Յուլիա Վոլկովա
Յուլիա Վոլկովա | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Юлия Олеговна |
Ի ծնե անուն | ռուս.՝ Юлия Олеговна Волкова |
Ծնվել է | փետրվարի 20, 1985[1][2] (39 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | փոփ, փոփ ռոք և սինթիփոփ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր, հեռուստահաղորդավարուհի և կինոռեժիսոր |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Universal Music Group, Interscope Records, EMI և Gala Records |
Կրթություն | Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա |
Անդամակցություն | Непоседы?[3] և Տատու[4][5][6] |
Կայք | juliavolkova.com |
Julia Volkova Վիքիպահեստում |
Յուլիա Օլեգի Վոլկովա (ռուս.՝ Ю́лия Оле́говна Во́лкова, փետրվարի 20, 1985[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս երգչուհի, «Տատու» փոփ-խմբի նախկին մենակատարուհի։ 2010 թվականից զբաղվում է մենակատարային կարիերայով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուլիա Վոլկովան ծնվել է 1985 թվականի փետրվարի 20-ին Մոսկվայում։ Ծնուղները՝ գործարար Օլեգ Վիկտորի Վոլկով և ոճաբան Լարիսա Վիկտորի Վոլկովա։ 7 տարեկան հասակում Յուլիան ընդունվում է № 62 մանկական երաժշտական դպրոց, դաշնամուրի դասարան։ 9 տարեկանից ելույթ է ունենում «Նեպոսեդի» մանկական վոկալ-գործիքային համույթում։ Մեկ տարի անց համույթի կազմի մեջ է ընդգրկվում նաև Լենա Կատինան։ 1995 թվականին Յուլիան տեղավոխվում է թատերական թեքումով № 1113 հանրակրթական դպրոցը։
Յուլիան նկարահանվել է մանկական «Երալաշ» (ռուս.՝ «Ералаш») կինոժուռնալում («Փրկիր ինձ», «Մանեկեն» սյուժեներ)[7][8]։
1999 թվականին, 14 տարեկան հասակում, Յուլիան քասթինգի արդյունքում դառնում է «Տատու» երաժշտական նախագծի մասնակից, կազմակերպված գովազդային հոլովակների սցենարիստ Իվան Շապովալովի և երգահան Ալեքսանդր Վոյտինսկու կողմից։
Ըստ խմբի ներկայացուցիչների տվյալների, 2000 թվականին Յուլիան ընդունվում է Գնեսինների անվան էստրադա-ջազային ուսումնարանի վոկալի բաժանմունք[9]։ 2006 թվականի հունվարին լրատվամիջոցները հայտնում էին, որ Յուլիան պատրաստվում է ընդունվել Կառավարման Պետական Համալսարանի պրոդյուսերական ֆակուլտետ[10]։
2009 թվականի մարտին խմբի մենեջմենթը հայտարարում է խմբի մեծամասշտաբային ռեժիմով աշխատանքների դադարեցման մասին։ Պատճառ հանդիսանում է այն, որ Յուլիան վիճաբանել է պրոդյուսեր Բորիս Ռենսկու հետ[11]։ Այդ ժամանակից Վոլկովան սկսում է մենակատարային կարիերա։ 2011 թվականի հունիսին Վոլկովան մատուցում է երկու երգ իր մենակատարային նախագծի առաջին սինգլից («Rage» և «Woman All The Way Down»)։ Նա հայտարարում է, որ այդ երգերը չեն մտնի դեբյուտային ալբոմի մեջ[12]։
2012 թվականին, «Եվրատեսիլ» երգի մրցույթի ընտրական փուլում, Յուլիան հանդես է գալիս «Back to Her Future» երգով, երգիչ Դիմա Բիլանի հետ դուետով, զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, զիջելով «Բուրանովսկիե Բաբուշկի»-ին[13]։
