Նեբրովթ (եբրայերեն՝ נִמְרוֹדֿ; արամեերեն՝ ܢܡܪܘܕ; արաբ․՝ نُمْرُود), Բել աստծու աստվածաշնչյան անվանումը։ Քաջ ու հսկա որսորդ Նեբրովթը հիշատակվում է որպես Քամյան Քուշի որդի։ Ըստ առասպելի, Նեբրովթը, իբր անցնելով ելուզակ բազմության գլուխ, տիրել է Սենաար երկիրը (Բաբելոնիա), հիմնել կամ վերակառուցել է Բաբելոն, Արեք, Աքքադ, Քաղանե և Նինվե քաղաքները։ Աստվածաշնչի մեկնիչները երբեմն Նեբրովթի անվանն են կապում նաև Բաբելոնի աշտարակաշինությունը։ Հայկական ավանդություններում Նեբրովթի անունն առնչվում է Բզնունյաց գավառի և Կոմմագենե երկրի Նեմրութ սարերի հետ։