Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոյզիդլեր Զե (գերմ.՝ Neusiedler See, հունգ.՝ Fertő), լիճ Ավստրիայի և Հունգարիայի սահմանին, հունգարերեն անվանում են Ֆերտյո։ Մեծությամբ Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ չհոսող լիճն է։ Հայտնի հանգստավայր է, ունի բացառիկ բնություն և կենդանական աշխարհ։ Լիճն իր շրջակայքով հանդերձ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։
Լիճն ունի 315 կմ2 տարածք, որից 240 կմ2 տարածքը պատկանում է Ավստրիային (մոտ 77%)։ Լճից հարավ և հարավ-արևելք տարածվում են երկու ազգային պարկեր՝ ավստրիական Նյոյզիդլերզե-Զևինկելը և հունգարական Ֆերտյո-Հանշագը։ Սակայն նման խոշոր լիճն ունի ընդամենը 1 մետր խորություն։ Լիճը ձգված է հյուսիսից հարավ 36 կմ, իսկ լայնությունը տատանվում է 10-12 կմ։ Լիճ են թափվում մի քանի վտակներ։ Միջոցներ են ձեռնարկվում լճի մակարդակը պահպանելու համար։ Լճում ապրում են 15 տեսակ ձկներ։
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|