Շառլ Բոննի համախտանիշ
Շառլ Բոննի համախտանիշ կամ վիզուալ հարուցինացիա․ համարվում է հոգեֆիզիկական վիզուալ անհանգստության․ մասամբ կամ ծանր կուրության ժամանակ բարդ, վիզուալ հարուցինացիաների տեսակ։
Առաջին անգամ նկարագրվել է Շառլ Բոննի կողմից, 1760 թվականին[1][2], այն սկզբում ներդրվել է անգլալեզու հոգեբանության մեջ 1982 թվականին[3]։ Հարուցինացիայի այս տեսակը ի հայտ է գալիս նույնիսկ տեսողության բացակայության դեպքում, որը համարվում է «փակ աչքի» հարուցինացիայի տեսակ։
Ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսողությունը մեծ մասամբ կորցրած մարդկանց մոտ կարող են լինել վառ, բարդ, կրկնվող վիզուալ հարուցինացիաներ։ Այս հարուցինացիաների յուրահատկությունը կայանում է նրանում, որ դրանք հաճախ միկրոպսիկ են՝ «մուլտֆիլմային» (հարուցինացիայի ժամանակ նշանները կամ օբյեկտները փոքր են երևում նորմայից)։ Ավելի տարածված հարուցինացիան ունի դեմք կամ մուլտֆիլմ է[4]։ ՀԻվանդները հասկանում են, որ հարուցինացիաները իրական չեն և միայն վիզուալ են, այսինքն, դրանք այլ ձևերով չեն հանդիպում, օրինակ, լսողության, հոտի կամ համի[5][6]։ Այդպիսի տեսիլքների տեսակներին բնորոշ է, որ դրանք կարող են անմիջապես հայտնվել և անմիջապես անհետանալ։ Դրանք հանկարծակի են և փոխվում են նաև հանկարծակի։
2008 թվականին կատարված ավստրիական հետազոտությունը ցույց է տվել, որ Շառլ Բոննի համատանիշ ունեն տեսողությունը մեծ չափով կորցրած տարեց մարդկանց (> 65 տարեկան) 17.5%-ը[1]։ Ասիական երկու հետազոտությունները սակայն ցույց են տալիս ավելի քիչ տարածվածություն[7][8]։ Ամենամեծ դժվարությունը հիվանդության տարածվածության որոշման համար կայանում է նրանում, որ մարդիկ թաքցնում են իրենց հիվանդությունը վախի պատճառով, որպիսի նրանց չհամարեն հոգեկան հիվանդ[6]։
Մարդիկ, ովքեր տառապում են Շառլ Բոննի համախտանիշով, կարող են ունենալ տարբեր հարուցինացիաներ։ Հարուցինացիաների պատկերներից ամենատարածվածն են՝ մարդկանց, որից հետո տարածված են կենդանիների, բույսերի կամ ծառերի և այլ անշունչ առարակաների պատկերները։ Հարուցինացիաները հաճախ ընդգրկվում են մարդու շրջապատ[1]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շառլ Բոննի համախտանիշը ավելի հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն խնդիրներ տեսողության հետ՝ տարիքի, շաքարային դիաբետի կամ այլ ճանապարհով աչքի վնասման կամ տեսողական նյարդի վնասման պատճառով։ Տեսողության թուլացման պատճառները կարող են լինել տարբեր, օրինակ, մակուլյար դեգեներացիան, գլաուկոման, կատարակտը, մեթիլալկոհոլով թունավորմամբ՝ տեսողական նյարդի երկկողմանի վնասումը[9][10], գլխուղեղի ծայրային գոտում ուռուցքի պատճառով։ Տեսողության կորստից հետո, մարդու մոտ գլխուղեղի տեսողական գոտին դադարում է նյարդային ազդակ ստանալուց։ Այն դառնում է հիպերակտիվ և գրգռված և սկսում է գործել ինքնաբուխ։ Դրա հետևանքով էլ սկսում է առաջանալ տարբեր հարուցինացիաներ։ Տեսիլքը կախված է նրանից, թե որ խմբի նեյրոններն են ինքնաակտիվանում[11][12]։
