Jump to content

Հարվի Քեյթել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հարվի Քեյթլից)
Հարվի Քեյթել
անգլ.՝ Harvey Keitel
Ծնվել էմայիսի 13, 1939(1939-05-13)[1][2][3][…] (85 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Աբրահամ Լինքոլնի անվան միջնակարգ դպրոց, Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ռումինիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, բնավորության դերասան, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, գրող և պրոդյուսեր
ԸնտրանիMean Streets?, Տաքսու վարորդ, Կատաղած շներ, Քրեական ընթերցվածք, Իռլանդացի, Who's That Knocking at My Door?, Ալիսան այստեղ այլևս չի ապրում, The Last Temptation of Christ?, Թելմա և Լուիզ, From Dusk till Dawn?, «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց, Cop Land?, Ազգի գանձերը և Bugsy?
Ամուսին(ներ)Daphna Kastner?
Համատեղ ապրող(ներ)Լորեյն Բրաքո
Երեխա(ներ)Stella Keitel?

Հարվի Քեյթել (անգլ.՝ Harvey Keitel, մայիսի 13, 1939(1939-05-13)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։ «Բագսի» ֆիլմում ավազակ Միկի Քոենի դերը մարմնավորելու համար առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Նա առավել հայտնի է Մարտին Սկորսեզեի և Քվենտին Տարանտինոյի ֆիլմերի շնորհիվ, ինչպիսիք են՝ «Տաքսու վարորդ», «Չար փողոցներ», «Կատաղած շներ», «Քրեական ընթերցվածք» և «Արևածագից դեպի մայրամուտ»։ Ալ Պաչինոյի և Էլեն Բյորստինի հետ միասին համարվում է Դերասանական ստուդիայի համանախագահը[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքի Բրուքլինի շրջանում, Ռումինիայից և Լեհաստանից գաղթած հրեաների ընտանիքում։ Ծառայել է Լիբանանում, ծովային հետևազորում։ Սովորել է Լի Ստրասբերգի և Ստելա Ադլերի Դերասանական ստուդիայում։ Շուրջ 10 տարի աշխատել է ոչ մեծ թատրոններում։ Այդ ժամանակ ծանոթացել է կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ, և նկարահանվել նրա՝ «Ո՞վ է բախում իմ դուռը» ֆիլմում։ Սկորսեզեի հետ համագործակցությունը շարունակվել է «Ալիսան այլևս այստեղ չէ բնակվում» (1974), «Չար փողոցները» (1972), «Տաքսու վարորդ» (1976), «Քրիստոսի վերջին փորձությունը» (1988) ֆիլմերում։

1970-ական թվականների վերջում նկարահանվել է եվրոպական ֆիլմերում։ Կեյտելը պետք է նկարահանվեր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսը հիմա» (1979) ֆիլմում, սակայն դերը ստացել է Մարտին Շինը։ Դրանից հետո նրա կարիերան անկում ապրեց, հիմնականում մարմնավորում էր երկրորդական դերեր։

Իր դերասանական գործունեությունը շարունակել է արդեն 1988 թվականին, երբ նկարահանվեց «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմում, մարմնավորելով Հուդա Իսկարիովտացու դերը։ Այնուհետև հաջորդեցին դերեր՝ Ռիդլի Սքոթի «Թելման և Լուիզը» (1991) և «Բագսի» ֆիլմերում։

1992 թվականին դարձել է Քվենթին Տարանտինոյի «Կատաղած շները» ֆիլմի պրոդյուսերը, որտեղ մարմնավորել է գլխավոր դերերից մեկը։ Շարունակելով համագործակցությունը Տարանտինոյի հետ, 1994 թվականին նկարահանվել է «Քրեական ընթերցվածք», իսկ 1995 թվականին՝ «Արևածագից դեպի մայրամուտ» ֆիլմերում։

Խաղացել է Ջեյն Կեմպիոնի «Դաշնամուր» ֆիլմում, որը Կանի կինոփառատոնին արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին։ 2001 թվականին նկարահանվել է հունգարացի կինոռեժիսոր Իշտվան Սաբոյի «Կողմերի կարծիքը» ֆիլմում։

2002 թվականին Մոսկվայի միջազգային կինոփառատոնում արժանացել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան մրցանակին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարվի Քեյթելը երկար ժամանակ հարաբերություններ է ունեցել դերասանուհի Լորրեյն Բրակոյի հետ։ 2001 թվականին Քեյթելը ամուսնացել է դերասանուհի Դաֆնե Կանսթերի հետ։ Նա երեք երեխաների հայր է. Ստելլան (ծնվել է 1985 թվականին), մայրը Լորրեն Բրակկոն է, Հադսոնան (ծնվել է 2004 թվականին), մայրը Լիզա Կարմազին է, և Ռոմանան (ծնվել է 2004 թվականին), մայրը Դաֆնե Կանսթերն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարվի Քեյթել» հոդվածին։