2012 թվականի ամռանը թողարկվում է Յուլիայի նոր սինգլը, «Didn’t Wanna Do It» («Արի պտտեցնենք Երկիրը», ռուս.՝ «Давай закрутим Землю») անվանումով, որի հեղինակներն են հանդիսանում «The Euroz»-ի երգահանները, Taj Jackson-ի մասնակցությամբ։ Ռուսերեն տեքստը գրել է Ելենա Կիպերը։ Օգոստոսին կայանում է սինգլի առաջնախաղը YouTube-ի «ELLO» ալիքում։ Օգոստոսի 21-ին սինգլը թողարկվում է iTunes-ում և Amazon-ում։
2012 թվականի սեպտեմբերին Յուլիան վիրահատություն է տանում ձայնալարերի վրա։
2012 թվականի դեկտեմբերին Յուլիան միավորվում է «Տատու» խմբի իր նախկին գործընկերուհի Լենա Կատինայի հետ՝ «200 km/h In the Wrong Lane (10th Anniversary Edition)» ալբոմի հոբելյանական վերահրատարակման աջակցման շրջանակներում[14]։
2013 թվականի ապրիլի 19-ին «Իզվեստիա Hall» համերգային դահլիճում կայանում է հանրաճանաչ երաժշտության բնագավառում «Звуковая дорожка» մրցանակաբաշխության 10-րդ հոբելյանական արարողությունը, որտեղ Յուլիան և երգիդ Դիմա Բիլանը արժանանում են գլխավոր մրցանակին՝ «Տարվա դուեիտ» անվանակարգում[15]։ Նաև, նույն թվականի գարնանը, Յուլիան և երգիչ Դիմա Բիլանը «Սեր-շուն» («Любовь-сука») սինգլով հաղթանակ են տանում «OE Video Music Awards»-ում, «Լավագույն սեքսուալ տեսահոլովակ» («Best sex video») անվանակարգում[16]։
2013 թվականի սեպտեմբերին Կիևում կայանում է «t.A.T.u.»-ի առաջին համերգը վերջին հինգ տարիների ընթացքում։
Նոյեմբերի 23-ին Յուլիան և Լենան երեք համերգ են տալիս Սանկտ Պետերբուրգում։
2014 թվականի փետրվարի 7-ին Յուլիան և Լենան ելույթ են ունենում Սոչիի XXII Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։
Յուլիա Վոլկովան, Լենա Կատինան, Լիգալայզը և Մայկ Թոմպկինսը համատեղ ձայնագրում են «Սեր Յուրաքանչյուր ակնթարթում» («Любовь В Каждом мгновении») տրեկը։ Տեսահոլովակի պրեմիերան կայանում է 2014 թվականի ապրիլի 7-ին։
2015 թվականի սեպտեմբերի 18-ին, երկրպագուների հետ հանդիպման ժամանակ, Յուլիան պատմում է դեբյուտային ալբոմի վրա աշխատանքների մասին։ «Տրեկների մեծամասնությունն արդեն ձայնագրված է, սակայն մենք շարունակում ենք փնտրել նոր նյութեր, կլինի երկու տարբերակ՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Ձկավառակը սհացվում է բացարձակ տարբեր։ Երեք տարվա լռության ընթացքում ես ձեռքերս ծալած չեմ նստել, երգերի վրա աշխատել են ինչպես ռուս դիջեյներ, այնպես էլ շվեդ և ամերիկացի մասնագետներ, հայտնի իրենց աշխատանքներով ամբողջ աշխարհում։ Անվանումը ես մտածել եմ ինքնուրույն՝ "VGNA", այսինքն «Volkova's Great New Album», կարճ և հասկանալի։ 2016 թվականի ապրիլին տեղի կունենա նախադիտումը։ Սպասեք» - կիսվել է Վոլկովան։
