Նախադեռահասություն
Նախադեռահասություն, մարդու կյանքի ժամանակահատվածը վաղ մանկության և դեռահասության միջև։ Այս ժամանակահատվածի սահմանները տարբերվում են՝ ըստ դասակարգումների՝ 8-12 տարեկան[1], 9-14 տարեկան[2][3], 10-13 տարեկան[4]։ Սահմանների ընտրությունը կախված է գիտական ուղղությունից, որը դիտարկում է տարիքը տարբեր դիրքերից՝ ֆիզիոլոգիա, մանկավարժություն, սոցիոլոգիա[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիզիոլոգիապես նախադեռահասությունը նախորդում է սեռական հասունությանը և համապատասխանում հորմոնալ փոփոխությունների առաջացմանը և դրանցից բխող հոգեբանական երևույթներին[5], չնայած հետազոտությունները ցույց են տալիս, որ «անցումային տարիքին» բնորոշ բուռն դրսևորումները ոչ միայն ֆիզիոլոգիական բնույթ են կրում և կարող են բացակայել արևմտաեվրոպական մշակույթներից տարբերվող մշակույթներում[1]։
Ամերիկացի հոգեբան, հետազոտող Սթենլի Հոլլը նախադեռահասությունը անվանել է վայրագությունից քաղաքակրթությանն անցնելու շրջան։ Չնայած, ընդհանուր առմամբ, անձի զարգացման փուլերի և մարդկային հասարակության զարգացման փուլերի համապատասխանության մասին տեսությունը քննադատվել է ժամանակակիցների կողմից, սակայն նրա մշակած նյութերը հիմք են հանդիսացել զարգացման հոգեբանության հետագա զարգացման համար[1]։
Տարիքային պարբերականացման համակարգերը սովորաբար չեն տարբերակում նախադեռահասության տարիքը՝ որպես առանձին տարիքային փուլ՝ այն ներառելով մանկության շրջանում։ Էրիկ Էրիկսոնի հոգեսոցիալական զարգացման տեսության[6], Լև Վիգոտսկու և Դանիլ Էլկոնինի պարբերականացումների տեսության մեջ այն համապատասխանում է «դպրոցական տարիքին» (կամ «կրտսեր դպրոցական տարիքին»)[1][7]։ ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի դասակարգման մեջ այն անվանում են «մանկության երկրորդ շրջան»[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Кон И. С. Психология юношеского возраста. — Рипол Классик. — ISBN 9785458358873
- ↑ Corsaro, William A. The Sociology of Childhood. — 2005. — P. 124, 191.
- ↑ Freeman, Donald C. Essays in Modern Stylistics. — 1981. — P. 399.
- ↑ «Dictionary.com --> Definition of preadolescence] (Based on the Random House Dictionary, 2009)». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Психоаналитические термины и понятия. Словарь. / Под ред. Борнесса Э. Мура и Бернарда Д. Фаина.. — М.: Независимая фирма «Класс», 2000.
- ↑ Кон И. С. Психология ранней юности.
- ↑ Обухова Л. Ф. Глава VI. Л.С. Выготский и его школа. 2. Дальнейшие шаги по пути, открытому Л. С. Выготским // Детская психология. Теории, факты, проблемы. — М.: Тривола, 1995.
- ↑ Крылов А. А. Психология.