Jump to content

Նադեժդա Ստասովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստասովա (այլ կիրառումներ)
Նադեժդա Ստասովա
ռուս.՝ Наде́жда Васи́льевна Ста́сова
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12 (24), 1822
ԾննդավայրՊուշկին, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9), 1895 (73 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան, բարեգործ և ֆեմինիստ
Ծնողներհայր՝ Վասիլի Ստասով
 Nadezhda Stasova Վիքիպահեստում

Նադեժդա Ստասովա (ռուս.՝ Наде́жда Васи́льевна Ста́сова, հունիսի 12 (24), 1822, Պուշկին, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9), 1895, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս հասարակական գործիչ, 1860-1895 թվականներին գլխավորել Է Ռուսաստանի կանանց շարժումը, կանանց բարձրագույն կրթություն համար պայքարի կազմակերպիչ, որն ավարտվել է Վլադիմիրյան դասընթացների (ՀՁ, 1870-1875) և Բեստուժևյան դասընթացների (ՀՁ, 1878-1918) բացմամբ։ Ռուսաստանում առաջին մանկական մսուրների ստեղծողը[2][3]։

Ճարտարապետ Վասիլի Ստասովի դուստրը և քույր Վլադիմիր ու Դմիտրի Ստասովների քույրը։ Հեղափոխական, սոցիալիստական աշխատանքի հերոս Ելենա Ստասովայի հարազատ հորաքույրը։

Կենսագրություն և հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանալով տնային կրթություն` նա զգացել է դրա ամբողջ թերությունը և դառնալով կանանց կրթության ջատագով` չի դադարել աշխատել այդ ուղղությամբ մինչև կյանքի վերջը։ 1860-ական թվականների սկզբին Ստասովան Ե. Ի. Կոնրադիի, Մ. Վ. Տրուբնիկովայի, Ն. Ա. Բելոզերսկայայի և Ա. Պ. Ֆիլոսոֆովայի հետ հիմնել Է Պետերբուրգի աղքատ բնակչության համար էժան բնակարանների ընկերություն։ Մի շարք մարդկանց հետ, ովքեր իրենց նվիրել էին այսպես կոչված «ապա��խարող Մագդաղենացիներին», Ստասովան սկսել է ջանասիրաբար աշխատել նաև այդ ուղղությամբ։ Նա իր ժամանակը և ուժերը տվել է նաև կիրակնօրյա դպրոցներին, որոնք այն ժամանակ Սանկտ Պետերբուրգում գոյատևել են ընդամենը երկու տարի[2]։

1860-ական թվականների սկզբներին Ստասովան ակտիվ մասնակցություն է ունեցել կանանց հրատարակչական արտելում, որի գլխավոր նպատակը մտավորական կանանց եկամուտ ապահովելն էր։ 1867 թվականին Ստասովան, այդ ժամանակվա այլ կարկառուն կանանց հետ դարձել է շարժման ղեկավար, որն այն ժամանակ սկսվել է` ի նպաստ կանանց բարձրագույն կրթության։ Նրանց էներգիայի շնորհիվ 1870 թվականին Պետերբուրգում բացվել են տղամարդկանց և կանանց համատեղ հանրային դասախոսություններ` սկզբում հինգերորդ գիմնազիայի շենքում, իսկ հետո` Վլադիմիրի շրջանի ուսումնարանի շենքում, որոնք ստացել են «Վլադիմիրյան դասընթացներ» անվանումը[2]։

1878 թվականին բացվել են կանանց բարձրագույն դասընթացները, որոնց ղեկավար է դարձել պրոֆեսոր Բեստուժև-Ռյումինը, իսկ դասընթացների կարգադրիչի պարտականությունները անվճար իր վրա է վերցրել Ստասովան և, մի փոքր ընդմիջումով մնացել է այդ պաշտոնում մինչև կուրսերի վերափոխումը (1889)։ Դասընթացների բացմանը զուգահեռ հաստատվել է «Կանանց բարձրագույն դասընթացների համար միջոցների առաքման ընկերության» կանոնադրությունը, որի կոմիտեում Ստասովան մնացել է մինչև մահ[2]։

1893 թվականին Ստասովան դարձել է նորաստեղծ «Կանանց բարձրագույն դասընթացների գիտությունների կուրսն ավարտածներին օգնելու ընկերության» նախագահը, որը կազմավորվել է դասընթացն ավարտած կին ուսանողների շրջանակից, որը հավաքվում էր Ստասովայի բնակարանում[2]։

1894 թվականին Ստասովայի նախաձեռնությամբ հիմնադրվել է «Մանկական օգնություն» ընկերությունը, որի իրավասության ներքո է տեղափոխվել Ն. Վ. Ստասովայի անվան մսուրները, որտեղ նա անխոնջ աշխատել է մինչև կյանքի վերջը։ 1894 թվականի ընթացքում Ստասովան աշխատում էր «Կանանց փոխադարձ բարեգործական ընկերության» կազմակերպման վրա, սակայն հանկարծակի մահը թույլ չտվեց նրան տեսնել նոր հաստատության բացումը[2]։

Թաղված է Տիխվինյան գերեզմանատանը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Е. Дьяконова. Дневник русской женщины. (часть вторая «На Высших женских курсах. Петербург, 1895—1899») — М.; Захаров, 2004 — 480с. — серия «Биографии и мемуары»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Стасова Надежда Васильевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Նադեժդա Վասիլևնա Ստասովա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Նադեժդա Վասիլևնա Ստասովա հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Ստասովա» հոդվածին։