Շնչող արվեստ
Թվական | Հուլիսի 14, 2018 | - Հուլիսի 19, 2018
---|---|
Վայր | Հայաստան, Երևան |
Մասնակիցներ | Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Երվանդ Քոչար թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Կալենց թանգարան, Արև արթ գելըրի |
Շնչող արվեստ, նախագիծ, որ իրականացվել է Երևանի 6 թանգարաններում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ։ Նպատակն էր նորովի ներկայացնել Երևանի թանգարաններում պահվող ցուցանմուշներն ու նոր շունչ հաղորդել դրանց։
Նախագծի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ ԱՄՆ-ում իրականացվող փոխանակման ծրագրերի շրջանավարտները՝ արվեստագետներն ու արվեստի առաջատար գործիչները համատեղ ջանքերով փորձեցին ներկայացնել հայաստանյան վառ արվեստը նոր լույսի ներքո մի նախաձեռնության միջոցով, որը կոչվում էր «Շնչող արվեստ» (Art Alive!):
«Շնչող արվեստ» նախաձեռնության շրջանակում 2018 թվականի հունիսի 14-ից 19-ը Երևանի վեց թանգարաններ (Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Երվանդ Քոչար թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Կալենց թանգարան, Արև արթ գելըրի), որոնց տնօրենների մեծ մասն ամերիկյան փոխանակման ծրագրերի շրջանավարտներ են, իրենց հարկի տակ ներկայացրեցին արվեստը նորովի հրամցնելու ուշագրավ լուծումներ՝ բեմադրություն, բոդի արթ, տեսապրոյեկտմամբ վերափոխված տարածքներ և ինստալյացիաներ[1]։
«Շնչող արվեստ» նախաձեռնությամբ Երևանի թանգարաններում պահվող ցուցանմուշները ներկայացվեցին նորովի՝ բեմադրության և տեսաարվեստի միջոցով, որի շնորհիվ այցելուների առաջ բացահայտվեց հայտնի ստեղծագործությունների գեղարվեստական արժեքը և գաղափարի վեհությունը` մեկ այլ տեսանկյունից և մեկ այլ միջոցի կիրառմամբ։ Հայաստանում իր տեսակի մեջ առաջին անգամ իրականացվող այս ծրագիրն ի ցույց դրեց հայկական ստեղծարարությունն ու զբոսաշրջիկների համար գեղեցիկ արվեստների գրավիչ ու գունեղ միջավայր ձևավորելու ցանկությունը։ Ծրագիրն իրականացվեց ԳԱԿ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար և ԱՄՆ պետքարտուղարության միջազգային առաջնորդ-այցելուների ծրագրի շրջանավարտ Վահան Բադալյանի կողմից։ Ծրագիրը, որին նա մասնակցել է Միացյալ Նահանգներում, դիտարկում էր այն ուղիները, թե ինչպես կատարողական արվեստները կարող են կիրառվել երիտասարդական նախաձեռնություններ խթանելու նպատակով[2]։
Ժամանակացույց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսաթիվ | Թանգարան |
---|---|
Հունիսի 14 | Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան |
Հունիսի 15 | Երվանդ Քոչարի թանգարան |
Հունիսի 16 | Հայաստանի ազգային պատկերասրահ |
Հունիսի 17 | Գաֆէսճեան արվեստի կենտրոն |
Հունիսի 18 | Կալենց թանգարան |
Հունիսի 19 | Արև արթ գելըրի[3] |