Jump to content

Նիկոլայ Միխայլովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Միխայլովսկի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 15 (27), 1842[1][2]
ԾննդավայրՄեշչովսկ, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][3][2]
Մահացել էհունվարի 28 (փետրվարի 10), 1904[1][2] (61 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][3]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունգրական քննադատ, սոցիոլոգ, փիլիսոփա և հրապարակախոս
 Nikolay Mikhailovsky Վիքիպահեստում

Նիկոլայ Կոնստանտինովիչ Միխայլովսկի (նոյեմբերի 15 (27), 1842[1][2], Մեշչովսկ, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][3][2] - հունվարի 28 (փետրվարի 10), 1904[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][3]), ռուս հրապարակախոս, լիբերա�� նարոդնիկության տեսաբան, գրաքննադատ։ Ծագումով՝ ազնվական։

Սովորել է Պետերբուրգի հանքային ինժեներների ինստիտուտում, հեռացվել ուսանողական հուզումներին մասնակցելու համար։ Աշխատակցել է ժամանակի առաջադիմական մամուլին։ 1879 թվականին հարել է «Նարոդնայա վոլյա»-ին։ Իրեն համարում էր Ն․ Չեռնիշևսկու հետևորդ, իրականում, նրա համեմատությամբ,

«․․․փիլիսոփայության մեջ կատարեց մի քայլ ետ»

Պ․ Լավրովի հետ մշակել է «իդեալի» ազատ ընտրության գաղափարը, որն առաջավոր մտավորականության առաջադրած ուղիով հասարակության վերափոխման փիլիսոփայական հիմնավորումն էր։ Միխայլովսկին տարբերակում և իրար է հակադրում օբյեկտիվ (բնության ուսումնասիրության) և սուբյեկտիվ (հասարակության ուսումնասիրության) մեթոդները։ Սուբյեկտիվ մեթոդը հասարակությունը դիտում է որպես գործունեության ազատ ընտրության գիտակցությամբ օժտված մարդկանց հանրագումար, մերժում օբյեկտիվ օրինաչափությունները։ Ըստ Միխայլովսկու, անհատը պատմական հետազոտման ելակետն է և հասարակական արժեքների բարձրագույն չափանիշը։ «Նարոդնայա վոլյա»-ի ջախջախումով սկսվում և հետզհետե խորանում է Միխայլովսկու գաղափարական ճգնաժամը, որն արտահայտվեց «հերոսների և ամբոխի» ուսմունքում։ Միխայլովսկու համոզմամբ, արդի հասարակարգի դաժան օրենքները ժողովրդական զանգվածներին վերածում են «ամբոխի», պատմությունը կերտում է «հերոսը», որն իր օրինակով կարող է սխրանքի կամ հանցանքի մղել «ամբոխին»։ Միխայլովսկին անդրադարձել է Կարլ Մարքսի տեսական ժառանգությանը և պաշտպանել նրա տնտեսագիտական հայացքները։ Սակայն, ինչպես նկատել է Վ․ Ի․ Լենինը, նրան «․․․վերին աստիճանի բնորոշ է այդ դոկտրինան լիովին չըմբռնելը․․․»։

Քնադատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհիմն քննադատել է մարքսիստներին կապիտալիզմը պաշտպանելու, 1860-1870-ական թվականների հեղափոխական ժառանգությունից հրաժարվելու համար։ Վլադիմիր Իլիչ Լենինը բացահայտել է Միխայլովսկուու հայացքների սնանկությունը, միաժամանակ նշել նրա

«․․․պատմական մեծ ծառայությունը բուրժուա-դեմոկրատական շարժման մեջ հօգուտ Ռուսաստանի ազատագրության․․․»։

Որպես գրաքննադատ Միխայլովսկին շարունակում էր հեղափոխական դեմոկրատների լավագույն ավանդույթները։ Գրողը հասարակության բարոյական դատավորն է, գրականությունը՝ խղճի ձայնը։ Աշխատանքներ է նվիրել Լև Տոլստոյին, Ֆ․ Դոստոևսկուն, Գ․ Ուսպենսկուն, Վ․ Գարշինին, Մաքսիմ Գորկուն և այլոց, պայքարել է «մաքուր արվեստի» և նատուրալիզմի դեմ։ Հայ իրականության մեջ Միխայլովսկու հայացքներին անդրադարձել և որոշ ըմբռնումներն որդեգրել են Ե․ Ֆրանգյանը և նրան հարող այլ փիլիսոփաներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Միխայլովսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 540