Նորա Արմանի
Նորա Արմանի ֆր.՝ Nora Armani | |
---|---|
Նորա Արմանին «Մերսեդես» ներկայացման ժամանակ, 2015 | |
Ծնվել է | օգոստոսի 31, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Գիզա, Եգիպտոս |
Կրթություն | Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Կահիրեի ամերիկյան համալսարան |
Քաղաքացիություն | Ֆրանսիա ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ և կինոռեժիսոր |
Նորա Արմանի (իսկական ազգանունը Էքսերջյան, օգոստոսի 31, 1956, Գիզա, Եգիպտոս), թատրոնի և կինոյի հայազգի դերասանուհի, ռեժիսոր[1], Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի պատվավոր անդամ, Երևանյան թատերական փառատոնի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորա Արմանին ծնվել է Կահիրեում։ Սովորել է Կահիրեի Նուբարյան ազգային վարժարանում, այնուհետև հաճախել է անգլիական դպրոց։ Ավարտել է Կահիրեի Ամերիկյան համալսարանը՝ ուսանելով սոցիոլոգիա և թատրոն։ Այնուհետև սովորել է Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոցում (London School of Economics)։ Թատերական կրթությունը ստացել է Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում‘ (RADA), Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA)։ Հետևել է տարբեր թատերական ծրագրերի Փարիզում և Լոնդոնում, աշխատակցելով Իրինա Բրուքի և նրա հոր աշակերտ՝ Յոշի Օիդայի հետ, Արիան Մնուշկինի (Theatre du Soleil) հետ։
1974 թվականից համատեղ ելույթներ է ունեցել դերասան-բեմադրիչ Ժիրայր Փափազյանի հետ, որի հետ ամուսնացել է 1977 թվականին։ Միասին հանդես են գալիս «Արարատյան կայան» ներկայացումում հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով[2]։ Փարիզում հաստատվելուց հետո հիմնել է «Բարև» կինոընկերությունը, նկարահանել «Հայֆա» շարժանկարը։ Ելույթներ է ունեցել Սիդնեյի օպերային թատրոնի բեմում, Մետրոպոլիտեն թանգարանում, Լոնդոնի Ռիվերսայթ ստուդիաներում, Կահիրեի օպերայում։ 1993 թվականից Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի պատվավոր անդամ է։
Գլխավոր դերեր է ստանձնել անգլիական BBC, եգիպտական TV և ամերիկյան CWTV հեռուստաընկերությունների հեռուստասերիալներում։ Նկարահանվել է բազմաթիվ կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերում։
Նյու Յորքում բեմադրել է Վիլյամ Սարոյանի, Ագնես Ժաուի, Ժան Պիեռ Բակրիի, Ալեքսանդր Դյումայի ստեղծագործությունները, Սարոյանը՝ նաև Երևանում։ Նրա գրությունները և բանաստեղծությունները հրատարակվել են տարբեր հավաքածուներում։ «Բազմոցի վրա՝ Նորա Արմանիի հետ» և «Ինձ մի ինքնություն փոխ տվեք, էլի» գործերը ձայնասփռվել են Ֆրանսիական ռադիոյով և Նյու Յորքի համալսարանում։ Ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում՝ ամուսնու՝ Արետ Սբենջյանի հետ, ծրագրերով ��անդես է գալիս Փարիզում և Երևանում[3]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վարդագույն փիղ», 1988
- Ժամկետը՝ յոթ օր, 1991
- Վերջին կայարան, 1994
- Լաբիրինթոս, 1995
- «Աննա Տերյան», 1995
- Le coeur à l'ouvrage, 2000
- Echek, 2000
- «Քեռի Պի» (ԱՄՆ), 2007
- «Հարևան, հարևանուհի», 2005
- «Սանտա Կլաուսը Բաղդատում», 2008
- «Ֆուգան»
- «Մարկո Պոլո»
- «Սեղան 5-ի համար»
- «Լավագույն պաշտպանությունը»
Դերեր թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մերսեդես», Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն[4][5]
- «Արժանապատվության մարդը»
- «Անտոնիոս և Կլեոպատրա»
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արծաթե աստղ» մրցանակ, 1987
- Հարավային Կալիֆոռնիայի «Ոսկե Աստղ Հալո» մրցանակ
- Լոս Անջելեսի «Կալիֆոռնիայի դրամա-Լոկ»ի (թատրոնի Օսկարն է համարվում) մրցանակ (2)
- Սիունիկի կինոփառատոնի լավագույն դերասանուհու մրցանակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նորա Արմանի. Սիրո մասին՝ ժեստերով
- ↑ Ա. Բախչինյան, «Հայազգի գործիչներ».
- ↑ «Նորա Արմանի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Ներկայացման պրեմիերա՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում
- ↑ «Հայ հանդիսատեսն ավելի պահանջկոտ է և զարգացած». Նորա Արմանի
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nora Armani To Organize Film Festival in New York
- Նորա Արմանի, «Հայաստան եմ ուզում գալ գործնական ծրագրերով և առաջարկություններով»
- WONDER WOMAN HAS A NAME: NORA ARMANI
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորա Արմանի» հոդվածին։ |
|