Նարինջնարնջենու պտուղ[1][2]։ Նարիջի հայրենիքը համարվում է Չինաստանը։ Քաղցր նարնջի ամենավաղ հիշատակումը չինական գրականության մեջ է եղել մ.թ.ա. 314 թվականին։
Իրենից ներկայացնում է բազմափունջ պտուղ։ Ծածկված է ոչ ողորկ նարնջագույն ցիտրուսակեղևով։ Սերմերը գտնվում են միջուկի մեջ[1]։ Կեղևի չափը, ձև ու գույնը տարբերվում են՝ կախված բույսի տեսակից[3]։ Նարինջն օգտագործվում է թարմ վիճակում, խոհարարության, նարնջի հյութ, նարնջի մուրաբա, ջեմ, շաքարածո, մարմելադ պատրաստելու համար հումք է հանդիսանում։
Պետք է նշել,որ նարինջն իր մեջ պարունակում է C վիտամին,որը բարձրացնում է դիմադրողականությունը:Այդ պատճառով մրսածության հետ կապված հիվանդությունների դեպքում նարինջն օգտագործվում է որպես վիտամինների աղբյուր։ Պարունակում է մինչև 12% շաքար, 0,6—2% կիտրոնաթթու, մինչև 50— 65 մգ վիտամին C, տիամին, վիտամին P, կալցիումի աղեր, կալիում, ֆոսֆոր և այլն։
Артюшенко З. Т., Фёдоров Ал. А. Атлас по описательной морфологии высших растений. Плод / АН СССР; Бот. ин-т им. В. Л. Комарова. — Л.: Наука (Лен. отд.), 1986. — С. 81, 97. — 392 с.