Jump to content

Շամշի Կալդայակով

Վիքիպեդիայից՝ ազ��տ հանրագիտարանից
Շամշի Կալդայակով
Ծնվել էօգոստոսի 15, 1930(1930-08-15)
Q4521026?, Հարավ-Ղազախստանյան մարզ
Երկիր Ղազախստան և  ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 29, 1992(1992-02-29) (61 տարեկան)
Ալմաթի, Ղազախստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
Պարգևներ
Օտանի շքանշան
և Hero of Labour of Kazakhstan

Շամշի Կալդայակով (ղազ.՝ Шәмші Қалдаяқов, Shámshi Qaldaıaqov; ռուս.՝ Шамши Калдаяков, Šamši Kaldajakov, օգոստոսի 15, 1930(1930-08-15), Q4521026?, Հարավ-Ղազախստանյան մարզ - փետրվարի 29, 1992(1992-02-29), Ալմաթի, Ղազախստան), ղազախ կոմպոզիտոր, «ղազախական վալսի արքա»[1]։ 1956 թվականին նրա գրած «Իմ Ղազախստան» երգը դարձել է ժամանակակից Ղազախստանի օրհներգը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1930 թվականի օգոստոսի 15-ին, Հարավղազախստանյան մարզի Կզըլկումի շրջանում։ Ծագումով կրտսեր ժուզի ժագալբայլի տոհմից էր[2]։ Դարբին հայրը դոմբրա էր լավ նվագում, ոտանավորներ, երգեր հորինում, մայրն էլ երաժշտական լավ լսողություն ու ձայն ուներ և երգում էր[3]։ Տղան նույնպես դեռ վաղ հասակից երաժշտական արտակարգ ձիրք է դրսևորել, մասնակցել հանդիսությունների, մրցույթների, պարգևների արժանացել։ Ծնվելուց հետո նրան տվել էին Ժամշիդ (Ջամշիդ) անունը, բայց հաճախ Շամշի են կանչել, և հետագայում այդպես էլ գրվել է փաստաթղթերում։ Ըստ որոշ աղբյուրների՝փոխվել է նաև նրա ազգանունը. իբր՝ փախել է դպրոցից ու տանից, և որպեսզի միլիցիան չկարողանա գտնել, իր իսկական Դոմբաև ազգանունը փոխել է Կալդայակովի[4]։

Շամշին իր առաջին երգերը հորինել է դեռ պատանի հասակում։ Զինվորական ծառայությունից հետո ընդունվել է Տաշքենդի երաժշտական ուսումնարան, բայց դեռ չավարտած՝ 1956 թ. մեկնել է Ալմաթի, ընդունվել կոնսերվատորիա (պրոֆեսոր Վ. Վելիկանովի կոմպոզիցիայի դասարանը)[5]։

Այդ տարի սկսվել է ղազախստանյան խոպան հողերի յուրացումը և դրան զուգահեռ՝ քննարկումներ են սկսվել Ղազախստանի հյուսիսային մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմ մտցնելու մասին։ 26-ամյա Կալդայակովը գրել է հայրենասիրական «Менің Қазақстаным» («Իմ Ղազախստան») երգը 21-ամյա Ժումեկեն Նաժիմեդենովի բանաստեղծության խոսքերով, և մեծ աղմուկ բարձրացրած այդ երգը հետագայում դարձել է անկախություն ձեռք բերած Ղազախստանի օրհներգը։

Պարգրներ, կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 — Ղազախստանի կոմերիտմիության մրցանակի դափնեկիր

1980 — Ղազախական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ

1991 — Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստ

2010 — Ղազախստանի գրականության և արվեստի բնագավառի պետական մրցանակ (հետմահու)[6]։

  • 1992 թվականից սկսած՝ ամեն տարի անց է կացվում Շամշի Կալդայակովի անվան երգի փառատոն, որը հանրապետականից վերածվել է միջազգայինի[7]։
  • Կոմպոզիտորի անունով փողոցներ են կոչվել Ալմաթիում, Շիմկենտում, Աստանայում, Ակտոբեում։
  • 2006 թվականին Շիմկենտում՝ Կալդայակովի անունը կրող փողոցում կանգնեցվել է նրա հուշարձանը[8]։
  • 2010 թվականին Շիմկենտի կենտրոնում կառուցել են «Շամշիի աշխարհը» խորագիրը կրող մի ամբողջ համալիր՝ կոմպոզիտոր համերկրացու մի նոր հուշարձանով։
  • Ակտյուբինսկի մարզի գյուղերից մեկը կոչվել է Շամշի Կալդայակովի անունով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Король казахского вальса». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  2. Жағалбайлы руы Кіші жүзге қайдан келген?
  3. «Биография Шамши Калдаякова». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  4. Marshall, Alex (2015). Republic or Death! Travels in Search of National Anthems. London: Random House Books. էջեր 140–144. ISBN 9781847947413. «He was born Shamshi Donbaiev, but ran away from school and, wanted by the police, had to change his surname. He chose Kaldayakov, meaning 'he has a mole on his foot, because his own father did indeed have one. 'He was the first person in the world to be called that,' [his son] Mukhat cries out when telling this story. 'That's how much of a born composer he was. He even composed his name!'»
  5. Шамши не влюблялся в цыганку — история автора гимна Казахстана
  6. «В Казахстане определены лауреаты госпремии в области литературы и искусства за 2010 год». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  7. «Гран-при II международного фестиваля песен имени Ш. Калдаякова в Астане составляет 1 миллион тенге — оргкомитет». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  8. «Калдаяков с сигареткой в руке». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]