Jump to content

Նաթանիել Լորդ Բրիթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաթանիել Լորդ Բրիթոն
անգլ.՝ Nathaniel Lord Britton
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1859(1859-01-15)[1]
ԾննդավայրNew Dorp, Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունիսի 25, 1934(1934-06-25)[1] (75 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][3]
ԳերեզմանMoravian Cemetery[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի ճարտարագիտության և կիրառական գիտության դպրոց և Կոլումբիայի համալսարան
ԵրկերA guide to the wild flowers?
Մասնագիտությունբուսաբան, պտերիդոլոգ, պտերաբան, սնկաբան, երկրաբան, taxonomist, գրող և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան և New York Botanical Garden?
ԱմուսինElizabeth Gertrude Britton?[5]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Torrey Botanical Society? և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
 Nathaniel Lord Britton Վիքիպահեստում

Նաթանիել Լորդ Բրիթոն (անգլ.՝ Nathaniel Lord Britton, հունվարի 15, 1859(1859-01-15)[1], New Dorp, Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 25, 1934(1934-06-25)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][3]), ամերիկացի բուսաբան և տաքսոնագետ, Կարիբյան ավազանի բուսական աշխարհի հետազոտող, «Թորրի բուսաբանական ընկերության» ակտիվ անդամ, եղել է Նյու Յորքի բուսաբանական այգու հիմնադիրն ու առաջին տնօրենը։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1914)[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաթանիել Բրիթոնը ծնվել է Սթաթեն Այլենդի Նյու Դորփ թաղամասում։ Բրիթոնի ծնողները ցանկացել են իրենց որդուն կրոնական կրթություն տալ, սակայն փոքր տարիքից նա տարված է եղել բնական գիտություններով, որոնց վրա նա բավականին ժամանակ է հատկացրել։

Բրիթոնը կրթություն է ստացել Կոլումբիայի համալսարանում, որից հետո դասավանդել է երկրաբանություն և բուսաբանություն։ Նա եղել է Նյու Յորքի բուսաբանական այգու առաջին տնօրենը, նրան հաջողվել է սրամիտ քայլով ֆինանսական աջակցություն ստանալ բուսաբանական այգու համար. որոշ բույսերի նա անվանել է հարուստ հովանավորների անուններով, որոնք հետաքրքրված են եղել բուսաբանությամբ։

1885 թվականին Նաթանիել Բրիթոնն ամուսնացել է Գերտրուդ Էլիզաբեթ Նայթի հետ, որը նույնպես եռանդով զբաղվել է կենսաբանությամբ և Բրիթոնի գործընկերն է հանդիսացել նրա գիտական գործունեության մեջ։

Բրիթոնը նկարագրել է ավելի քան 100 նոր բույսերի սեռ և հսկայական թվով տեսակներ, նա աշխատել է բուսաբանական և կենսաբանական ընկերությունների նախագահ Ջոզեֆ Նելսոն Ռոուզի հետ, որը հիմնականում հայտնի է եղել որպես կակտուսներ ուսումնասիրող մասնագետ։ Կակտուսների ընտանիքի մասին նրանց համատեղ չորս հատորով աշխատությունը (անգլ.՝ «The Cactaceae» դարձել է դասական ստեղծագործություն։ Այն նկարազարդել է անգլիացի բուսաբանական նկարազարդող Մերի Էմիլի Իթոնը][7]։ Բուսաբանի մեկ այլ նշանակալից աշխատություն անգլ.՝ «An illustrated flora of the northern United States, Canada and the British possessions», որը պատրաստել է ամերիկացի բուսաբան, ԱՄՆ դաշնային դատավոր Ադիսոն Բրաունի հետ համագործակցությամբ, առաջին անգամ հրատարակվել 1896 թվականին։ Բույսերի մի քանի սեռեր անվանվել են Բրիթոնի անունով[8]։

Գիտական աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաթանիել Լորդ Բրիթոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաթանիել Լորդ Բրիթոն» հոդվածին։