկու կողմերի փոխատեղման և միջանցքում գրավելու իրավունքները (ՇՄՖ֊ի կանոններ, հոդված 9․ 2․ 1․)։ 2014 թվականից կիրառվում է նոր օրենք․ ոչ-ոքի հայտարարվում է ավտոմատ, եթե նույն դիրքը առաջանում է 5 անգամ և այդ ժամանակ մատ հայտարարված չէ։ Այս դեպքում մրցավարը կարող է դադարեցնել խաղը՝ առանց խաղացողների հայտարարման (ՇՄՖ֊ի կանոններ, հոդված 9․ 6․ 1․)։
Այս դեպքում հաշվի է առնվում միայն ֆիգուրի կոնկրետ վանդակում լիները, օրինակ, եթե երկու սպիտակ ձիերը փոխել են իրենց տեղերը հաշվվում է, որ դիրքը կրկնվում է։ Երբ խաղացողներից մեկը նկատել է դիրքի երեք անգամ կրկնությունը խաղը ոչ-ոքի ավարտելու համար կարող է դիմել դատավորին։
Օրինակներ, երբ, չնայած երեք անգամ դիրքի կրկնությունը, խաղը ոչ-ոքի չի ավարտվում․
I. 1. e4 e5 (դիրքը ստեղծվել է առաջին անգամ) 2. Թf3 Թе7 3. Թе2 Թd8 4. Թd1 (երկրորդ անգամ) Թf6 5. Թе2 Թе7 6. Թd1 Թd8 (երրորդ անգամ)
Այստեղ ոչ-ոքի չի հայտարարվում, քանի որ քայլերի հաջորդականությունը տարբեր է․ առաջին և երրորդ դեպքում դիրքը ստեղծվել է սպիտակների քայլից, իսկ երկրորդ դեպքում՝ սևերի քայլից հետո.
II. 1. e4 e5 2. Աf3 Աс6 3. Փс4 Փе7 (առաջին անգամ) 4. Աе2 Աf6 5. Աе1 Աg8 (երկրորդ անգամ) 6. Աе2 Աf6 7. Աе1 Աg8 (երրորդ անգամ)
Այստեղ ոչ-ոքի չի հայտարարվում, քանի որ երեք դեպքերում չկան քայլերի նույն հնարավորությունները․ առաջին դեպքումսպիտակները հնարավորություն ունեին փոխատեղման, իսկ երկրորդ և երրորդ դեպքում՝ ոչ։
- Երկու կողմերն էլ իրենց վերջին 50 քայլերը արել են առանց հակառակորդի խաղաքար վերցնելու և առանց զինվորի քայլերի։ Նախորդ դեպքի նման, ոչ-ոքի հայտարարվում է այն խաղացողի պահանջով, որի քայլ կատարելու հերթն է (այն պայմանով, որ քայլը նախապես պետք է գրվի ձևաթղթի վրա)։ Նախկինում շախմատի կոդեքսում ասվում էր, որ 50 քայլը բավարար չէ ոչ-ոքի հայտարարելու համար և քայլերի թիվը պետք է 100-ից պակաս չլինեն։ Այն կետին ոչ ոք չէր հետևում, հետևաբար այն չեղարկեցին։ Բացառություն էին համարվում մի քանի ավարտներ․ նավակը և փիղը ընդդեմ նավակի, երկու ձիերը ընդդեմ զինվորի և նավակը զինվորի հետ՝ ընդդեմ փղի և զինվորի։ 1970-1980-ական թվականներին համակարգչային վերլուծությունը ցույց տվեց, որ մի քանի վերջնախաղերի համար 50 քայլը նույնպես չի բավարարում․ կոդեքսը փոփոխվեց։ Ավելի ուշ վերացվեցին բոլոր բացառությունները, և հիմա 50 քայլի կանոնը գործում է յուրաքանչյուր իրավիճակի համար[1]։ 2014 թվականից ներդրվում է նոր կանոնների մասին հոդված․ ոչ-ոքի հայտարարվում է ավտոմատ, եթե վերջին 75 քայլերը երկու կողմերը արել են առանց հակառակորդի խաղաքարը վերցնելու և առանց զինվորի քայլերի։ Այս դեպքում խաղավարը կարող է կանգնեցնել խաղը՝ առանց կողմերից մեկի հայտարարության (ՇՄՖ֊ի կանոններ, հոդված 9․ 6․ 2․)։
