Jump to content

Շոն Քոնների

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շոն Քոներիից)
Շոն Քոնների
անգլ.՝ Sean Connery
Ծնվել էօգոստոսի 25, 1930(1930-08-25)[1][2][2][…]
ԾննդավայրFountainbridge, Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն[3][4]
Մահացել էհոկտեմբերի 31, 2020(2020-10-31)[5][6][7][…] (90 տարեկան)
Մահվան վայրLyford Cay, Նասաու, Բահամյան Կղզիներ[8]
ԿրթությունTollcross Primary School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունկինոդերասան, բնավորության դերասան, դերասան, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, milkman, ֆուտբոլիստ և կինոռեժիսոր
ԱշխատավայրSt. Cuthbert's Co-operative Society?[9]
Ծնողներհայր՝ Joseph Connery?[10], մայր՝ Euphemia McLean?[10]
Ամուսին(ներ)Դայան Սիլենտո և Micheline Roquebrune?
Երեխա(ներ)Ջեյսոն Քոների
Պարգևներ և մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր Ասպետ-բակալավր[13] Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[11] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Grand Officer of Order of Manuel Amador Guerrero Մանուել Ամադոր Գեռերոյի շքանշան

Henrietta Award

Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ տարվա լավագույն դերասանի համար

Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

German Film Award for Best Actor?

Kansas City Film Critics Circle Award for Best Supporting Actor?

Լավագույն դերասանի ԲԱՖՏԱ մրցանակ

Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ

Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար

«Ոսկե գլոբուս» Սեսիլիա Բ․ Դե Միլի մրցանակ

MTV Movie Award լավագույն դերասանական կազմի համար

BAFTA Academy Fellowship Award

Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր

«Ջեյմսոն ժողովրդի ընտրություն» եվրոպական կինոմրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

[12]

Եվրոպական ֆիլմի ակադեմիայի մրցանակ

[14]

AFI կյանքի նվաճումներ մրցանակ

Սենթ Էնդրյուի համալսարանի պատվավոր դոկտոր

Ոսկե գլոբուս Ոսկե առյուծ և Սատուրն մրցանակ
seanconnery.com

Սըր Թոմաս Շոն Քոնների (անգլ.՝ Thomas Sean Connery, օգոստոսի 25, 1930(1930-08-25)[1][2][2][…], Fountainbridge, Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն[3][4] - հոկտեմբերի 31, 2020(2020-10-31)[5][6][7][…], Lyford Cay, Նասաու, Բահամյան Կղզիներ[8]), շոտլանդացի կինոդերասան։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների պետական պարգևների դափնեկիր է։

Հատկապես հայտնի է որպես Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի առաջին դերասան։ Կինոյում խաղացել է գերազանցապես դրական կերպարների։ Նրա հերոսները արագաշարժ, ճարպիկ, ուժեղ ու հնարամիտ անձինք են՝ գաղտնի գործակալներ, լրտեսներ, զինվորականներ, թագավորներ և այլն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոն Քոններին ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում։ Հայրը՝ Ջոզեֆ Քոններին, բանվոր էր, իսկ մայրը՝ Էֆեմիի Մակլինը, հավաքարարուհի[15]։ Նրան պապի անունով կոչեցին Թոմաս։ Քոներիի ընտրած առաջին մասնագիտությունը կաթնագործի մասնագիտությունն էր[16]։ Դրանից հետո ծառայության է անցել Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային ուժերում, որտեղ նա երկու դաջվածք է արել իր աջ թևին. «Scotland forever» և «Mum and Dad» («Շոտլանդիա ընդմիշտ» և «Մայրիկ և հայրիկ»)[17]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոն Քոններին ամուսնացել է 2 անգամ։ Առաջին կինը Դայան Սիլենտոն է, ում հետ ամուսնացել է 1962 թվականին։ 1973 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Առաջին ամուսնությունից ունի մեկ որդի՝ Ջեյսոն Քոներին (ծնվ. 1963 թվականին), որը նույնպես դարձել է դերասան։ 1997 թվականի հունիսին ծնվել է Շոն Քոններիի թոռը` Դեշիլ Քուին Քոններին` Ջեյսոնի և նրա նախկին կնոջ` ամերիկացի դերասանուհի Միա Սառայի որդին (նրանք ամուսնալուծվել են 2002 թվականին)։

