Նկարչի կղկղանք
![]() | |
տեսակ | արվեստի գործ |
քանդակագործ | Պիերո Մանզոնի[1] |
տարի | 1961[1] |
բարձրություն | 4,8 սանտիմետր |
լայնություն | 6 սանտիմետր |
ստեղծման երկիր | ![]() |
ուղղություն | abject art?[1], Մարմնի նկարչություն[1] և կոնցեպտուալիզմ[1] |
նյութ | can?[1] և ենթդ․ human feces?[1] |
գտնվելու վայր | Museo del Novecento?[2], Museo - Fondazione Calderara?[2], Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարան[2], Herning Museum of Contemporary Art?[2], Պոմպիդու կենտրոն[2], Randers Museum of Art?[2], Նոր թանգարան[2], Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[2], Staatsgalerie Stuttgart?[2] և Թեյթ Մոդեռն[2] |
հավաքածու | Museo del Novecento?[2], Museo - Fondazione Calderara?[2], Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարան[2], Herning Museum of Contemporary Art?[2], Պոմպիդու կենտրոն[2], Randers Museum of Art?[2], Նոր թանգարան[2], Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[2], Staatsgalerie Stuttgart?[2] և Թեյթ Մոդեռն[2] |
հեղինակի կրկնօրինակներ | 90 |
կայք |
Նկարչի կղկղանք (իտալ.՝ Merda d'artista), կոնցեպտուալիզմի ներկայացուցիչ իտալացի գեղանկարիչ Պիեռո Մանձոնիի արվեստի ստեղծագործություն։
1961 թվականի մայիսին Պիռո Մանձոնին հավաքել է սեփական կղկղանքը 90 համարակալված պահածոների բանկաների մեջ, որոնցից ամեն մեկի մեջ կար 30 գրամ պարունակություն։ Այդ բանից հետո գեղանկարիչը գրել է ամեն բանկայի վրա «գեղանկարչի 100%-անոց բնական կղկղանք» իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն և վաճառել է դրանք նույն քաշի ոսկու գնով։ Ընթացիկ գինը հավասար է մոտավորապես 30 500 եվրոյի։ 2007 թվականի մայիսի 23-ին նմուշներից մեկը վաճառվել է 124 000 եվրոյով «Սոթբիս» աճուրդում[3]։
Մանձոնին վստահեցնում էր, որ իր նախագծով նա ուշադրություն է դարձնում արվեստի ստեղծագործությունների գնորդների դյուրահավատությանը։ Նա ասել է, որ «միլանյան այդ բոլոր բուրժուական խոզերին դուր է գալիս միայն կղկղանքը»[3]։
Մանձոնիի հետ աշխատած գեղանկարիչ Ագոստինո Բոնալումիի հավաստիացմամբ, բանկաների մեջ իրականում սովորական գիպս էր։ Այնուամենայնիվ, չնայած բանկաներից շատերը պայթել են, դրանց տերերից ոչ մեկը չէր հայտարարել «խաբեության» մասին[3]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Germano Celant, Piero Manzoni, New York 1972
- Freddy Battino and Luca Palazzoli, Piero Manzoni: Catalogue raisonné, Milan 1991, pp. 123–8, 472-5, catalogue no. 1053/4, reproduced p. 472
- Piero Manzoni, exhibition catalogue, Serpentine Gallery, London 1998, reproduced pp. 201–6 in colour
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.tate.org.uk/art/artworks/manzoni-artists-shit-t07667
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 https://www.merdadartista.org/30/le-iconiche-scatolette-nei-musei-di-tutto-il-mondo/
- ↑ 3,0 3,1 3,2 Օուեն, Ռիչարդ — Այս տարվա մայիսին Միլանի աճուրդներից մեկում թիվ 18 բանկան վաճառվել է 124 հազար եվրոյով (84 հազար ֆունտ) (12.06.2007). «Պարզվել է, որ «Գեղանկարչի կղկղանք» գիպս է». InoPressa.ru.