- Հայտարարվում է ոչ-ոքի, երբ կողմերը փոխադարձ համաձայնության են գալիս։ Այսինքն խաղացողներից մեկը առաջարկում է խաղը ոչ-ոքի ավարտել, իսկ մյուսը համաձայնվում է։ Առաջարկելու համար բավական է ասել «ոչ-ոքի»։ Առաջարկել կարելի է քայլից անմիջապես հետո (ֆիգուրը տախտակին դնելուց, բայց ժամացույցը չսեղմելուց հետո)։ Ոչ-ոքի ավարտելու առաջարկը մնում է ուժի մեջ, սակայն այն կարող է համարվել անհիմն, որից հետո խաղավարը կարող է զգուշացում տալ կամ պատիժ սահմանել խաղացողի համար։ Եթե հակառակորդը, չպատասխանելով առաջարկին, քայլ է կատարում, առաջարկը համարվում է մերժված (ՇՄՖ֊ի կանոններ, հոդված 9․ 1․ 2․)։ Որոշ ժամանակ առաջ մրցարշավներին սկսեցին կիրառվել «Սոփեստական» կոչվող կանոնները, որոնք սահմանափակում են ոչ-ոքի առաջարկը ընդունելու հնարավորությունը։
- Խաղացողներից մեկը սպառել է ժամանակը կամ արել է երկրորդ անհնարին քայլը, բայց գոյություն չունի քայլերի օրինական հաջորդականություն, որը կատարելուց հետո մրցակիցը (ով դեռ ժամանակ ունի) կարող է մատ հայտարարել (ՇՄՖ֊ի կանոններ, հոդված 6․ 9․)։
- (հոդված 10, «Արագ խաղ՝ մինչև խաղի ավարտ»-ը արգելվել է ՇՄՖ-ի կանոններով և 2014 թվականի հուլիսի 1-ից մտցվել է առաջարկությունների բաժին, այսքինքն այս կանոնը կարող է օգտագործվել միայն այն դեպքում, երբ ��րա մասին զգուշացվում է խաղից առաջ) Խաղացողին մնում է երկու րոպե ժամանակ, բայց նրա մրցակիցը չի փորձում կամ չի կարողանում հաղթել, սակայն հաղթում է մրցակցի ժամանակի սպառվելու շնորհիվ։ Եթե խաղացողին մինչև խաղի ավարտը մնում է երկու րոպեից քիչ ժամանակ, իսկ մրցակիցը բացահայտ ժամանակ է շահում, խաղացողը կարող է կանգնեցնել ժամացույցը և դիմել խաղավարին՝ այն ոչ-ոքի ավարտելու համար։ Խաղավարը իրավունք ունի խաղը դադարեցնել, կամ հետաձգել որոշումը (այս դեպքում խաղի ավարտի մասին նա պետք է հայտնի դրոշակի անկումից առաջ կամ հետո), կամ հետաձգել պահանջը (այս դեպքում մրցակցին ավելացվում է երկու րոպե ժամանակ) (ՇՄՖ֊ի կանոններ, առաջարկ III.5)։ Ոչ-ոքի է հայտարարվում նեև, եթե խաղի վերջին փուլում երկու խաղացողների դրոշակները ընկել են և հնարավորություն չկա որոշելու, թե ում մոտ առաջինը (ՇՄՖ֊ի կանոններ, առաջարկ III.3․1․2․)։
Հավերժ շախը նույնպես բերում է խաղի ոչ-ոքի ավարտին, բայց որպես այդպիսին կանոններում ներառված չէ։ Այն հանգեցնում է դիրքի երեք անգամ կրկնմանը, կամ 50 քայլերի կանոնին, կամ, որը ավելի հաճախ է պատահում, խաղացողների խաղը ոչ-ոքի ավարտելու համաձայնությանը[2]։
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հոդված 9։ Ոչ-ոքի
- ↑ Harkness, Kenneth (1967), Official Chess Handbook, McKay
- ↑ Karpov vs. Korchnoi
- ↑ Fischer vs. Petrosian 1971
- ↑ Timman vs. Lutz
- ↑ Vidmar vs. Maroczy
- ↑ Petrosian vs. Fischer