Նիկոլայ Բոգդանով-Բելսկի
Նիկոլայ Բոգդանով-Բելսկի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8 (20), 1868[1] |
Ծննդավայր | Belsky County, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 19, 1945[2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Նացիստական Գերմանիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1889) և Գեղարվեստի բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր և ժանրային նկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Բանավոր հաշվարկ։ Ս. Ա. Ռաչինսկու ժողովրդական դպրոցում |
Ուսուցիչ | Sergey Rachinsky? |
Ներշնչվել է | իմպրեսիոնիզմ[3], Վալենտին Սերով[3] և Իսահակ Լևիտան[3] |
Պարգևներ | |
ստորագրություն | |
Nikolai Bogdanov-Belsky Վիքիպահեստում |
Նիկոլայ Պետրովիչ Բոգդանով-Բելսկի (դեկտեմբերի 8 (20), 1868[1], Belsky County, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - փետրվարի 19, 1945[2], Բեռլին, Նացիստական Գերմանիա), ռուս նկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի լիիրավ անդամ, Կուինջիի անվան ընկերության նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Պետրովիչ Բոգդանով-Բելսկին ծնվել է 1868 թվականի դեկտեմբերի 8-ին Սմոլենսկի նահանգի Վելիժսկի շրջանի Շիտիկի գյուղում (այժմ՝ Տվերի մարզի Օլենինսկի շրջան)։ Նա մի բատրակուհու արտաամուսնական որդին էր[4]։ Սովորել է եկեղեցական-ծխական դպրոցում, հետո՝ Տատևո գյուղի այժմ հայտնի Ս. Ա. Ռաչինսկու դպրոցում։
1882 թվականին Ռաչինսկին Բոգդանով-Բելսկիին ուղարկել է Տրոիցե-Սերգիյան մայրավանքի սրբանկարչության արհեստանոց, իսկ 1884 թվականին՝ Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (МУЖВЗ): Նրան դասավանդել են Վլադիմիր Մակովսկին, Վասիլի Պոլենովը, Իլլարիոն Պրյանիշնիկովը։ «Ապագա աբեղան» (1889 թ.) աշխատանքի համար Բոգդանով-Բելսկին ստացել է արծաթե մեծ մեդալ և արժանացել բարձրակարգ նկարիչ կոչման։ 1891 թվականին «Ապագա աբեղան» նկարը գնվել է Կոզմա Սոլդատյոնկովի կողմից, այնուհետև վերագնվել է կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի կողմից։
1894-1895 թվականներին Բոգդանով-Բելսկին գեղանկարչություն է սովորել Գեղարվեստի կայսերական ակադեմիայի բարձրագույն գեղանկարչության դպրոցում Իլյա Ռեպինի մոտ, այնուհետև մեկնել է Փարիզ, որտեղ այցելել է Ֆիլիպո Կոլարոսիի, Ֆերնանդ Կորմոնի արվեստանոցները։ Աշխատել է Մյունխենում և Իտալիայում։
1905 թվականին նա ակադեմիկոսի կոչում է ստացել, իսկ 1914 թվականին Գեղարվեստի ակադեմիայի լիիրավ անդամ է դարձել[5]։
Նա պարբերաբար մեկնում էր Ուդոմլյա լճի ափին գտնվող Օստրավնո գյուղը, որտեղ ապրում և աշխատում էր տեղաբնակ կալվածատեր Ուշակովի մոտ[6]։
Նա եղել է նկարիչների մի քանի նշանավոր ընկերությունների անդամ, այդ թվում նաև՝ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության և Կուինջիի անվան ընկերության։
1920 թվականին Բոգդանով-Բելսկին մեկնել է Պետրոգրադ, այնուհետև՝ Լատվիա[7]։
1930 թվականի հոկտեմբերի 25-ին Ռիգայում նա դարձել է Fraternitas Arctica ուսանողական կորպորացիայի պատվավոր անդամ։ Պարգևատրվել է «Երեք աստղ» շքանշանով։
Բոգդանով-Բելսկին նկարում էր հիմնականում ժանրային նկարներ, հատկապես՝ գյուղացի երեխաների կրթությունը, դիմանկարներ, բնապատկերների իմպրեսիոնիստական էտյուդներ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նա Լատվիայի՝ գերմանացիների կողմից գրավված տարածքում էր։ Շարունակում էր նկարել դիմանկարներ։
1944 թվականին նկարիչը ծանր հիվանդացել է։ Պառկել է Բեռլինի հիվանդանոցում[8]։
Բոգդանով-Բելսկին մահացել է 1945 թվականի փետրվարի 19-ին Բեռլինում։ Թաղվել է Բեռլինում՝ ռուսական Թեգել գերեզմանոցում[9]։