1975 թվականին ամուսնացել է մասնագիտությամբ նկարչուհի Միշելին Ռոքվեբրունի հետ[18], ում հետ ապրում է մինչ օրս[19]։ Ընդհանուր երեխաներ չունեն։ Միշելինը մեկ տարով մեծ է ամուսնուց։

Սկսած 2011 թվականից` հայտնի դերասանը շատ քիչ է երևում հասարակության մեջ[20]։

Սիրած զբաղմունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոն Քոններիի հոբբին գոլֆն է, նա ունեցել է սեփական հսկա գոլֆի դաշտ, որը գտնվում է Ֆրանսիայի հարավում[21]։ 1999 թվականին այն վաճառել է գերմանացի միլիարդատեր Դիտմար Հոպպին[22]։ Գոլֆից բացի նա նաև ֆուտբոլի մեծ սիրահար է, նրա նախընտրած թիմերն են շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը» և «Սելտիկը»[23]։ Երիտասարդ ժամանակ զբաղվել է բոդիբիլդինգով։

Մեծ Բրիտանիայի պատերազմի վետերանների կազմակերպությունը Շոն Քոններիին 2003 թվականին՝ որպես պատվավոր անդամ, իր շարքերն Է ընդունել 1127-րդ համարի տակ[24]։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոններին ակտիվ զբաղվում է քաղաքական գործունեությամբ և հանդիսանում է Շոտլանդիայի Ազգային կուսակցության անդամ, և կողմ է երկրի` Անգլիայից ամբողջովին անկախանալու գաղափարին[25]։ 2014 թվականի մարտին հայտարարել էր, որ կվերադառնա հարազատ երկիր, միայն եթե այն անկախանա[26]։

Աշխատանք փնտրելու ճանապարհին Քոններին 1951 թվականին տեղավորվում է աշխատանքի Էդինբուգի թագավորական թատրոնում[27]։ Նույն թվականին ապագա դերասանը սկսվում է զբաղվել բոդիբիլդինգով[27]։ Կինոյում սկսել է նկարահանվել սկսած 1950-ականների երկրորդ կեսից՝ սկզբնական շրջանում հեռուստատեսային ֆիլմերում։ Առաջին մեծ դերը կինոյում 1958 թվականին նկարահանված «Ուրիշ ժամանակ, ուրիշ տեղ» ֆիլմն էր։

Շոն Քոններիին հանրահայտ դարձրեց ամբողշ աշխարհում ու մեծ հռչակ բերեց գաղտնի գործակալ 007-ի՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերը, որոնցից առաջինը 1962 թվականին «Բժիշկ Նոու» ֆիլմն էր։ Ընդհանուր թվով նրա մասնակցությամբ բոնդապատումի 7 ֆիլմ է նկարահանվել։ Կինոյի պատմության մեջ 6 դերասան են մարմնավորել Ջեյմս Բոնդին, բայց ամենահաջողվածները թերևս հենց նրա մասնակցությամբ ֆիլմերն են եղել։

Դերասանական աշխատանքից բացի նաև 10 ֆիլմի պրոդյուսեր է։

Առողջական խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին հայտարարություններ տարածվեցին այն մասին, որ Քոններին տառապում է կոկոդի քաղցկեղով (որը տարիներ շարունակ չափազանց շատ ծխելու արդյունք էր) և անցնում է հատուկ բուժում (նրա հայրը, որը ևս չափազանց շատ էր ծխում, մահացել է 1972 թվականին կերակրափողի քաղցկեղից)։ Նույնիսկ տեղեկություններ տարածվեցին, որ նա մահացել է։ Այդ շշուկները փարատելու համար նույն թվականի հոկտեմբեր ամսին նա մասնակցեց «Late Show with David Letterman» ծրագրին[28]։

