Jump to content

Նշանային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նշանային համակարգը նշանագիտության հիմնական հասկացություններից է, որը վերաբերում է նշանների ցանկացած համակարգի և նշանների միջև հարաբերություններին[1]։ Լեզու տերմինը հաճախ որպես հոմանիշ է դիտարկվում նշանային համակարգերին։ Այնուամենայնիվ, նշանային համակարգ տերմինը մի քանի պատճառներով ավելի նախընտրելի է համարվում քան լեզուն։ Նախ և առաջ, լեզու տերմինի կիրառությունը մարդկային լեզվի՝ հատկապես բանավոր լեզվի կոննոտացիաներ է պարունակում։ Բանավոր լեզուն նշանային համակարգի ընդամենը մեկ օրինակ է, թեև հավանաբար հայտնի նշանային համակարգերից ամենաբարդը։

Դեմ առ դեմ հաղորդակցության ավանդական ձևերում, մարդիկ հաղորդակցվում են ոչ վերբալ և վերբալ նշանային համակարգերով. այլ կերպ ասած, այն կարող է վերաբերվել մարմնի լեզվին։ Այսպիսով, մարդիկ հիմնականում հաղորդակցվում են դիմային շարժումներով և մարմնի լեզվով։ Այս տեսակ արտահայտման ձևերը նույնպես նշաններ են։ Այս նշանների համակարգված հավաքածուն էլ համարվում է նշանային համակարգ։

Բանավոր հաղորդակցության մեջ ձայնաստիճանը նույնպես իմաստ է փոխանցում։ Կախված ձայնաստիճանից, օրինակ «Դու այն հավանում ես» նախադասությունը կարող է նշանակել, որ խոսակիցը հավատում է, որ նա այն հավանում է, կամ էլ կարող է հարցի տեսքով ներկայացված լինել։

Գրավոր խոսքը, ժեստերի լեզուն, յունիկոդը և ճանապարհային նշանները նշանային համակարգերի օրինակներ են։

Նշանային համակարգ հասկացությունը կարող է նաև օգտագործվել վերաբերելու համար մի շարք հաղորդակցման ձևերի, օրինակ՝ կենդանիների հաղորդակցմանը, մեքենայական հաղորդակցմանը և հիվանդությունների ախտանշաններին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Beynon-Davies P. (2010). «Dances with bees: exploring the relevance of the study of animal communication to informatics». International Journal of Information Management. 30 (1): 185–198. doi:10.1016/j.ijinfomgt.2010.02.001.