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չկա որոշակի արդյունավետ բուժում այս համախտանիշի համար։ Որոշ մարդկանց մոտ համախտանիշը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի տարի, հարուցինացիաները կարող են տևել ընդամենը մի քանի վայրկյանից մինչև մի քանի ժամ։ Սովորաբար հարուցինացիաները անհետանում են կես կամ մեկ տարի հետո, սակայն յուրաքանչյուր մարդու համար ժամկետները տարբեր են։ Այս համախտանիշով մարդկանց համար լավագույն բուժումը իրենց տեղյակ լինելն է հիվանդության մասին, իմանալը, որ դա հոգեկան հիվանդություն չէ, դրանից ելնելով հարուցինացիաները կարգավորելու նրանց հատկությունը լավանում է։ Շառլ Բոննի համախտանիշով մարդկանց մեծամասնությունը հարուցինացիաները դիմավորում են անտարբեր, սակայն դրանք միևնույն է կարող են լինել տագնապային, քանի որ, դրանք միախառնվում են առօրյա կյանքին։ Կարճ ժամանակվա տեսիլքների հաղթահարմանը օգնում է աչքերի փակելը կամ թարթելը[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շառլ Բոննի համախտանիշի տարածվածությունը տարեց մարդկանց շրջանում տարբեր տվյալներով կազմում է 10-15%[13][14][15]։ Հնարավոր չէ հստակ հաշվել տվյալ հիվանդության տարածվաությունը, քանի որ շատ հիվանդներ բավականին վախեցած են, որ իրենց կարող են համարել հոգեկան հիվանդներ և այդ պատճառով բժշկին չեն պատմում իրենց տեսիլքների մասին[12]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ չկա ոչ մի բուժում, առաջին հերթին հորդորում են, որպիսի Շառլ Բոննի համախտանիշով հիվանդ մարդկանց հավատացնեն իրենց հոգեկան առողջ լինելու մեջ, իսկ որոշ բարեգործական կազմակերպություններ տրամադրում են հարուցինացիաների մասնագետ «ընկեր» (մարդիկ, որոնք ունեցել են Շառլ Բոննի համախտանիշ կամ դեռ ունեն, սակայն դա իրենց չի անհանգստացնում), որը կխոսի իրենց հետ հեռախոսով։ Երբեմն նրանք դայակներ և/կամ բժիշկներ են, որոնց անհրաժեշտ է խորհուրդ և առաջնորդություն։
Կախված հատուկ դեպքերից, բժիշկը հետազոտությունից հետո կարող է պարզել, կա արդյոք այլ դեպրեսիա կամ այլ խնդիրներ, որոնք կարող են կապված լինել Շառլ Բոննի համախտանիշի հետ։ Վերջերս գրանցած դեպքերը ցույց են տվել, որ հետադարձ կապով սելեկտիվ ինհիբիտորների միջոցով սերոտոնինի ճնշումը կարող է օգտակար լինել[16]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդությունը անվանված է ի պատիվ շվեցարացի բնագետ Շառլ Բոննի, ով նկարագրել է հիվանդության պայմանները 1760 թվականին։ Նա առաջին անգամ հիվանդությունը որպես այդպիսին գրանցել է իր 89-ամյա պապիկի մոտ[17], ով կատարակտի պատճառով գրեթե կույր էր, սակայն տեսնում էր մարդկանց, կանանց, թռչուններ, վագոններ, շինություններ, գոբելեններ, ֆիզիկապես անհնար հանգամանքներ և լաստերի նմուշներ[4][18]։
Առաջինը, որը նա նկարագրեց, դա մեծ, նարնջագույn եզրերով, կապույտ գույն ունեցող թաշկինակ էր օդում ճախրող։ Նա գիտեր, որ հարուցինացիա էր, քանի որ թաշկինակներ օդում չէին լինում։ Այնուհետև հորիզոնում նա տեսավ անիվ։ Սակայն, երբեմն նա վստահ չէր լինում հարուցինացիա է տեսնում, թե ոչ, քանի որ հարուցինացիաները կարող էին համընկնել առօրյա շրջապատի կյանքի հետ։ Մի անգամ նրա մոտ այցելության էին եկել թոռնուհիները։ Նա հարցրել է «Ովքե՞ր են ձեզ հետ եկած երիտասարդները», նրանք պատասխանել են, «Ցավոք, պապիկ, մեզ հետ չկան երիտասարդ տղաներ»։ Եվ այդ պահին երիտասարդները անհետացել են։
Շառլ Լյուլլեն՝ Շառլ Բոննի պապիկը՝ տեսնում էր տարբեր պատկերներ, բոլոր տեսակի լանդշաֆտային տեսարաններ։ Մի անգամ նա տեսնում է գիշերազդեստով մարդու, ով ծխախոտ էր ծխում և հասկացավ, որ դա հենց ինքն է։ Դա միակ կերպարն էր, ում նա ճանաչեց[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Vukicevic, Meri; Fitzmaurice, Kerry (2008). «Butterflies and black lacy patterns: The prevalence and characteristics of Charles Bonnet hallucinations in an Australian population». Clinical & Experimental Ophthalmology. 36 (7): 659–65. doi:10.1111/j.1442-9071.2008.01814.x. PMID 18983551.
