Jump to content

Նեոռեալիզմ (քաղաքագիտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեոռեալիզմը կամ կառուցվածքային ռեալիզմը միջազգային հարաբերությունների տեսության ենթադպրոցներից է, ըստ որի ՝ ուժը միջազգային հարաբերությունների ամենակարևոր գործոնն է։ Այն առաջին անգամ ուրվագծել է Քենեթ Ուոլցը իր՝ 1979 թ․ գրված «Միջազգային քաղաքականության տեսություն» գրքում[1]։ Ի շարս Նեոլիբերալիզմի, նեոռեալիզմը միջազգային հարաբերությունների երկու ամենաազդեցիկ ժամանակակից մոտեցումներից մեկն է։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում այս երկու մոտեցումները գերակշռել են միջազգային հարաբերությունների տեսությունումներում[2]։ Նեոռեալիզմը ծագում է հյուսիսամերիկյան քաղաքագիտության գիտակարգից և վերաձևակերպում է Է․Հ․ Քարրի, Հանս Մորգենթաուի, Ջորջ Քենանի և այլոց դասական ռեալիստական ավանդույթը։

Նեոռեալիզմը գաղափարապես դիստանցավորվում է դասական ռեալիզմի մասին Հանս Մորգենթաուի մոտեցումներից ։ Դասական ռեալիզմն ի սկզբանե բացատրում էր, որ միջազգային քաղաքականության իրողությունները հիմնված են մարդկային էության վրա և, հետևաբար, ենթակա են համաշխարհային առաջնորդների էգոյին և հույզերին[3]։ Փոխարենը, նեոռեալիստ քաղաքական փիլիսոփաները առաջարկում են, որ աշխարհակարգի ու միջազգային հարաբերությունների որոշիչ գործոն են ոչ թե ռազմավարությունը, էգոիզմը կամ մղումները, այլ կառուցվածքային սահմանափակումները։

Կառուցվածքային ռեալիզմը գտնում է, որ միջազգային կառուցվածքի բնույթը որոշվում է դրանում առկա կարգավորման սկզբունքի (անարխիա), համակարգի միավորների (պետություններ) և կարողությունների բաշխման միջոցով (կախված միջազգային համակարգում առկա մեծ տերությունների քանակից), որոնցից միայն վերջինն է համարվում անկախ փոփոխական՝ իվիճակի ենթարկվել որևէ զգալի փոփոխություան ժամանակի ընթացքում։ Միջազգային համակարգը կարգավորող անարխիան ապակենտրոնացված է, այսինքն `չկա պաշտոնական կենտրոնական կառավարություն։ Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն այս համակարգում ֆորմալ առումով հավասար է։ Այս պետությունները գործում են էգոիզմի տրամաբանության համաձայն, այսինքն պետությունները ձգտում են իրենց շահերին և չեն ստորադասում իրենց շահերն այլ պետությունների շահերին[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. According to Sagan 2004, Waltz's book remains "the seminal text of neorealism".
  2. Powell 1994.
  3. Morgenthau, Hans J. Politics Among Nations: The Struggle for Power and Peace, 5th Edition, Revised. (New York: Alfred A. Knopf, 1978, pp. 4–15)
  4. Mearsheimer, John J. (2014). The Tragedy of Great Power Politics. New York, NY: Norton. էջեր 3. ISBN 978-0393020250. «Three features of the international system combine to cause states to fear one another: 1) The absence of a central authority that sits above states and can protect them from each other (anarchy), 2) the fact that states always have some offensive military capability, and 3) the fact that states can never be certain about other states' intentions. Given this fear - which can never be wholly eliminated - states recognize that the more powerful they are relative to their rivals, the better their chances of survival.»