Նորվեգիայի խորհրդարանի շենք
Տեսակ | մշակութային արժեք և խորհրդարանի շենք |
---|---|
Երկիր | Նորվեգիա |
Տեղագրություն | Օսլո |
Վայր | Օսլո |
Հասցե | Karl Johansgate 22 |
Փողոց | Կարլ Յոհանի փողոց (22) |
Ճարտարապետական ոճ | Նեոռոմանական ճարտարապետություն[1] |
Բնակիչ | Ստորտինգ |
Կառուցման սկիզբ | 1860 |
Բացված | 1866 |
Ճարտարապետ | Emil Victor Langlet? |
Կառուցման ավարտ | 1866 |
Ժառանգության կարգավիճակ | Նորվեգիայի պատմական ժառանգության վայր |
Խորհրդարանի շենք (նորվ.՝ Stortingsbygningen), Նորվեգիայի խորհրդարանի շենքը, որտեղ իր աշխատանքներն է կատարում Ստորտինգը։ Տեղակայված է մայրաքաղաք Օսլոյում՝ Յոհան Կարլի 22 հասցեում։ Օգտագործման է հանձնվել 1866թ.-ի մարտի 5-ին։ Նախագիծը մշակվել է շվեդ ճարտարապետ Էմիլ Վիկտոր Լանգլեթի կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1814 թվականին Նորվեգիայի խորհրդարանի ստեղծումից հետո, որը տեղի ունեցավ Կաստեր Անկերին պատկանող առանձնատանը, նորաստեղծ պետական մարմինը իր աշխատանքները կատարում էր Հրիստիանիում։ 1854 թվականին պատգամավորները սկսեցին օգտագործել Օսլոյի համալսարանի մեծ դահլիճը[2]։ Դժվարությունները ստիպեցին իշխանություններին մտածել խորհրդարանի շենքի կառուցման մասին։ 1833 թվականին խորհրդարանը դեմ քվեարկեց կառավարության օրինագծին համաձայն որի պետք է կառուցվեր որհրդարանի շենք[3]։ Այնուամենայնիվ 1836 թվականին շինարարական աշխատանքների նախապատրաստական գործընթացը սկսվեց։ Առաջարկվեց Օսլոյում գտնվող 12 վայր (Թագավորական պալատի և արևելյան կայարանի միջև), որպես նոր շինության վայր։ Կառավարությունը որոշեց կառուցել խորհրդարանի շենքը Պալատական զբոսայգում։ Այս որոշումը ընդունվեց խորհրդարանի կողմից[2]։
Հաջորդ քննարկումը կապված էր ճարտարապետության հետ։ Նախագծային մրցույթը տեղի ունեցավ 1856 թվականին և այն անցած 12 նախագծերից հաղթեց Հենրիկ Էռնեստ Շիրմանի և Վիլհեմ վոն Հանոյի նախագիծը։ Սակայն Սթորթինգը (խորհրդարանը) մերժեց նախագիծը՝ պատճառաբանելով, որ այն շատ նման էր եկեղեցու։ 1860 թվականի մայիսի 18-ին 59 կողմ և 47 դեմ ձայներով անցավ շվեդ ճարտարապետ Էմիլ Վիկտոր Լանգլետի առաջարկած նախագիծը։ Շինարարությունը սկսվեց 1860 թվականի օգոստոսի 3-ին։ Անկյունաքարը դրվեց 1861 թվականի հոկտեմբերի 10-ին։ Շինարարության արժեքը կազմել է 957,332 նորվեգական կրոն։ Խորհրդարանը տեղափոխվեց նոր շենք 1866 թվականի մարտի 5-ին[2]։
Սկզբնական շրջանում շենքը բավականին մեծ էր օրենսդիր մարմնի աշխատանքների իրականացման համար, այդ իսկ պատճառով այնտեղ տեղափոխվեցին նաև մի շարք այլ պետական հիմնարկություններ, այդ թվում՝ Նորվեգիայի գլխավոր աուդիտորական հիմնարկը, Ազգային արխիվը, քարտեզագրության մարմինը և ջրահեռացման վարչությունը։ Խորհրդարանի ընդլայնումից հետո նշված հիմնարկությունները տեղափոխվեցին[2]։
1940 թվականի ապրիլի 9-ին Նորվեգիա գերմանական ներխուժման ժամանակ Սթորթինգը (խորհրդարանը) տեղափոխվեց և 2 նիստ անցկացրեց, որոնցից մեկը Համար կոմունայում, իսկ մյուսը՝ Էլվերումի ազգային դպրոցում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում խորհրդարանի նիստերը անցկացրել է արտասահմանում։ Պատերազմի ժամանակ Նորվեգիայի խորհրդարանի շենքը գրավվեց գերմանացիների կողմից։ Սկզբնական շրջանում այն օգտագործվում էր որպես զորանոց, այնուհետև Ռեիխսկոմիսարյատ Յոզեֆ Տերբովենը իր վարչական ապարատով տեղափոխվեց այստեղ[2]։
1951-1959 թվականներին շենքի մի մասը ձևափոխվեց չորսհարկանի գրասենյակային տարածքի։ Պուրակը ընդլայնվեց, իսկ դահլիճները մեծացվեցին։ Այդ աշխատանքները ղեկավարվում էին ճարտարապետ Նիլս Հոլտերի կողմից։ 1872 թվականի խորհրդարանը ձեռք բերեց Prinsens Gate 26-ը, 1988 թվականին՝ Akersgata 21-ը, 1993 թվականին Նեդրե Vollgate 20-ը, 1997 թվականին Նեդրե Vollgate 18-ը և 1999 թվականին՝ Tollbugaten 31-ը։ Խորհրդարանը նաև գրասենյակային տարածքներ է վարձակալության տրամադրում[2]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդարանի շենքը կառուցվել է դեղին աղյուսից և սևասեռիագույն գրանիտից։ Ճարտարապետական ոճը ներառում է մի քանի ոճերի համադրություն, այդ թվում՝ իտալական և ֆրանսիական։ Բնութագրական է նիստերի շրջանաձև նիստերի դահլիճը։ Շենքի ներքին ձևավորումը նույնպես նախագծվել է ճարտարապետ Լանգլեթի կողմից[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Butenschøn P. Stortingsbygningen(նորվ.) — 2023. — ISSN 2464-1480
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.stortinget.no/no/Stortinget-og-demokratiet/Historikk/Stortingsbygningen-fra-1866-til-i-dag/ Stortingsbygningen fra 1866 til i dag. 2009.10.16.
- ↑ Nordby Trond. I politikkens sentrum. Variasjoner i Stortingets makt 1814–2004. — 2nd. — Oslo: Universitetsforlaget, 2004. — P. 139. — ISBN 82-15-00651-5.