2003 թվականին նրան վիրահատել են երկու աչքերի կատարակտը հեռացնելու համար։

2006 թվականի մարտի 12-ին նրա երիկամից հեռացվել է բարորակ ուռուցք։

2008 թվականին գոլֆ խաղալիս նա կոտրել է ուսի ոսկորը։

2009 թվականի հոկտեմբերին ամերիկյան «Wine Spectator» թերթին տված հարցազրույցի ժամանակ նա ասեց, որ սրտի հետ կապված խնդիրներ ունի[29]։

2013 թվականի օգոստոսին որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ նրա լավագույն ընկեր, դերասան սըր Մայքլ Քեյնն ասել է, որ Շոնի մոտ Ալցհայմերի հիվանդության ախտանշաններ կան։ Ըստ Մայքլի խոսքերի` նա նույնիսկ մոռացել է, որ ինքը հայտնի դերասան է, և այդ վիճակով նրան թույլատրված է միայն տեսակցել մոտիկ հարազատների ու ընկերների հետ[30]։ Շուտով սակայն Մայքլ Քեյնը հերքեց այդ լուրերը, անվանելով դրանք բացարձակ սուտ[31]։

Մահացել է քնած ժամանակ 2020 թվականի հոկտեմբերի 31-ին կյանքի 91-րդ տարում Նասաուի (Բահամյան Կղզիներ) իր տանը սրտի կաթվածի պատճառով[32]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր թվով դերասանը նկարահանվել է մոտ 90 հեռուստատեսային և գեղարվեստական ֆիլմերում։
Առավել նշանավոր ֆիլմերն են.

