Jump to content

Նիկոլայ Բոգանդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Բոգանդով
Ծնվել էմարտի 5, 1906(1906-03-05)[1]
ԾննդավայրKadom, Temnikovsky Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 21, 1989(1989-11-21)[1] (83 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և մանկագիր
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ

Նիկոլայ Բոգդանով (ռուս.՝ Богданов, Николай Владимирович մարտի 5, 1906(1906-03-05)[1], Kadom, Temnikovsky Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 21, 1989(1989-11-21)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), Խորհրդային մանկագիր, թատերագիր, ռազմական լրագրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Վլադիմիրովիչ Բոգդանովը ծնվել է Տամբով նահանգի Տեմնիկովսկի շրջանի Կադոմի քաղաքում։ Նրա մայրը՝ Մարիա Ալեքսեևնան, (մինչ ամուսնությունը Վասիլևնա ազգանուննն էր կրում, իսկ վերջինիս եղբայրը՝ օդաչու Ալեքսանդր Վասիլևը 1911 թվականին իրականացրել է աշխարհում առաջին թռիչքը Սանկտ Պետերբուրգից Մոսկվա)[2], ուսուցչուհի էր, իսկ հայրը՝ զեմստվային բժիշկ։ Սովորել է Էլատոմսկու գիմնազիայում, իսկ երբ ընտանիքը տեղափոխվել է Սասովո, ուսումը շարունակել է Սասովի միջնակարգ դպրոցում։ 1920 թվականին անդամագրվել է Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միությանը, Սասովսկի շրջանում հիմն��լ է կոմունիստական համայնք։ 1923 թվականին Ռյազանի կոմունիստական կուսակցության ուղեգրով գործուղվել է Մոսկվա՝ ուսանելու Վալերի Բրյուսովի անվան Մոսկվայի բարձրագույն գրական-գեղարվեստական ինստիտուտ։ Նրա հետ սովորել են ապագա գրողներն ու բանաստեղծներ՝ Միխայիլ Սվետլովը , Յակով Շվեդովը, Միխայիլ Գոլոդնին։

Ուսման ընթացքում նա դարձել է պիոներ առաջնորդ, աշխատել է «Պիոներ» ամսագրում, օգնել է Նադեժդա Կրուպսկայային նամակագրություն վարել ընթերցողների հետ, ինչպես նաև գրել է իր «Նամակներ պիոներներին» գրքի նախաբանը։ Արկադի Գայդարի հետ բարեկամությունը դրդեց նրան գրել իր առաջին գիրքը պիոներական կյանքի մասին։ Եվ նա գրել է «Առաջիններից մեկը» գիրքը։ Հետո գրել է այլ գրքեր՝ «Ազատ տղաների կուսակցություն», «Հրաշքներ», «Երբ ես առաջնորդ էի» և այլն։

Խորհրդա-ֆիննական պատերազմի ընթացքում, նա դարձել է «Լենինական ճանապարհ» թերթի թղթակից, լուսաբանում էր Կարմիր բանակի գործողությունները։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում աշխատել է նաև որպես ռազմական թղթակից։ Իր էսսեների հիման վրա նա գրել է երկու գիրք պատերազմի մասին երեխաների համար և երկու արձակ գիրք։ Պատերազմի տարիներին պարգևատրվել է «Մոսկվայի պաշտպանության համար», «Լենինգրադի պաշտպանության համար», «Ստալինգրադի պաշտպանության համար» և այլ շքանշաններով։

1956 թվականին նա տուն է գնել Տարուսայում[2]։

Նիկոլայ Բոգդանովը թաղվել է Տարուսայի հին գերեզմանատանը, որտեղ կենդանության օրոք ինքն է ընտրել իր գերեզմանի տեղը[2]։

2012 թվականին Նիկոլայ Բոգդանովին շնորհվել է Տարուսա քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։ Նրա անունը տրվել է նաև Տարուսայի մանկական գրադարանին[2]։

Բիբլիոգրաֆիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Երբ ես ջոկատավար էի».
  • «Կրետաբույն»
  • «Ազատ տղաների կուսակցություն».
  • «Կորած ճամբար»
  • «Պատրաստ եղիր, միշտ պատրաստ»։
  • «Զառիթափ լեռ»
  • «Իվան Տիգրով (պատմվածքներ)»
  • «Առաջիններից մեկը»
  • «Ձեղնահարկի սատանան»
  • «Հրաշքներ»

Արձակ պատերազմի մասին. Արձակ երեխաների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Պատերազմի մասին հեքիաթներ»
  • «Ֆունկֆինդեր»

Արձակ երեխաների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կարմիր աստղի հեքիաթը»
  • «Իլյիչի ժպիտը»

Արձակ պատերազմի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Յուլիա-Յարվիի գաղտնիքը»
  • «Լավ ասացվածք»

Խորհրդային դասական արձակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Երեկոները Ուկոմովսկի սեղանների շուրջ»
  • «Թշնամի»
  • «Մոսկովյան Գավրոշի լեգենդը» (պատմության հերոսի նախատիպը՝ Պավլիկ Անդրեև )
  • «Խիզախների և հմուտների մասին»
  • «Աֆրոդիտե»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]