Նյարդային համակարգի հիվանդություններ
Նյարդային համակարգի հիվանդություններ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | Նյարդաբանություն |
ՀՄԴ-9 | 320-359 |
ՀՄԴ-10 | G00-G99 |
Հոմանիշներ | Նյարդաբանական խանգարումներ |
Նյարդային համակարգի հիվանդություններ, բժշկական վիճակների մի խումբ են, որոնց դեպքում ախտահարվում է նյարդային համակարգը։ Այստեղ ընդգրկված են ավելի քան 600 հիվանդություններ, ներառյալ ժառանգական, վարակային, ուռուցքային, աուտոիմուն ախտահարումներ, ցնցումային հիվանդություններ (օր.՝ էպիլեպսիա), սիրտ-անոթային ծագման ախտահարումներ (օր.՝ կաթված), բնածին և զարգացման արատներ, դեգեներատիվ հիվանդություններ (օր.՝ Ալցհեյմերի հիվանդություն, Պարկինսոնի հիվանդություն, Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ)[1]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժառանգական
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյարդային համակարգի որոշ հիվանդությունները առաջանում են գենետիկ մուտացիայի արդյունքում[2]։ Օրինակ՝ Հանտինգտոնի հիվանդությունը ժառանգաբար փոխանցվող վիճակ է, որը արտահայտվում է հարաճուն ընթացող նեյրոդեգեներացիայով[3]։ Հիվանդության հիմքում ընկած է HTT գենի մուտացիան, ինչի պատճառով առաջանում է աննորմալ կառուցվածքի սպիտակուց[4]։ Վերջինս կուտակվում է նյարդային բջիջներում (նեյրոններում) և բերում հիմային հանգույցների (գլխուղեղում գորշ նյութի կուտակումներ) վնասման[4]։
Բնածին/զարգացման արատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճող երեխայի օրգանիզմում ծնվելու պահին կարող են լինել զարգացման արատներ, այդ թվում նաև նյարդային համակարգում[5]։ Օրինակ անէնցեֆալիան (գլխուղեղի բացակայությունը) առաջանում է նյարդային խողովակի սխալ ձևավորման արդյունքում[5]։
Ուռուցքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյարդային համակարգի մասնագիտացված բջիջները, ինչպիսիք են գլիոցիտները, կարող են աննորմալ աճել և բազմանալ՝ առաջացնեով գլիոմաներ[6]։ Գլիոբլաստոմաները առավել ագրեսիվ ընթացքով գլիոմաներն են[7]։
Վարակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ միկրոօրգանիզմներ՝ սնկեր, բակտերիաներ, վիրուսներ, կարող են ախտահարել նյարդային համակարգը[8]։ Օրինակ մենինգիտները՝ ուղեղաթաղանթների բորբոքումը, նյարդային համակարգի հաճախ հանդիպող վարակային հիվանդություններ են։ Դրանք կարող են լինել բակտերիալ կամ վիրուսային ծագման[9]։
Ցնցումային ախտաբանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդունված է համարել, որ ցնցումները գլխուղեղի կեղևի սինխրոն ակտիվության հետևանք են[10]։ Օրինակ էպիլեպսիա հիվանդությունը բնութագրվում է գլխուղեղի կեղևի ոչ նորմալ էլեկտրական ակտիվությամբ, ինչը բերում է կրկնվող ցնցումների առաջացման[11]։
Անոթային
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխուղեղը հարու��տ անոթավորմամբ օրգան է, քանի որ այն իր աշխատանքի ընթացքում օգտագործում է մեծ քանակությամբ թթվածին և սննդարար նյութեր[12]։ Կաթվածը գլխուղեղի որոշակի հատվածի արյունամատակարարման սուր խանգարման հետևանք է, ինչի պատճառ կարող է լինել անոթի խցանումը կամ արյունահոսությունը[13]։
Նեյրոդեգեներատիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներյրոդեգեներատիվ հիվանդությունները առաջանում են նեյրոնների վնասման հետևանքով։ Որպես օրինակ կարող են ծառայել Ալցհեյմերի հիվանդությունը[14], Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը[15], Պարկինսոնի հիվանդությունը[16]։ Վերջինս առաջանում է գլխուղեղի սև նյությում նեյրոնների վնասման հետևանքով[17]։
Աուտոիմուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աուտոիմուն հիվանդությունները առաջանում են, երբ օրգանիզմի իմուն համակարգը սկսում է պայքարել սեփական բջիջների դեմ[18]։ Նյարդային համակարգի աուտոիմուն հիվանդություններից է ցրված սկլերոզը[19]։ Վերջինս առաջանում է նեյրոնների աքսոնները ծածկող միելինային շերտի նկատմամբ օրգանիզմի աուտոիմուն պատասխանի հետևանքով[20][21]։ Արդյունքում առաջանում է միելինի վնասում և աքսոնների դեմիելինիզացիա[20]։
Անատոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական նյարդային համակարգ (ԿՆՀ)
[խմբագրել | խմբագրել կոդը]ԿՆՀ-ն կազմված է գլխուղեղից և ողնուղեղից։ Այն ընդունում, վերամշակում և պահեստավորում է ինֆորմացիան ամբողջ օրգանիզմից և շրջակա միջավայրից, ինչպես նաև կառավարում է օրգանիզմի գործունեությունը[22]։
Գլխուղեղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխուղեղն օրգանիզմի ամենաբարդ կառուցվածքով օրգանն է։ Այն կազմված է 6 հիմնական բաժիններից՝ երկարավուն ուղեղ, Վարոլյան կամուրջ (կամ պարզապես կամուրջ), միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ, ուղեղիկ և մեծ կիսագնդեր։ Վերջին 2 մասերն իրենց հերթին կազմված են զույգ՝ աջ և ձախ, կիսագնդերից։ Ուղեղիկի կիսագնդերը միմյանց կապում է որդը, իսկ մեծ կիսագնդերինը՝ բրտամարմինը։ Մեծ կիսագնդերից յուրաքանչյուրը կազմված է 4 բլթերից՝ ճակատային, գագաթային, քունքային և ծոծրակային[23]։
Ողնուղեղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ողնուղեղը գտնվում է ողնաշարային խողովակում և հանդիսանալով երկարավուն ուղեղի անմիջական շարունակությունը՝ ձգվում է ծոծրակային մեծ անցքից մինչև գոտկային 1-2 ողի մակարդակ (մեծահասակների մոտ)։ Այն կազմված է 5 բաժիններից, որոնք ունեն գումարային 31 սեգմենտ. պարանոցային բաժին՝ 7 սեգմենտ, կրծքային՝ 12, գոտկային և սրբանային՝ 5-ական, պոչուկային` 2 սեգմենտ։ Յուրաքանչյուր սեգմենտի աջ և ձախ կողմերից դուրս են գալիս զույգ ողուղեղային նյարդերը (ընդհանուր 31 զույգ), որոնք էլ կապ են հաստատում ծայրամասային նյարդային համակարգի հետ[22]։
Ծայրամասային նյարդային համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծայրամասային նյարդային համակարգը կապ է հաստաում ԿՆՀ-ի և օրգանիզմի մնացած մասերի հետ։ Այն կազմված է 12 զույգ գանգուղեղային և 31 զույգ ողնուղեղային նյարդերից, դրանց ճյուղերից, հանգույցներից, հյուսակներից և պարզ զգայարաններից[24]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյարդային համակարգի հիվանդությունների համար կիրառվում են հիվանդության պատմության հավաքագրում, ընդհանուր զննում, նյարդաբանական զննում, բազմաթիվ լաբորատոր-գործիքային հետազոտություններ։
Գոտկային պունկցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոտկային պունկցիան ինվազիվ միջամտություն է, որի ժամանակ հատուկ ասեղով մտնում են սուբարախնոիդալ տարածություն՝ ողնուղեղային հեղուկի ստացման նպատակով։ Ստացած հեղուկը օգտագործվում է բազմապիսի լաբորատոր հետազոտությունների մեջ։ Պաթոլոգիկ նշաններ կարող են համարվել արյան, թարախի առկայությունը, ոչ նորմալ բջջային, իոնային կազմը, սպիտակուցի և գլյուկոզի կոնցենտրացիայի շեղումները, այլ ախտաբանական նյութերի հայտնաբերումը։ Գոտկային պունկցիան կարող է կիրառվել նաև բուժական և անզգայացման նպատակներով[25]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված է ախտահարման բնույթից, կարող է լինել թերապևտիկ և վիրաբուժական։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Nervous System Diseases – Neurologic Diseases». MedlinePlus (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Breedlove, S. Mark (2018). Behavioral Neuroscience. 198 Madison Avenue, New York, NY 10016, USA: Oxford University Press. էջ 364. ISBN 9781605357430.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Podvin, Sonia; Reardon, Holly T.; Yin, Katrina; Mosier, Charles; Hook, Vivian (March 2019). «Multiple clinical features of Huntington's disease correlate with mutant HTT gene CAG repeat lengths and neurodegeneration». Journal of Neurology. 266 (3): 551–564. doi:10.1007/s00415-018-8940-6. ISSN 0340-5354. PMID 29956026.