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանրը Ռեժիսոր Խաղընկերներ
1962 Ամենաերկար օրը The Longest Day Ֆլանագան Մարտական Էնդրյու Մարտոն,
Քեն Էակին,
Բերնհարդ Վիկկի
Հենրի Ֆոնդա,
Ռոդ Սթայգեր,
Ջոն Ուեյն
1962 Բժիշկ Նոու Dr. No Ջեյմս Բոնդ Մարտական Թերենս Յանգ Ուրսուլա Անդրես
1963 Ռուսաստանից սիրով From Russia with Love Ջեյմս Բոնդ Մարտական Թերենս Յանգ Դա��իելա Բյանկի
1964 Մարնի Marnie Մարկ Ռութլանդ Թրիլեր Ալֆրեդ Հիչքոք
1964 Գոլդֆինգեր Goldfinger Ջեյմս Բոնդ Մարտական Գայ Համիլթոն Տանյա Մալե,
Հոնոր Բլեքմեն
1965 Գնդաձև կայծակ Thunderball Ջեյմս Բոնդ Մարտական Թերենս Յանգ Կլոդին Օժե,
Լուչանա Պալուցի
1965 Բլուր The Hill Ջոի Ռոբերթս Դրամա Սիդնի Լյումետ
1967 Ապրում ես միայն երկու անգամ You Only Live Twice Ջեյմս Բոնդ Մարտական,
Ֆանտաստիկ
Լյուիս Գիլբերտ Ակիկո Վակաբայասի,
Միե Համա
1968 Շալակո Shalako Մովսես Զեբուլոն Շալակո Չարլի Վեստեռն Էդվարդ Դմիտրիկ Բրիջիտ Բարդո
1972 Անդերսոնի մագնիսական ժապավենները The Anderson Tapes Ջոն Դյուկ Անդերսոն Թրիլեր Սիդնի Լյումետ Քրիստոֆեր Ուոքեն,
Դայան Քենոն
1974 Զարդոզ Zardoz Զեդ Ֆանտաստիկ Ջոն Բուրման
1974 Սպանություն «Արևելյան ճեպընթացում» Murder on the Orient Express Կոլոնել Արբութնոթ Դետեկտիվ Սիդնի Լյումետ Ալբերտ Ֆիննի,
Ռիչարդ Ուիդմարկ,
Ինգրիդ Բերգման,
Էնթոնի Պերկինս,
Վանեսա Ռեդգրեյվ,
Լորեն Բեքոլ
1975 Մարդ, ով կդառնա թագավոր The Man Who Would Be King Դանիել Դրավոթ Արկածային Ջոն Հյուսթոն Մայքլ Քեյն,
Քրիստոֆեր Պլամմեր
1976 Ռոբին և Մերիան Robin and Marian Ռոբին Հուդ Արկածային Ռիչարդ Լեսթեր Օդրի Հեփբերն
1977 Կամուրջը շատ հեռու է A Bridge Too Far Գեներալ Ռեյ Ուրքուհարթ Ռազմական Ռիչարդ Աթենբորոու Մայքլ Քեյն,
Լոուրենս Օլիվիե,
Էնթոնի Հոփքինս,
Ջեյմս Կան,
Ռոբերտ Ռեդֆորդ,
Ջին Հեքմեն,
Մաքսիմիլիան Շելլ,
Լիվ Ուլման
1979 Գնացքի առաջին մեծ կողոպուտը The First Great Train Robbery Փիրս Արկածային Ջոն Ֆորման Դոնալդ Սազերլենդ
1979 Մետեոր Meteor Դոկտոր Պաուլ Բրեդլի Ֆանտաստիկ Ռոնալդ Նիմ Հենրի Ֆոնդա,
Նատալի Վուդ,
Մարտին Լանդաու
1979 Կուբա Cuba մայոր Փոլ Բրեդլի Թրիլեր,
Մելոդրամա
Ռիչարդ Լեսթեր
1981 Օտար հողատարածք Outland Օ'Նիլ Ֆանտաստիկ,
Մարտական
Պիտեր Հայամս
1981 Ժամանակի ավազակները Time Bandits թագավոր Ագամեմնոն Ֆենտեզի,
Մարտական
Թերրի Գիլյամ Ռալֆ Ռիչարդսոն,
Դևիդ Ուորներ
1982 Մի ամառվա հինգ օր Five Days One Summer Դուգլաս Մերեդիթ Դրամա Ֆրեդ Ցինեման
1983 Երբեք մի ասա երբեք Never Say Never Again Ջեյմս Բոնդ Մարտական Իրվին Կերշներ Ռոուեն Ատկինսոն,
Մաքս ֆոն Սյուդով,
Քիմ Բեսինջեր
1986 Լեռնցին Highlander Ջոն Սանչես Վիլա-Լոբոս Ռամիրեզ Մարտական,
Ֆանտաստիկ
