Նագգար, բնակավայր ՀնդկաստանիՀիմաչալ Պրադեշ նահանգի Կուլու շրջանում։ Ընկած է Կուլուի դաշտում[1][2], Բիաս գետի ձախ ափին (անգլ.՝ Beas)[3][4], գետի մակերևույթից մոտավորապես 300 մետր բարձրության վրա, շրջկենտրոնից՝ Կուլու քաղաքից 26, երկրի մայրաքաղաք Դելիից 384 կիլոմետր դեպի հյուսիս[5]։ 15-րդ դարի կեսերին եղել է Կուլուի թագավորության մայրաքաղաքը։ Պահպանվել են 16-րդ դարում կառուցված ամրոցը, 11-12-րդ դարերի կառույց տաճարներ։
Նագգարում է գտնվում 20-րդ դարասկզբի ռուս անվանի նկարիչ և հասարակական գործիչ Նիկոլայ Ռերիխի դաստակետը, որտեղ ներկայումս գործում է նրա տուն-թանգարանը, ցուցադրվում են նրա աշխատանքները[6]։ Բնակավայրում գործում են նաև Հիմալայան հետազոտությունների «Ուրուսվաթի» ինստիտուտը, Ռերիխների միջազգային հուշակենտրոնը։
↑По реке Биас (Гифасис у древних греков) проходила восточная граница завоеваний Александра Великого. К западу от Гифасиса находилась империя Александра. Наггар находится на восточном берегу.