Նիկոլա Սանսոնե
Նիկոլա Սանսոնե իտալ.՝ Nicola Domenico Sansone | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Նիկոլա Դոմենիկո Սանսոնե | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 10, 1991[1][2][3][…] (33 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանիա | |||||||||||||||||
Հասակ | 173 սանտիմետր | |||||||||||||||||
Քաշ | 73 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 10 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Նիկոլա Դոմենիկո Սանսոնե (իտալ.՝ Nicola Domenico Sansone, սեպտեմբերի 10, 1991[1][2][3][…], Մյունխեն, Գերմանիա), իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս իսպանական «Վիլյառեալ»-ի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլան ծնվել է Մյունխենում։ 10 տարեկան հասակում միացել է «Բավարիա»-ի ակադեմիային։ Գերմանական ակումբի երիտասարդական թիմի կազմում իտալացին իր դեբյուտը նշել է 2010 թվականի հունվարին՝ «Դինամո Դրեսդեն»-ի դեմ խաղում[4]։ 2009-10 մրցաշրջանի ընթացքում նա մասնակցել է ևս 3 հանդիպման։
2010 թվականի հոկտեմբերին նա հայտավորվել է Բունդեսլիգայի շրջանակներում կայանալիք «Ֆրայբուրգ»-ի դեմ խաղին մասնակցելու համար։
2011-2014 թվականների ընթացքում Սանսոնեն հանդես է եկել «Պարմա»-ի կազմում։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2012 թվականի սեպտեմբերի 26-ին՝ «Ջենոա»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։
«Սասուոլո»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունվարի 21-ին Նիկոլա Սանսոնեն տեղափոխվել է «Սասուոլո»։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2014 թվականի հունվարի 26-ին՝ «Լիվորնո»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 1-3 հաշվով՝ «Սասուլո»-ի պարտությամբ։
2015-16 մրցաշրջանի ընթացքում Սանսոնեն մասնակցել է 36 հանդիպման և դարձել է 7 գոլի հեղինակ։
«Վիլյառեալ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի օգոստոսի 7-ին Նիկոլան տեղափոխվել է Լա Լիգան ներկայացնող «Վիլյառեալ»։ Տրանսֆերն արժեցել է 13 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր[5]։
Նա իր դեբյուտը նշել է օգոստոսի 20-ին՝ «Գրանադա»-ի դեմ խաղում[6]։ Իսկ իր առաջին գոլը իսպանական թիմի կազմում խփել է սեպտեմբերի 10-ին՝ «Մալագա»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով[7]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիա Մ20 հավաքականի կազմում Սանտոնեն իր դեբյուտը նշել է 2012 թվականի փետրվարին։
Իտալիայի ազգային հավաքական ֆուտբոլիստն առաջին անգամ հրավիրվել է 2015 թվականի մայիսի 31-ին[8]։ Իսկ իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշել է հունիսի 16-ին՝ Պորտուգալիայի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում[9]։ Նա այդ խաղում փոխարինել է Ստեֆան Էլ-Շաարավիին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Dynamo Dresden gegen FC Bayern München II 2:0 (1:0) - Die 3. Liga». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Official: Villarreal sign Sansone». Football Italia. 2016 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Edoardo Testoni (2016 թ․ օգոստոսի 21). «Liga, la prima del Villarreal made in Italy: Soriano e Sansone subito titolari» (Italian). FoxSports.it. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Sansone: Better with every game». Football España. 2016 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Stage a Coverciano dal 2 al 4 giugno: trentaquattro Azzurri convocati da Conte» (Italian). FIGC. 2015 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Sansone: 'A bitter debut'». Football Italia. 2015 թ․ հունիսի 16. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Սանսոնե» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 10 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մյունխեն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Բոլոնիայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Կրոտոնեի ֆուտբոլիստներ
- Պարմայի ֆուտբոլիստներ
- Սասուոլոյի ֆուտբոլիստներ
- Վիլյառեալի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