Յու Նեսբյո
Յու Նեսբյո Jo Nesbø | |
---|---|
Ծննդյան անուն | նորվ.՝ Jon Nesbø |
Ծնվել է | մարտի 29, 1960[1][2][3][…] (64 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա[1] |
Մասնագիտություն | վիպասան, գրող, լրագրող, մանկագիր, ֆուտբոլիստ, երգիչ, սցենարիստ, տնտեսագետ, բարեգործ և գործադիր պրոդյուսեր |
Լեզու | նորվեգերեն |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Նորվեգիայի տնտեսագիտական դպրոց |
Ժանրեր | դետեկտիվ |
Անդամակցություն | Di Derre? |
Պարգևներ | |
Կայք | jonesbo.com |
Jo Nesbø Վիքիպահեստում |
Յու Նեսբյո (նորվ.՝ Jo Nesbø, ծնվ. մարտի 29, 1960[1][2][3][…], Օսլո, Նորվեգիա[1], Նորվեգիա), նորվեգացի գրող, երաժիշտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յու Նեսբյոն ծնվել է 1960 թվականի մարտի 29-ին Օսլոյում։ Նրա մանկությունն անցել է նորվեգական Մոլդե քաղաքում, որտեղ ապագա գրողի մայրն աշխատում էր քաղաքային գրադարանում։ Այս հանգամանքը նպաստում է Նեսբյոի մոտ վաղ տարիքից գրականության հանդեպ սիրո առաջացմանը։ Նա վաղ տարիքից սկսած հրապուրվում է ֆուտբոլով, սակայն վնասվածքի պատճառով ստիպված է լինում հրաժարվել ֆուտբոլիստի մասնագիտությունից։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայության է անցնում նորվեգական բանակում, որտեղ ծառայում է երեք տարի։ Զինվորական ծառայության հետ զուգահեռ եռանդուն կերպով զբաղվում է ինքնակրթությամբ։ Ծառայությունից հետո ընդունվում է Նորվեգական տնտեսագիտության և բիզնեսի դպրոցը՝ էկոնոմիստ մասնագիտությամբ։ 1992 թվականին հիմնում է Di Derre երաժշտական խումբը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում Նորվեգիայում։ 1997 թվականին լույս է տեսնում Յու Նեսբյոի առաջին վեպը «Չղջիկը» վերնագրով, որը դրական ընդունելություն է գտնում գրական հասարակության մոտ։ Յու Նեսբյոն այժմ բնակվում է Օսլոյում։ Ամուսնալուծված է, ունի մեկ դուստր։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հարրի Հոլե» շարքը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 — «Չղջիկը» (Flaggermusmannen),
- 1998 — «Խավարասերները» (Kakerlakkene),
- 2000 — «Կարմրավիզ» (Rødstrupe),
- 2002 — «Անհոգսություն» (Sorgenfri),
- 2003 — «Հնգագիծ» (Marekors),
- 2005 — «Փրկիչը»(Frelseren),
- 2007 — «Ձնեմարդը» (Snømannen),
- 2009 — «Ընծառյուծ» (Panserhjerte),
- 2011 — «Ուրվական» (Gjenferd),
- 2013 — «Ոստիկանություն» (Politi),
- 2017 — «Ծարավ» (Tørst),
- 2019 — «Դանակ» (Kniv)։
«Դոկտոր Պրոկտոր» շարքը (մանկական)
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 — «Դոկտոր Պրոկտորը և նրա կախարդական փոշին» (Doktor Proktors prompepulver),
- 2008 — «Դոկտոր Պրոկտորը և նրա ժամանակի մեքենան» (Doktor Proktors tidsbadekar),
- 2010 — «Դոկտոր Պրոկտորը և աշխարհի վերջը» (Doktor Proktor og verdens undergang),
- 2013 — «Դոկտոր Պրոկտորը և մեծ կողոպուտը» (Doktor Proktor og det store gullroveriet)։
«Արյուն ձյան վրա» շարքը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015 — «Արյուն ձյան վրա» (Blood on Snow),
- 2016 — «Արյուն ձյան վրա. շատ արյուն» (Blood on Snow. More Blood.)։
Այլ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 — «Բալկաններ ձայնը. մայիս ամսվա տասնութ օրը» (Stemmer fra Balkan/Atten dager i mai (Espen Søbye-ի համահեղինակությամբ),
- 2001 — «Կառուսելի երգը» (Karusellmusikk), պատմվածքների ժողովածու,
- 2007 — «Սպիտակ հյուրանոց» (Det hvite hotellet),
- 2008 — «Մարդորսները» (Hodejegerne),
- 2014 — «Որդին» (Sønnen),
- 2018 — «Մակբեթ» (Macbeth),
- 2020 — «Թագավորություն» (Kongeriket)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://web.archive.org/web/20170324042703/http://jeugdliteratuur.org/auteurs/jo-nesbo
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Kuiper K. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bjørnskau H. Jo Nesbø nådde ikke opp(նորվ.) — 2010.
- ↑ http://www.rivertonklubben.no/2020/05/06/rivertonprisen-2020-til-jo-nesbo-for-kniv/
- ↑ 6,0 6,1 https://www.fnac.com/Jo-Nesbo/ia482977/bio
- ↑ Jo Nesbo recibirá el premio Pepe Carvalho en una BCNegra repleta de espías (իսպ.) — 2024.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յու Նեսբյո» հոդվածին։ |
|