ՆԱՍԴԱՔ Հելսինկի
Մասն է | Esplanadi-Bulevardi | |
---|---|---|
Ստեղծում | 1912 | |
Երկիր | Ֆինլանդիա | |
Վարչատարածքային միավոր | • Հարավային Ֆինլանդիայի տարածաշրջանային պետական վարչական գործակալություն • Ուուսիմաա • Հելսինկի | |
Վայր | • Կլուուվի • Helsinki Stock Exchange Building | |
Աշխարհագրական կոորդինատներ | 60°10′6″N 24°56′57″E | |
Կազմակերպչաիրավական ձև | osakeyhtiö | |
Սեփականատեր | ՕԷՄԷՔՍ | |
Գլխամասի վայր | Կլուուվի, Հելսինկի | |
Stock market index | OMX Helsinki 25 | |
Սպասարկող | Nasdaq, Inc. | |
Պաշտոնական կայք | www.nasdaqomxnordic.com | |
Category populated by | Template:Nasdaq Helsinki |
ՆԱՍԴԱՔ Հելսինկի, նախկինում հայտնի էր որպես Հելսինկիի ֆոնդյին բորսա (ֆիններեն՝ Helsingin Pörssi, շվեդ.՝ Helsingforsbörsen), Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքում գտնվող ֆոնդային բորսա։ 2003 թվականի սեպտեմբերի 3-ից այն եղել է Nasdaq Nordic-ի մաս (նախկինում կոչվում էր OMX): OMX-ի միաձուլումից հետո այն կոչվում էր OMX Helsinki (OMXH), այնուհետև NASDAQ-ի կողմից OMX-ի ձեռքբերումից հետո 2008 թվականի փետրվարին NASDAQ OMX Helsinki և ներկայումս Nasdaq Helsinki[1]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելսինկյան ֆոնդային բորսան իր առաջին գործարքը կատարել է 1912 թվականի հոկտեմբերի 7-ին։ Այնուհետև այն մնացել է որպես ազատ ֆինանսական ասոցիացիա, մինչև 1984 թվականին այն վերածվեց կոոպերատիվի, որը պատկանում էր հիմնականում բանկերին, առևտրականներին, այլ ընկերություններին և ասոցիացիաներին։
1990 թվականի ապրիլի 1-ին առևտուրը տեղափոխվեց նոր թվային համակարգ՝ HETI (Հելսինկյան ֆոնդային բորսայի ավտոմատացված առևտրի և տեղեկատվական համակարգ, իսկ ֆիններենում՝ «անմիջապես» բառի անվանումը), որը փոխարինեց ի սկզբանե ներդրված էլեկտրամեխանիկական առևտրային համակարգը։ 1935 թվականին HETI-ն հնարավորություն տվեց հեռավար առևտրականներին գործարքներ իրականացնել առևտրի սենյակում գտնվողների հետ հավասար պայմաններով։
1995 թվականի աշնանը կոոպերատիվը փոխվեց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Helsingin Arvopaperipörssi) և 1997 թվականի սկզբին միավորվեց մի քանի քլիրինգային և ֆոնդային ավանդային ընկերությունների և ասոցիացիաների հետ։ 1997 և 1998 թվականներին Ֆոնդային բորսան գնեց երկու ֆիննական ածանցյալ բորսաները և միավորվեց՝ դառնալով HEX: 1998 թվականի նոյեմբերին HEX-ը միաձուլվեց Arvopaperikeskus-ի հետ՝ ձևավորելով Helsinki Exchanges Group Plc-ն, որն այնուհետև 2001 թվականի գարնանը վերանվանվեց HEX Plc-ի։ 2001 և 2002 թվականներին HEX-ը ձեռք բերեց Տալլինի ֆոնդային բորսայի և Ռիգայի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի գլխավոր փաթեթը։
2003 թվականի սեպտեմբերի 3-ին HEX Plc-ն միավորվեց OM AB-ին՝ Ստոկհոլմի ֆոնդային բորսայի սեփականատեր, դառնալով OM HEX: Մեկ տարի անց ընկերությունը վերանվանվեց OMX:
OMX Helsinki 25 (OMXH25)-ը բաժնետոմսերի առաջատար ինդեքսն է ՆԱՍԴԱՔ Հելսինիկիում։ Սա շուկայական արժեքով կշռված ինդեքս է, որը բաղկացած է բորսայում ամենաշատ վաճառվող 25 ինդեքսներից։ OMXH25-ը ավելի վաղ հայտնի էր իր հին անունով՝ HEX25:
Ժամեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական առևտրային նստաշրջաններն են՝ ժամը 10:00-ից մինչև 18:30-ը շաբաթվա բոլոր օրերին, բացի շաբաթ-կիրակի և Բորսայի կողմից նախապես հայտարարված ոչ աշխատանքային օրերից[2]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՆԱՍԴԱՔ Հելսինկի» հոդվածին։ |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bakie, John (2014 թ․ հոկտեմբերի 30). «Nasdaq drops OMX name from branding». The Trade. London. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Market Hours, OMX Nordic Exchange - Helsinki via Wikinvest