Նիկոլա Դյուվոշել
![]() ֆր.՝ Nicolas Duvauchelle | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 27, 1980[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, մոդել, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ակտիվ շրջան | 1999 - այժմ |
Համատեղ ապրող(ներ) | Լյուդիվին Սանե |
Պարգևներ և մրցանակներ | |
Նիկոլա Դյուվոշել (ֆր.՝ Nicolas Duvauchelle, մարտի 27, 1980[1], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[2], Փարիզ), ֆրանսիացի դերասան։ Նա սկսել է իր կարիերան 1999 թվականին «Փոքրիկ գող» (ֆր.՝ Le Petit Voleur) ֆիլմում գլխավոր դերով։ 2004 թվականին «Կրքոտ մարմիններ» ֆիլմում իր դերի համար Դյուվոշելը առաջադրվել է «Սեզար» ֆրանսիական ազգային մրցանակաբաշխությունում «Լավագույն սկսնակ դերասան» կատեգորիայում[4]։
Նիկոլա Դյուվոշելը երկարատև հարաբերություններ է ունեցել դերասանուհի Լյուդիվին Սանյեի հետ։ 2005 թվականին նրանք դուստր են ունեցել են Բոննին, բայց ավելի ուշ զույգը բաժանվել է[5]։
2006 թվականին Դյուվոշելը կատարել է գլխավոր դերերից մեկը «Դժոքխ» ֆիլմում, որը ժամանակակից ֆրանսուհի գրող Լոլիտա Պիի ստեղծագործության էկրանավորումն էր և պատմում էր փարիզյան «Ոսկե երիտասարդության» երկու ներկայացուցիչների ողբերգական սիրո պատմության մասին։
2009 թվականին էկրան բարձրացավ «Սպիտակ նյութ» ֆիլմը, որում Դյուվոշելը խաղաց Մանուել Վիալյայի դերը։ Նրա գործընկերները նկարահանման հրապարակում Քրիստոֆեր Լամբերը և Իզաբել Յուպտերն էին։ Ֆիլմը առաջադրվել է «Ոսկե առյուծ» մրցանակի՝ Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակի։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1999 | Գեղեցիկ աշխատանք | Beau Travail | լեգեոներ |
2001 | Անհաջողություններ ամեն օր | Trouble Every Day | Երվան |
2003 | Կրքոտ մարմիններ | Les Corps impatients | Պոլ |
2003 | Սնոուբորդիստ | Snowboarder | Գասպար |
2004 | Վանդակի տեքստ | À tout de suite | Ալեն |
2005 | Ավանտյուրա | Une aventure | Ժյուլյեն |
2006 | Դժոխք | Hell | ԱՆդրե |
2006 | Մեծ Մոլն | Le Grand Meaulnes | Ավգուստին Մոլն |
2007 | Վրեժ չծնվածին | À l'intérieur | ոստիկան |
2007 | Երկրորդ շնչառություն | Le Deuxième Souffle | Անտուան |
2008 | Պետության գաղտնիքներ | Secret défense | Պիեր / Ազիզ |
2009 | Մետրոյի գծի դուստրը | La Fille du RER | Ֆրանկ |
2009 | Վայրի խոտեր | Les Herbes folles | Ժան-Մի |
2009 | Սպիտակ նյութ | White Material | Մանուել Վիալ |
2010 | Մի քանի երջանիկ մարդ | Happy Few | Վինսենտ |
2011 | Նրա մոր աչքերը | Les Yeux de sa mère | Մեթյու |
2011 | Հողափորի դուստրը | La Fille du puisatier | Ժակ Մազել |
2011 | Փոլիս | Polisse | Մեթյու |
2012 | Պատմեք ձեր մասին | Parlez-moi de vous | Լյուկա |
2012 | Հարսանիք Մենդոզայում | Mariage à Mendoza | Անտուան |
2012 | Ինչպես եղբայրներ | fr:Comme des frères | Էլի |
2013 | Հանուն կնոջ | fr:Pour une femme | Ժան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1012535045 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.lesgensducinema.com/affiche_acteur.php?mots=Nicolas+Duvauchelle&nom_acteur=DUVAUCHELLE%20Nicolas&ident=72643&debut=0&record=1&from=ok
- ↑ https://filmfrancophone.fr/fr/festival/palmares
- ↑ César Awards-2004 на IMDb(անգլ.)
- ↑ Биография на неофициальном сайте(չաշխատող հղում)(ֆր.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Դյուվոշել» հոդվածին։ |
|