Ռասսել Մալկահի Քրիստոֆեր Լամբեր
1986 Վարդի անունը Der Name der Rose Ուիլյամ Բասկերվիլ Թրիլեր,
Դրամա
Ժան-Ժակ Անո Քրիստիան Սլեյթեր,
Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ
1987 Անձեռնմխելիները The Untouchables Ջիմ Մելոուն Թրիլեր,
Դրամա
Բրայա դե Պալմա Քեվին Քոսթներ,
Ռոբերտ Դե Նիրո,
Էնդի Գարսիա
1989 Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը Indiana Jones and the Last Crusade պրոֆեսոր Հենրի Ջոնս Արկածային Սթիվեն Սփիլբերգ Հարիսոն Ֆորդ,
Ջոն Ռիս-Դևիս
1989 Ընտանեկան գործ Family Business Ջեսսի Դրամա,
Կատակերգություն
Սիդնի Լյումետ Դասթին Հոֆման,
Մեթյու Բրոդերիկ
1990 Որս «Կարմիր Հոկտեմբերի ետևից» The Hunt for Red October Կապիտան Մարկո Ռամուս Մարտական Ջոն Մաքթիրնան Սեմ Նիլ,
Ալեք Բոլդուին,
Ջեյմս Էռլ Ջոնս,
Ստելլան Սկարսգարդ
1990 Ռուսական տունը The Russia House Բարթելամյու Բարլի Սքոթ Բլայեր Դրամա Ֆրեդ Սկեպսի Միշել Պֆայֆեր,
Ռոյ Շայդեր,
Քեն Ռասել
1991 Լեռնցին 2. Թարմացում Highlander II։ The Quickening Ջոն Սանչես Վիլա-Լոբոս Ռամիրեզ Մարտական,
Ֆանտաստիկ
Ռասսել Մալկահի Քրիստոֆեր Լամբեր,
Մայքլ Այրոնսայդ
1991 Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը Robin Hood։ Prince of Thieves թագավոր Ռիչարդ
(տիտրերում գրված չէ)
Արկածային Քեվին Ռեյնոլդս Քեվին Քոսթներ,
Մորգան Ֆրիման,
Ալան Ռիքմեն,
Քրիստիա Սլեյթեր
1992 Հեքիմ Medicine Man դոկտոր Ռոբերթ Քեմբել Արկածային Ջոն Մաքթիրնան
1993 Ծագող արև Rising Sun Կապիտան Ջոն Քոնոր Թրիլեր,
Դրամա
Ֆիլիպ Քաուֆման Ուեսլի Սնայփս,
Հարվի Քեյթլ,
Սթիվ Բուշեմի
1994 Լավ մարդը Աֆրիկայում A Good Man in Africa Դոկտոր Ալեքս Մյուրեյ Կատակերգություն Բրյուս Բերեսֆորդ
1995 Առաջին ասպետը First Knight Արթուր թագավոր Արկածային Ջերրի Զակեր Ռիչարդ Գիր,
Ջուլիա Օրմոնդ
1996 Ժայռը (ֆիլմ, 1996) The Rock Ջոն Փաթրիկ Մեյսոն Մարտական Մայքլ Բեյ Նիկոլաս Քեյջ,
Էդ Հարիս,
Ուիլյամ Ֆորսայթ,
Դևիդ Մորս,
Մայքլ Բին
1996 Վիշապի սիրտը DragonHeart Դրակո (հնչյունավորում) Ֆենտեզի Ռոբ Քոեն Դենիս Քույեդ,
Փիթ Փոսթլեթուեյթ
1998 Վրիժառուները The Avengers սըր Օգոստոս դը Վինտեր Մարտական,
Թրիլեր
Ուիլլարդ Քերոլ Ռալֆ Ֆայս,
Ումա Թուրման
1998 Սիրո փոփոխականությունը Playing by Heart Պոլ Դրամա,
Մելոդրամա
Ուիլլարդ Քերոլ Անջելինա Ջոլի,
Դենիս Քուեյդ,
Ջինա Ռոուլենդս,
Էլլեն Բերստին
1999 Թակարդ Entrapment Ռոբերտ Մաքդագլ Թրիլեր Ջոն Էմիել Քեթրին Զետա-Ջոնս
2000 Գտնել Ֆորեսթերին Finding Forrester Ուիլյամ Ֆորեսթեր Դրամա Գաս Վան Սենթ Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ
2003 Երևելի ջենտլմենների լիգա The League of Extraordinary Gentlemen Ալան Քուոթերմայն Ֆենտեզի Սթիվեն Նորինգտոն