- ↑ 4,0 4,1 Breedlove, S. Mark (2018). Behavioral Neuroscience. 198 Madison Avenue, New York, NY 10016, USA: Oxford University Press. էջ 365. ISBN 9781605357430.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ 5,0 5,1 Johnson, Candice Y.; Honein, Margaret A.; Flanders, W. Dana; Howards, Penelope P.; Oakley, Godfrey P.; Rasmussen, Sonja A. (2012). «Pregnancy termination following prenatal diagnosis of anencephaly or spina bifida: A systematic review of the literature». Birth Defects Research Part A: Clinical and Molecular Teratology. 94 (11): 857–863. doi:10.1002/bdra.23086. ISSN 1542-0760. PMC 4589245.
- ↑ Breedlove, S. Mark (2018). Behavioral Neuroscience. 198 Madison Avenue, New York, NY 10016, USA: Oxford University Press. էջ 208. ISBN 9781605357430.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Lim, Michael; Xia, Yuanxuan; Bettegowda, Chetan; Weller, Michael (July 2018). «Current state of immunotherapy for glioblastoma». Nature Reviews Clinical Oncology. 15 (7): 422–442. doi:10.1038/s41571-018-0003-5. ISSN 1759-4774.
- ��� Houlihan, Catherine F.; Bharucha, Tehmina; Breuer, Judith (June 2019). «Advances in molecular diagnostic testing for central nervous system infections». Current Opinion in Infectious Diseases. 32 (3): 244–250. doi:10.1097/QCO.0000000000000548. ISSN 0951-7375.
- ↑ Breedlove, S. Mark (2018). Behavioral Neuroscience. 198 Madison Avenue, New York, NY 10016, USA: Oxford University Press. էջ 49. ISBN 9781605357430.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Breedlove, S. Mark (2018). Behavioral Neuroscience. 198 Madison Avenue, New York, NY 10016, USA: Oxford University Press. էջ 89. ISBN 9781605357430.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Breedlove, S. Mark (2018). Behavioral Neuroscience. 198 Madison Avenue, New York, NY 10016, USA: Oxford University Press. էջ 88. ISBN 9781605357430.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Breedloe, S. Mark (2018). Behavioral Neuroscience. 198 Madison Avenue, New York, NY 10016, USA: Oxford University Press. էջ 50. ISBN 9781605357430.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Alsharif, S. Mark (2018). Behavioral Neuroscience. 198 Madison Avenue, New York, NY 10016, USA: Oxford University Publisher. էջ 51. ISBN 9781605357430.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Hurtley, Stella M. (1998 թ․ նոյեմբերի 6). «Neurodegeneration». Science (անգլերեն). 282 (5391): 1071. doi:10.1126/science.282.5391.1071. ISSN 0036-8075.
- ↑ Breedlove, S. Mark (2018). Behavioral Neuroscience. 198 Madison Avenue, New York, NY 10016, USA: Oxford University Press. էջ 350. ISBN 9781605357430.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Breedlove, S. Mark (2018). Behavioral Neuroscience. 198 Madison Avenue, New York, NY 10016, USA: Oxford University Press. էջ 361. ISBN 9781605357430.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Breedlove, S. Mark (2018). Behavioral Neuroscience. 198 Madison Avenue, New York, NY 10016, USA: Oxford University Press. էջ 47. ISBN 9781605357430.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ «Autoimmune diseases fact sheet». OWH. 2012 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Merrill, J. E.; Graves, M. C.; Mulder, D. G. (1992-06). «Autoimmune disease and the nervous system. Biochemical, molecular, and clinical update». The Western Journal of Medicine. 156 (6): 639–646. ISSN 0093-0415. PMC 1003353. PMID 1319627.
- ↑ 20,0 20,1 Shroff, Geeta (2018 թ․ փետրվարի 12). «A review on stem cell therapy for multiple sclerosis: special focus on human embryonic stem cells». Stem Cells and Cloning: Advances and Applications. 11: 1–11. doi:10.2147/SCCAA.S135415. ISSN 1178-6957. PMC 5813951. PMID 29483778.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Breedlove, S. Mark (2018). Behavioral Neuroscience. 198 Madison Avenue, New York, NY 10016, USA: Oxford University Press. էջ 35. ISBN 9781605357430.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ 22,0 22,1 «Central nervous system: Structure, function, and diseases». Medical News Today (անգլերեն).
- ↑ «Central nervous system: Structure, function, and diseases».
- ↑ «Peripheral Nervous System». www.indiana.edu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Lumbar puncture (spinal tap) - Mayo Clinic». www.mayoclinic.org. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 314)։ |