Նաոմի Միթչիսոն
Նաոմի Միթչիսոն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1897[1][2][3][…] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հունվարի 11, 1999[1][3][4][…] (101 տարեկան) |
Վախճանի վայր | Carradale |
Մասնագիտություն | բուժքույր, բանաստեղծուհի, գրող, գիտաֆանտաստիկ գրող և լեզվաբան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Դրագոն սքուլ |
Ժանրեր | ֆենթեզի, պատմություն և մանկական գրականություն |
Գրական ուղղություններ | Շոտլանդական Վերածնունդ |
Կուսակցություն | Լեյբորիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Dick Mitchison, Baron Mitchison?[5] |
Զավակներ | Murdoch Mitchison?[6][5], Sonja Lois Mitchison?[6], Valentine Harriet Isobel Dione Mitchison?[6][5], Denis Mitchison?[6][5], Avrion Mitchison?[6], Hon. [Nicholas] Avrion Mitchison?[5] և Geoffrey Mitchison?[5] |
Naomi Mitchison Վիքիպահեստում |
Նաոմի Մեյ Մարգարետ Միթչիսոն (անգլ.՝ Naomi May Margaret Mitchison, նոյեմբերի 1, 1897[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 11, 1999[1][3][4][…], Carradale[7]), շոտլանդացի գրող, ֆենտեզիի և պատմական վեպի սիրահար միլիոնավոր ընթերցողներին հայտնի է «Հեշտ գնա», «Պարտվածները», «Հացահատիկի արքան և գարնան թագուհին» և մի շարք այլ ստեղծագործություններով։ Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր (1981)[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Էդինբուրգում հայտնի հոգեբան Ջոն Հոլդեյնի և նրա կնոջ՝ Քեյթլին Թրոթերի ընտանիքում։ Եղբայրը հայտնի գիտնական և գրող Ջոն Հոլդեյն էր։ Սովորել է Օքսֆորդի տղաների արտոնյալ Dragon school դպրոցում, որտեղ եղել է միակ աղջիկը[9]։ Այնուհետև ընդունվել Է Օքսֆորդի համալսարան․ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է զինվորական հոսպիտալում որպես բուժքույր։ 1916 թվականին ամուսնացել է լորդ Ռիչարդ Մեթիսոնի հետ։ Նրանք ունեին հինգ երեխա՝ Դենիս (1919-2018), Մյորդոկ (1922-2011), Լոիս, Էվրիոն (1928) և Վալենտին[10][11]։ 1923 թվականին լույս է տեսել Միտչիսոնի առաջին վեպը՝ «Պարտվածները», որը պատմում է մ.թ. առաջին դարում կելտերի և հռոմեացիների դիմակայության մասին։ Դրան հաջորդել են «Հացահատիկի արքան և գարնան թագուհին» (1931)։ 1935 թվականին լույս է տեսել «Մեզ զգուշացրել են» վեպը, որը գրվել է ԽՍՀՄ և Ավստրիա ուղևորությունների տպավորության տակ, «Նահատակների արյունը» (1939) և այլն։ Լեդի Միթչիսոնը հայտնի էր նաև իր բարեգործական գործունեությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Միթչիսոնը Շոտլանդիայում իր տան մի մասը տվել է ապաքինվողների հոսպիտալին։ 1947 թվականին լույս է տեսել Միտչիսոնի ամենահայտնի վեպը՝ «Ցուլերը», որը նվիրված էր 1745 թվականի յակոբական ապստամբությանը։ Բացի վեպերից, Միտչիսոնը գրել է մանկական գրքեր, բանաստեղծություններ, կենսագրություններ և այլն։ Հրատարակել է օրագրերի երկու հատոր՝ «Վիեննայի օրագրեր» (1934) և «Գրառումներ ամբոխի մեջ» (1985), ինչպես նաև ինքնակենսագրություն երեք մասով (1973-1979)։ Ընդհանուր առմամբ, նրա գրչին է պատկանում ավելի քան 70 գիրք. վերջինը՝ «Աղջիկը պետք է ապրի» պատմվածքների ժողովածուն, հրատարակվել է 1990 թվականին։
Խորհրդային Միության հանդեպ համակրելի վերաբերմունքի համար Նաոմի Միթչիսոնին ընդգրկել են այսպես կոչված «Օրվելի ցուցակում»։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը] Ուշադրություն։ Հոդվածը պարունակում է չթարգմանված բաժիններ կամ հատվածներ։ Ոչ հայերեն հատված(ներ)ը անհրաժեշտ է թարգմանել կամ հեռացնել, հակառակ դեպքում հոդվածը կամ տվյալ բաժինը ենթակա է ջնջման։ |
Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Conquered (1923)
- Cloud Cuckoo Land (1925)
- The Laburnum Branch (1926)
- The Fairy who Couldn’t Tell a Lie (1927)
- Anna Comnena (1928)
- Black Sparta (1928)
- Nix-Nought-Nothing (1928)
- The Hostages (1930)
- The Corn King and the Spring Queen (1931)
- Boys and Girls and Gods (1931)
- The Prince of Freedom (1931)
- Powers of Light (1932)
- The Delicate Fire (1933)
- We Have Been Warned (1935)
- An End and a Beginning (1937)
- The Blood of the Martyrs (1939; reprinted in 1989)
- The Bull Calves (1947)
