Շեյխալան
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Շեյխալան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Շեխալան, Շեխլան, Շեխլանք, Շեյխլան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Շեյխալան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքից 16-17 կմ հյուսիս-արևմուտք, Արածանիի ձախ ափին, Մուշ-Զիարեք ճանապարհի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է հայաբնակ նշանավոր գյուղ։ Գյուղը թուրքերի կողմից ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1880 թվականին ուներ 180 տուն՝ 1500 հայ բնակչով։ XX դարի սկզբին ուներ 80 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն և արհեստներն էին։ Արհեստներից տարածված էր կավագործությունը։ Զբաղվում էին նաև անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեյխալան ուներ եկեղեցի։ Գյուղի տարածքում կար հին բերդի ավերակներ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր վարժարան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 103
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 478)։ |