- ↑ de Morsier, G (1967). «Le syndrome de Charles Bonnet: hallucinations visuelles des vieillards sans deficience mentale» [Charles Bonnet syndrome: visual hallucinations of the elderly without mental impairment]. Ann Med Psychol (French). 125: 677–701.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Berrios, German E.; Brook, Peter (1982). «The Charles Bonnet Syndrome and the Problem of Visual Perceptual Disorders in the Elderly». Age and Ageing. 11 (1): 17–23. doi:10.1093/ageing/11.1.17. PMID 7041567.
- ↑ 4,0 4,1 TED2009. «Oliver Sacks: What hallucination reveals about our minds | Video on». Ted.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Schultz, G; Melzack, R (1991). «The Charles Bonnet syndrome: 'phantom visual images'». Perception. 20 (6): 809–25. doi:10.1068/p200809. PMID 1816537.
- ↑ 6,0 6,1 Mogk, Lylas G.; Riddering, Anne; Dahl, David; Bruce, Cathy; Brafford, Shannon (2000). «Charles Bonnet Syndrome In Adults with Visual Impairments from Age-Related Macular Degeneration». In Arditi, Aries; Horowitz, Amy; Lang, Mary Ann; Rosenthal, Bruce; Seidman, Karen; Stuen, Cynthia (eds.). Vision Rehabilitation. էջեր 117–9. ISBN 978-90-265-1631-3.
- ↑ Tan, C S H; Lim, V. S.; Ho, D. Y.; Yeo, E; Ng, B. Y.; Au Eong, K. G. (2004). «Charles Bonnet syndrome in Asian patients in a tertiary ophthalmic centre». British Journal of Ophthalmology. 88 (10): 1325–9. doi:10.1136/bjo.2004.041947. PMC 1772345. PMID 15377560.
- ↑ Abbott, Emily J.; Connor, Gillian B.; Artes, Paul H.; Abadi, Richard V. (2007). «Visual Loss and Visual Hallucinations in Patients with Age-Related Macular Degeneration (Charles Bonnet Syndrome)». Investigative Ophthalmology & Visual Science. 48 (3): 1416. doi:10.1167/iovs.06-0942.
- ↑ Olbrich, H. M.; Lodemann, E; Engelmeier, M. P. (1987). «Optical hallucinations in the aged with diseases of the eye». Zeitschrift für Gerontologie. 20 (4): 227–9. PMID 3660920.
- ↑ Olbrich HM, Lodemann E, Engelmeier MP (1987). «Optical hallucinations in the aged with diseases of the eye» (in German). Z Gerontol. 20 (4): 227-9. PMID 3660920
- ↑ «Oliver Sacks: What hallucination reveals about our minds | Video on TED.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 12,0 12,1 «Oliver Sacks: What hallucination reveals about our minds | Video on TED.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Vukicevic M, Fitzmaurice K (2008) «Butterflies and black lacy patterns: the prevalence and characteristics of Charles Bonnet hallucinations in an Australian population». Clinical and Experimental Ophthalmology. 36:659-65
- ↑ Tan C, Lim V, Ho D, Yeo E, Ng B, Au Eong K. (2005)"Charles Bonnet syndrome in Asian patients in a tertiary ophthalmic centre". British Journal of Ophthalmology.88(10):1325-9
- ↑ Abbott E, Connor G, Artes P, Abadi R. «Visual Loss and Visual Hallucinations in Patients with Age-Related Macular Degeneration (Charles Bonnet Syndrome)». Investigative Ophthalmology and Visual Science.48:1416-23.
- ↑ Lang, U. E.; Stogowski, D.; Schulze, D.; Domula, M.; Schmidt, E.; Gallinat, J.; Tugtekin, S. M.; Felber, W. (2006). «Charles Bonnet Syndrome: Successful treatment of visual hallucinations due to vision loss with selective serotonin reuptake inhibitors». Journal of Psychopharmacology. 21 (5): 553–5. doi:10.1177/0269881106075275. PMID 17446204.
- ↑ Bonnet Charles (1760) Essai Analytique sur les facultés de l’âme. Copenhagen: Philibert, pp 426–428
- ↑ «Bonnet's syndrome (Charles Bonnet)». Whonamedit. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Oliver Sacks: What hallucination reveals about our minds | Video on TED.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.