2000 թվականի հունիսի 23-ին Օլենինսկի շրջանի Տատևո գյուղում բացվել է նկարչի թանգարանը[7]։
Աշխատանքները գտնվում են հավաքածուներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տրետյակովյան պետական պատկերասրահ, Մոսկվա
- Ռուսական պետական թանգարան, Սանկտ Պետերբուրգ
- Տագանրոգի գեղարվեստի թանգարան, Տագանրոգ
- Պրահայի ազգային պատկերասրահ, Պրահա
- Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարան, Ռիգա
- ԽՄԻՇ ԲՀ Ուգրայի «Գեղարվեստի պետական թանգարան», Խանտի-Մանսիյսկ
- Նևզորովների անվան Արևելյան Ղազախստանի գեղարվեստի տարածաշրջանային թանգարան
- Նիկանոր Օնացկիի անվան Սումիի գեղարվեստի տարածաշրջանային թանգարան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Նամակ կարդալիս», 1892թ., Սումիի գեղարվեստի թանգարան
-
«Բանավոր հաշվարկ» Ս. Ա. Ռաչինսկու դպրոցում, 1895թ. Մոսկվա
-
«Կիրակնօրյա ընթերցանություն գյուղի դպրոցում», 1895 թ., Ռուսական պետական թանգարան, Սանկտ Պետերբուրգ
-
«Դպրոցի դռների մոտ», 1897 թ., Ռուսական պետական թանգարան, Սանկտ Պետերբուրգ
-
Ն. Ֆ. Յուսուպովի դիմանկարը, 1900 թ., հոկտեմբեր, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Лейкинд О. Л., Махров К. В., Северюхин Д. Я. Художники русского зарубежья, 1917-1939: биографический словарь — SPb: 1999. — P. 162. — ISBN 5-87170-110-8
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.christies.com/en/lot/lot-6290945#:~:text=Influenced%20by%20Impressionism%2C%20Bogdanov%2DBelsky,to%20concentrate%20on%20from%201905.
- ↑ При крещении художника записали по фамилии Богданов, а Бельским он стал впоследствии, присоединив к фамилии название родного уезда
- ↑ ««Мирская чаша» жизни и творчества художника Н.П. Богданова-Бельского».
- ↑ Подушков Д. Л. Биография Агафьи Ниловны Семеновой, урожд. Крыловой (1903—2003) Արխիվացված 2009-08-15 Wayback Machine. // Удомельская старина : краевед. альм. — № 31. — Март 2003.
- ↑ 7,0 7,1 «Литературная карта Тверского края». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Николай Петрович Богданов-Бельский».
- ↑ Русское православное кладбище Тегель в Берлине.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лапидус Н. Богданов-Бельский. — М.: Белый город, 2005. — 48 с. — ISBN 5-7793-0873-X.
- Каратаева В. Дорога к дому длиною в шестьдесят пять лет // Таганрогская правда. — 2008. — 16 окт.
- С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р.Голике и А.Вильборг, 1915. — Т. 2. — С. 19. — 454 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Подушков Д. Л. Академик живописи Николай Петрович Богданов-Бельский // Удомельская старина: Краеведческий альманах. — 2003. — № 31 (март).
- Перевышко А. Николай Петрович Богданов-Бельский.
- Ушакова И. В. «Уж больно хорош детский мир» (О художнике Николае Петровиче Богданове-Бельском).
- Подушков Д. Л. (составитель), Воробьев В. М. (научный редактор). Знаменитые россияне в истории Удомельского края. — Тверь: СФК-офис, 2009. — 416 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Բոգդանով-Բելսկի» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 20 ծնունդներ
- 1868 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Փետրվարի 19 մահեր
- 1945 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ռուս նկարիչներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- Իմպրեսիոնիստ գեղանկարիչներ
- Պերեդվիժնիկներ
- Ռուս դիմանկարիչներ
- Ռուս նկարիչներ