Շարախ Պաչալիա
Արտաքին տեսք
Շարախ Պաչալիա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1914 |
Ծննդավայր | Aatsi, Աբխազիա |
Մահացել է | 2000 |
Մահվան վայր | Սուխում, Վրաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ, Վրաստան և Աբխազիայի Հանրապետություն |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր և դրամատուրգ |
Պարգևներ և մրցանակներ | |
Շարախ Աբզեհովիչ Պաչալիա (մայիսի 20, 1914, Aatsi, Աբխազիա - 2000, Սուխում, Վրաստան), աբխազ խորհրդային դերասան, ռեժիսոր և դրամատուրգ։ Վրացական ԽՍՀ և Աբխազական ԻՍՍՀ ժողովրդական արտիստ (1955)։
Ավարտել է Վ․ Դոմոգարովի դրամատիկական ստուդիան Սուխումում (1933 թ.) և Ռուսթավելու թատրոնի թատերական ստուդիան Թբիլիսիում (1939 թ.)։ Ազգային պրոֆեսիոնալ թատրոնի առաջին գործիչներից։
Դերերից են՝ Դաուր (Գուլիայի «Հերոսների ժայռը»), Դանակայ (Լակերբայի «Դանակայ»), Յագո (Շեքսպիրի «Օթելլո»), բեմադրություններից՝ Գուլիայի և Միկավայի «1866 թվականը» (1939 թ.), Շեքսպիրի «Օթելլո» (1955 թ.)։
Հեղինակ է «Գունդա» (1957 թ.), «Մեծ հարսանիք» (1942 թ.) պիեսների։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 128)։ |
|
Կատեգորիաներ:
- Մայիսի 20 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- 2000 մահեր
- Սուխում քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Խորհրդային դրամատուրգներ
- Խորհրդային գրողներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին