Շահե Տեր-Գևորգյան
Շահե Տեր-Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1944 կամ 1944[1] |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Մահացել է | օգոստոսի 14, 1998 կամ 1998[1] |
Վախճանի վայր | Հալեպ, Սիրիա |
Կրթություն | ՀԱՊՀ (1970) |
Շահե Նազարի Տեր-Գևորգյան (սեպտեմբերի 16, 1944 կամ 1944[1], Հալեպ, Սիրիա - օգոստոսի 14, 1998 կամ 1998[1], Հալեպ, Սիրիա), հայ ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահե Տեր-Գևորգյանը ծնվել է 1944 թվականին Հալեպում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ուսումնասիրել է Հալեպի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցու ստորգետնյա մասը, քաղաքամերձ շրջաններում կառուցել է շուրջ քսան շենք, մշակել շոգ կլիմայով արևելյան երկրների ավանդական ներքին բակերով ժողովրդական բնակելի տներն արդիական շենքերի փոխակերպելու տեսական սկզբունքներն ու նախագծերը։ 1973 թվականին Բեյրութի ֆրանսիական հնագիտական ինստիտուտի հրավերով մասնակցել է Հյուսիսային Սիրիայի նշանավոր հուշարձաններ Շեյխ Բարաքաթի հեթանոսական տաճարի, քրիստոնեական առաջին եկեղեցիներից մեկի՝ Քրքբիզեի միանավ, Քալբ Լոզեի եռանավ բազիլիկների ուսումնասիրությանը, ղեկավարել պեղումներն ու չափագրությունները, հատակագծումները, պարզաբանել հարդարանի առանձնահատկությունները։ Տեր-Գևորգյանն ապացուցել է, որ Հայաստանում միանավ բազիլիկ հորինվածքով մոնումենտալ դահլիճներ գոյություն են ունեցել մինչև քրիստոնեության ընդունումը, իսկ միանավ բազիլիկ եկեղեցիները կառուցվել են հայկական հեթանոսական տաճարների հորինվածքի հիման վրա, և առաջ է քաշել ու հիմնավորել այն տեսակետը, որ Հայաստանի բազիլիկ եկեղեցիների ճարտարապետությունը ձևավորվել ու զարգացել է ինքնուրույն՝ տեղական շինարվեստի դարավոր ավանդույթների հիման վրա[2][3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի և Սիրիայի վաղքրիստոնեական ճարտարապետության առնչությունները, Երևան, 2000[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «On the relevancies of early Christian architecture of Armenia and Syria = Hayastani ev Siriayi vaghkʻristoneakan chartarapetutʻyan aṛnchʻutʻyunnerě /». worldcat.org. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Տեր-Գեվորգյան, Շահե (2013). On the Relevancies of Early Christian Architecture of Armenia and Syria: Հայաստանի Եվ Սիրիայի Վաղկրիստոնեական Ճարտարապետության Առնչությունները (անգլերեն). Gitutiun. ISBN 9785808010178.