2015 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 21-ը տեղի են ունենում «Պահիր կողքիդ» («Держи Рядом») երգի հիման վրա նոր հոլովակի նկարահանումները։ Որպես ռեժիսոր հանդես է գալիս Ալան Բադոևը։ Երգի և հոլովակի պրեմիերան նախատեսված է 2015 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Երգը կհանդիսանա Յուլիայի առաջին մենակատարային աշխատանքը վերջին երեք տարիների ընթացքում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի սեպտեմբերի 24-ին, 19 տարեկան հասակում, Յուլիան ունենում է դուստր՝ Վիկտորյա, որի հայրը Պավել Սիդորովն է (այդ ժամանակ երգչուհու թիկնապահը)[17]։ «Անատոմիա t.A.T.u.» («Анатомия t.A.T.u.») ֆիլմում Վոլկովան հիշատակում է վաղ վիժման մասին, սակայն հետագայում, իր հարցազրույցներում, չի խոսում դրա մասին, պատմելով, որ ինքը ծննդաբերել է առաջին հղիության ժամանակ[18]։
2006 թվականին թերթերը հայտարարում են երգիչ Վլադ Տոպալովի հետ նախատեսվող ամուսնության մասին, որի հետ Վոլկովան ծանոթ էր «Նեպոսեդի» մանկական համույթում մասնակցության տարինարից[19]։
2006 թվականին Վոլկովան ծանոթանում է «Մոսստրոյմեխանիզացիա-5» ընկերության գլխավոր տնօրեն Օբիդ Յասինովի որդու՝ 19-ամյա Պարվիզ Յասինովի հետ։ 2007 թվականին լրատվամիջոցները գրում են, որ Վոլկովան գաղտնի ամուսնացել է Պարվիզի հետ Արաբական Միացյալ Էմիրություններում և ընդունել է իսլամ[20][21]։ Հետագայում խմբի ներկայացուցիչները հերքում են ամուսնության և իսլամի ընդունման մասին հայտարարությունները[22], սակայն ինքը՝ Վոլկովան, այդ հաստատում է[23]։ 2007 թվականին լույս աշխարհ է գալիս Վոլկովայի երկրորդ երեխան՝ Սամիրը։ 2010 թվականի մարտին Վոլկովան բաժանվում է Յասինովից[24]։
Ունի մի քանի դաջվածք, որոնցից մեկը գոտկատեղին, կատարված արաբական զարդագրով, 2003 թվականին, «Maxim» ամսագրի համար ֆոտոսեսիայի ժամանակ։ Գրությունը, ինչպես ասվում է ամսագրում, նշանակում է «սեր» (հիյամ)[25]։
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 թվական - «All Because of You»
- 2011 թվական - «Կտեղաշարժեմ աշխարհը» («Сдвину мир»)
- 2012 թվական - «Սեր-շուն» («Любовь - сукa») (Դիմա Բիլանի հետ համատեղ)
- 2012 թվական - «Արի պտտենք Երկիրը» («Давай закрутим Землю»)
- 2012 թվական - «Didn’t Wanna Do It»
- 2014 թվական - «Սեր յուրաքանչյուր ակնթարթում» («Любовь в каждом мгновении») (Լենա Կատինայի, Լիգալայզի և Մեյկ Թոմպկինսի հետ համատեղ)
- 2015 թվական - «Պահիր կողքիդ» («Держи Рядом») (ռեժիսոր Ալան Բադոև)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 թվական, 2001 թվական - «Երալաշ» («Ералаш»)
- 2011 թվական - «Դու և ես» («Ты и я») (ինքն իր դերում)[26]
- 2013 թվական - «Զոմբի արձակուրդներ 3D» («Zомби каникулы 3D») (Նատաշա)[26]
- 2014 թվական - դրվագ սլովակյան «Panelák» սերիալում (ինքն իր դերում)[26]
- 2014 թվական - «Մոտ, բայց հեռու» («Близко, но далеко») (կուպիդոնի դերում)[26]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ https://my.mail.ru/music/artists/Julia%20Volkova
- ↑ https://www.billboard.com/music/music-news/tatu-singer-wont-accept-gay-son-6258933/
- ↑ https://video.lefigaro.fr/figaro/video/t.a.t.u.-le-derapage-homophobe-de-yulia-volkova/3794506459001/
- ↑ https://www.nme.com/news/music/tatu-1229252