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր թվով ստացել է 32 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 15-ի, որոնց թվում.

  • 1 Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում 1988 թվականին «Անձեռմխելիները» ֆիլմում խաղացած դերի համար
  • 3 Ոսկե Գլոբուս
  • Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի 5 մրցանակ
  • 2 BAFTA կինոմրցանակ և այլն

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում Շոն Քոններիի հերոս Ջեյմս Բոնդը «Բժիշկ Նո» ֆիլմում 3-րդ տեղում է որպես դրական հերոս։

Պետական պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ պետական պարգևների դափնեկիր է՝ մոտ 15 մրցանակ։ Դրանցից առավել արժեքավորներն են.

  • 1987 - Ֆրանսիայի արվեստի և գրականության պատվո շքանշան
  • 1991 - Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշան
  • 1999 - «Քենեդու անվան Կենտորնի Շքանշան» (Kennedy Center Award). ԱՄՆ, Վաշինգտոն
  • 2000 - «Սըր», ասպետական կոչում, շնորհվել է թագուհի Էլիզաբեթ II-ի կողմից։ Արարողությունը կայացել է 2000 թվականի հուլիսի 5-ին Էդինբուրգում[33]
  • 2001 - Ուիլյամ Վոլոսի անվան մրցանակ (William Wallace Award), շնորհվել է ԱՄՆ-ի շոտլանդական ֆոնդի կողմից Շոտլանդիայի պատմության և երկրի հանրահայտության մեջ ունեցած ավանդի համար
  • «Ժամացույցի մեխանիզմով կողպեքը» (1957), £ 100
  • «Տարզանի մեծագույն արկածները» (1959), $ 5600
  • «Բժիշկ Նոու» (1962), $ 125 000 ($ 17 000 գումարած վարձույթից ստացված եկամտի տոկոս)
  • «Ռուսաստանից սիրով» (1963), $ 250 000
  • «Մարնի» (1964), $ 400 000
  • «Գոլդֆինգեր» (1964), $3 050 000 ($ 500 000 գումարած վարձույթից ստացված եկամտի 5%)
  • «Գնդաձև կայծակ» (1965), $ 750 000 ($ 600 000 գումարած վարձույթից ստացված եկամտի 25%)
  • «Ապրում ես միայն երկու անգամ» (1967), $ 1 000 000 ($ 750 000 գումարած վարձույթից ստացված եկամտի 25%)
  • «Շալակո» (1968), $ 1 000 000 (գումարած վարձույթից ստացված եկամտի տոկոս)
  • «Հավերժ ադամանդներ» (1971), $ 6 675 000 ($ 1 200 000 գումարած վարձույթից ստացված եկամտի 12.5%)
  • «Զարդոզ» (1974), $ 200 000
  • «Կամուրջը շատ հեռու է» (1977), $ 500 000
  • «Լեգենդ սըր Հեվեյնի մասին» (1982), $ 600 000
  • «Երբեք մի ասա երբեք» (1983), $ 6 410 000 ($ 5 000 000 գումարած վարձույթից ստացված եկամտի 5%)
  • «Որս «Կարմիր Հոկտեմբերի ետևից» (1990), $ 4 000 000
  • «Ռուսական տուն» (1990), $ 5 000 000
  • «Լեռնցին 2. Թարմացում» (1991), $ 3 500 000
  • «Ռոբին Հուդը գողերի արքայազն» (1991), $ 250 000
  • «Հեքիմ» (1992), $ 6 000 000
  • «Ժայռը» (1996), $ 15 000 000
  • «Թակարդ» (1999), $ 20 000 000
  • «Գտնել Ֆորեսթերին» (2000), $ 15 000 000
  • «Երևելի ջենտլմենների լիգան» (2003), $ 17 000 000