- The Big House (1950)
- Travel Light (Faber and Faber, 1952; Virago Press, 1985; Penguin Books, 1987; Small Beer Press, 2005)[12]
- Graeme and the Dragon (1954)
- The Land the Ravens Found (1955)
- To the Chapel Perilous (1955)
- Little Boxes (1956)
- Behold your King (1957)
- The Young Alexander the Great (1960)
- Memoirs of a Spacewoman (1962)
- Ketse and the Chief (1965)
- Friends and Enemies (1966)
- Big Surprise (1967)
- Family at Ditlabeng (1969)
- Don’t Look Back (1969)
- Far Harbour (1969)
- Sun and Moon (1970)
- Cleopatra’s People (1972)
- Sunrise Tomorrow: A Story of Botswana (1973)
- A Life for Africa: The Story of Bram Fischer (1973)
- Danish Teapot (1973)
- Oil for the Highlands? (1974)
- Solution Three (1975) (with Susan Merrill Squier)
- All Change Here (1975)
- Snake! (1976)
- Two Magicians (with Dick Mitchison, 1979)
- The Vegetable War (1980)
- Mucking Around (1981)
- Not by Bread Alone (1983)
- Early in Orcadia (1987)
- Images of Africa (1987)
- As It Was (1988)
- The Oath-takers (1991)
- Sea-green Ribbons (1991)
- The Dark Twin (with Marion Campbell, 1998)
Ինքնակենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Small Talk: Memories of an Edwardian Childhood (1973)
- All Change Here: Girlhood and Marriage (1975)- published together as: As It Was: An Autobiography 1897—1918 (1975)
- You May Well Ask: A Memoir, 1920—1940 (1979)
Ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Brave Nurse: And Other Stories
- The Fourth Pig (1936)
- Five Men and a Swan (1957)
- When the Bough Breaks and Other Stories (1924; reprinted by Pomona Press, 2006)
- Barbarian Stories (1929)
- Beyond This Limit: Selected Shorter Fiction of Naomi Mitchison (1935)
- Cleansing of the Knife: And Other Poems (poems) (1979)
- What Do You Think Yourself: and Other Scottish Short Stories (1982)
- A Girl Must Live: Stories and Poems (poems) (1990)
Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Price of Freedom. A play in three acts (with Lewis Gielgud Mitchison, 1931)
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vienna Diary (1934)
- Return to the Fairy Hill (1966)
- African Heroes (1968)
- The Moral Basis of Politics (1971)
- The Africans: From the Earliest Times to the Present (1971)
- Small Talk (1973)
- Margaret Cole, 1893—1980 (1982)
- Among You Taking Notes… (1985)
- Rising Public Voice: Women in Politics Worldwide (1995)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Schellenberg W., Schutzstaffel Sonderfahndungsliste G.B. — Schutzstaffel, 1940.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Kindred Britain
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Lundy D. R. The Peerage
- ↑ en:Carradale
- ↑ «Naomi Mitchison | Artist | Royal Academy of Arts». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Carola Oman: An Oxford Childhood (London: Hodder and Stoughton, 1976), p. 149. ISBN 0-340-21265-9
- ↑ R. Reginald Science Fiction and Fantasy Literature Vol 2. — Wildside Press LLC, 2010-09-01. — 364 с. — ISBN 978-0-941028-77-6
- ↑ Leslie Brent A History of Transplantation Immunology. — Academic Press, 1996-11-18. — 506 с. — ISBN 978-0-08-053399-5
- ↑ «Иди легко», перевод Валерии Александровны Маториной, Хабаровск: Амур, 1993
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաոմի Միթչիսոն» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 1 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Էդինբուրգ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 11 մահեր
- 1999 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բրիտանացի բանասերներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Բրիտանացի սոցիալիստներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Բրիտանացի բանաստեղծուհիներ
- 20-րդ դարի բանաստեղծուհիներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Բրիտանացի կին գրողներ
- Անգլալեզու բանաստեղծներ