- ↑ Борис Грачевский об участии Волковой в «Ералаше»(չաշխատող հղում)
- ↑ Видео с Волковой в «Ералаше» Արխիվացված 2008-07-16 Wayback Machine // tatu.ru
- ↑ однако, газета «Аргументы и факты» сообщала, что Юлия не числится в студентках этого учебного заведения. См. Богданова Т. «Тату» придумал детский психиатр // Аргументы и факты. «Дочки-Матери», № 25-26 (231-232), 24 июня 2002
- ↑ Юля из «Тату» будет учиться в ГУУ // gazeta.ru, 18 января 2006
- ↑ Юля Волкова начинает сольную карьеру в Америке - NEWSmusic.ru
- ↑ «MTV: Юля Волкова спела у шеста». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Билан и Юлия не согласны с победой «Бурановских бабушек»
- ↑ «Лена снова выступит с Юлей!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ ««Любовь-Сука» Принесла Победу Юлии и певцу Диме Билану На «Zd Awards»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ BEST SEX VIDEO Արխիվացված 2016-03-23 Wayback Machine | OE Развлекательное Телевидение
- ↑ «Татушка» Юля Волкова сказала врачам: Я сама рожу! // Կոմսոմոլսկայա պրավդա, 24 сентября 2004
- ↑ Табу для t.A.T.u // Московский комсомолец, 1 февраля 2008
- ↑ «Татушка» Юля Волкова выходит замуж за Влада Топалова // Կոմսոմոլսկայա պրավդա, 18 мая 2006
- ↑ «Татушка» тайно вышла замуж // Твой день, 8 марта 2007
- ↑ Маленькая вера Արխիվացված 2008-06-07 Wayback Machine // Rolling Stone, 15 апреля 2007
- ↑ Солистка «Тату» не принимала ислам // Интерфакс, 15 марта 2007
- ↑ Я одна в ответе за детей
- ↑ У Юли Волковой хотят отобрать сына // Труд
- ↑ Мы сделали «Тату» тату // Журнал Maxim
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 Юлия Волкова (անգլ.) Internet Movie Database կայքում
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2011-01-31 Wayback Machine
- Յուլիա Վոլկովայի տեսաալիքը ՅուԹյուբում
- Կենսագրությունը tatu.ru կայքում Արխիվացված 2009-03-03 Wayback Machine
- Վոլկովայի օրագիրը tatu.ru կայքում Արխիվացված 2007-03-15 Wayback Machine
- Յուլիա Վոլկովան (անգլ.) Internet Movie Database կայքում
- Յուլիա Վոլկովան Թվիթթերում
- Յուլիա Վոլկովայի Ֆեյսբուքում
- Յուլիա Վոլկովայի էջը ՎԿ սոցիալական ցանցում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Վոլկովա» հոդվածին։ |
|
- Փետրվարի 20 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Սոպրանոներ
- Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- ԼԳԲՏ արվեստագետներ
- Ռուս դաշնակահարներ
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս երաժիշտներ
- Ռուս երգչուհիներ
- Ռուս կինոդերասանուհիներ
- Ռուս կոմպոզիտորներ
- Ռուս հաղորդավարուհիներ
- Ռուս հեռուստատեսային դերասանուհիներ
- Ռուս մեցցո-սոպրանոներ
- Ռուս մոդելներ
- Ռուսաստանի մասնակիցները Եվրատեսիլ երգի մրցույթում
- Ռուսաստանի փոփ-վոկալիստներ
- Փոփ երգչուհիներ