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 The scotsmanEdinburgh: 1817. — ISSN 0307-5850
  4. 4,0 4,1 4,2 BBC Online — 1997.
  5. 5,0 5,1 5,2 Sean Connery: James Bond actor dies aged 90 — 2020.
  6. 6,0 6,1 6,2 史恩康納萊90歲過世 曾演第一代007情報員(չինարեն (Թայվան)) — 2020.
  7. 7,0 7,1 7,2 Lode S. C., Lyngstad H. K. Sean Connery er død(նորվ.)Norge: Schibsted, 2020. — ISSN 0806-0894
  8. 8,0 8,1 8,2 The scotsmanEdinburgh: 1817. — ISSN 0307-5850
  9. https://scotmid.coop/about-us/our-history/
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Pas L. v. Genealogics — 2003.
  11. https://web.archive.org/web/20201101155155/https://actu.orange.fr/france/diaporamas/en-images-les-roles-iconiques-de-sean-connery-CNT000001uyp04/photos/les-acteurs-audrey-hepburn-et-sean-connery-posent-apres-avoir-ete-decores-de-l-ordre-des-arts-et-des-lettres-par-philippe-de-villiers-secretaire-d-etat-aupres-du-ministre-de-la-culture-et-de-la-communication-le-06-mars-1987-a-paris-569ebe809acaa6cf774f113b69b138c7.html
  12. https://web.archive.org/web/20190330120507/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1999.74.0.html
  13. Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  14. https://web.archive.org/web/20190720123917/https://www.europeanfilmacademy.org/2005.103.0.html
  15. Sean Connery Biography(անգլ.)
  16. From the Coop with love(անգլ.)
  17. The official website of Sean Connery(անգլ.)
  18. About.com — Micheline Roquebrune and Sean Connery Marriage Profile Արխիվացված 2013-05-11 Wayback Machine(անգլ.)
  19. 19,0 19,1 IMDb — Biography for Sean Connery(անգլ.)
  20. «Connery: My 40 year love affair». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  21. We half expected someone to tuck us in with a goodnight kiss(անգլ.)
  22. No doubting Thomas Արխիվացված 2011-01-05 Wayback Machine(անգլ.)
  23. Sir Sean’s shot at glory Արխիվացված 2012-01-11 Wayback Machine(անգլ.)
  24. http://archives.maillist.ru/60727/128250.html#92735 Արխիվացված 2013-06-19 Wayback Machine Агент 007 стал агентом 1127(ռուս.)
  25. Sean Connery goes on the SNP offensive(անգլ.)
  26. «Актёр Шон Коннери призывает шотландцев проголосовать за независимость» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 3 марта 2014. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  27. 27,0 27,1 Biography of Sean Connery(անգլ.)
  28. IMDb — Late Show with David Letterman Episode dated 25 October 1993(անգլ.)
  29. Wine Spectator magazine web site — Wine Talk: Sean Connery. Legendary actor has long enjoyed wine and the good life(անգլ.)
  30. Sean Connery is no longer in control of his senses says best friend Michael Caine who fears Bond star is in the grip of Alzheimer’s
  31. Sir Michael Caine: I DIDN'T claim my friend Sir Sean Connery has Alzheimer's disease
  32. «Sean Connery: James Bond actor dies aged 90». BBC News (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
  33. Sir Sean’s pride at knighthood Արխիվացված 2012-01-11 Wayback Machine(անգլ.)
  34. Freewebs.com — Sean Connery(անգլ.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Коннери Ш., Григор М. быть шотландцем / Пер. с англ. А. Богословского. СПб.։ Азбука, Азбука-Аттикус, 2013. — 432 с., ил., 3000 экз., ISBN 978-5-389-05267-3
  • Cohen, Susan; Cohen, Daniel (1985). Hollywood hunks and Heroes. New York City, New York։ Exeter Books. p. 33. ISBN 0-671-07528-4. OCLC 12644589.
  • Sellers, Robert (December 1999). Sean Connery։ a celebration. Robert Hale. ISBN 978-0-7090-6125-0. Retrieved 14 July 2011.
  • Yule, Andrew (1992). Sean Connery։Neither Shaken Nor Stirred. Little, Brown Book Group. ISBN 978-0-7515-4097-0.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոն Քոնների» հոդվածին։