Յուեֆու
Յուեֆու (չինարեն՝ 乐府), հին ժամանակների պոեզիայի տեսակ, դասական պոեզիայի երեք հիմնական տեսակներից մեկը։
Ի սկզբանե յուեֆուն գրվել է երաժշտության ներքո ներկայացնելու համար, այն երգել են խմբերով։ Բանաստեղծությունները, որոնք ժողովուրդը իրար է փոխանցել երգի միջոցով, նույնպես կարելի է անվանել յուեֆու։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուեֆուն ստեղծվել է Ցին դինաստիայի ժամանակաշրջանում և զարգացել է Հան դինաստիայի ժամանակաշրջանում, որի ընթացքում Խուեյ կայսրը (惠帝) և Խան Ու Տին (汉武帝) մշակել են նոր կանոններ՝ յուեֆուն գրելու համար։ Յուեֆու բառն ի սկզբանե նշանակել է հենց ժողովրդական երգ[1]։ Հետագա սերունդները յուեֆու անվանել են նաև այն բանաստեղծությունները, որոնք կարելի է կատարել երաժշտության տակ։
Չինացիները առաջիններից էին, որ բանաստեղծությունները դարձրեցին երգեր, բանաստեղծությունները, որոնք ծագում էին ժողովրդական երգերից։ Հետագայում ազնվականների գրած երգերը, ինչպես նաև արտասահմանյան երգերը, զինվորական երգերը և այլն, նույնպես համակարգվեցին ժողովրդական երգերի մեջ։ Նախկինում պոետներն արտագրել են մեծ թվով ժողովրդական երգեր՝ բանաստեղծություններ գրելու համար, ուստի տարբերություն կա ժողովրդական Յուեֆուի և պոետների գրած Յուեֆուի միջև։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուեֆու բանաստեղծությունները ստեղծվել են «Երգերի գրքի» (诗经) ազդեցությամբ։ Մի կողմից հանական յուեֆուն ժառանգել է «Երգերի գրքի» մեջ արտացոլված ռեալիզմը, պարզ ու բնական լեզուն, մյուս կողմից՝ տարբերվում է «Երգերի գրքի» ստեղծագործությունների կառուցվածքային ձևից։ Եթե «Երգերի գրքում» բանաստեղծությունների տողերում չորս հիերոգլիֆներ են, ապա հանական յուեֆուն հակված է տողում հինգ հիերոգլիֆներից բաղկացած լինելուն, ի տարբերություն «Երգերի գրքի», այստեղ ձևը հստակ պահպանված չէ, և տողերը հնարավոր է՝ հանգավորված չլինեն։ Կան և՛ հստակ մի մտքի շուրջ ձևավորված բանաստեղծություններ, և՛ խառն ու խճճված։ Բանաստեղծություններն իրարից տարբերվում են նաև ծավալով, ամենաերկարը բաղկացած է 350 նախադասությունից, իսկ ամենակարճը՝ մի քանի տողից։ Հանական յուեֆուին բնորոշ է հանգը, որը կարող է լինել և չլինել, հանգեր կարող են հանդիպել ինչպես երկու, այնպես էլ երեք տողը մեկ։ Հետևաբար, յուեֆու պոեզիան համեմատաբար ազատ է, բառերի և նախադասությունների քանակի սահմանափակում չկա։ Հանգերի ընտրությունը հեղինակի որոշումն է, սակայն բանաստեղծության մեջ հանգը չի կարող ամբողջությամբ բացակայել։
Յուեֆուն զարգացրել է «Երգերի գրքի»՝ պատմությունները պոեզիա դարձնելու ավանդույթը։ Քանի որ դա յուեֆուն ժողովրդական երգ-բանաստեղծություն է, լեզուն պարզ է և բնական, կան կրկներգեր, վառ պատկերներ, ներդաշնակ հնչերանգներ և աշխուժություն։ Այն պահպանում է խոսակցական լեզվի ոչ արհեստական տեսքը։ Պետք է հաշվի առնել, որ կան նաև հնչյունական համակարգում (բայց ոչ իմաստային) ձախողումներ թույլ տված բանաստեղծություններ, որոնք ևս պահպանվել են։ Առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ պատմողական պոեզիան աստիճանաբար զարգացել է, որի ընթացքում ստեղծվել են բազմաշերտ նկարագրություններ, մանրամասն գրված պատմություններ, ամբողջական սյուժեներ, արտահայտիչ և հիշվող կերպարներ։ Այս տեսակ ստեղծագործություններում շատ են երկխոսությունները, որոնք ընթերցողին պատկերացում են տալիս հերոսների անհատականության մասին, և ավելի հետաքրքիր են դարձնում աշխատանքը։
Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած այն բանին, որ հնագույն դարերում յուեֆու ստեղծագործությունները ծառայել են որպես երգեր խմբերով կատարելու համար, այսօր մեզ հասած այդ ստեղծագործությունները մեծ մասամբ չեն երգում։ Ստեղծագործությունների՝ նոր յուեֆուին պատկանելը, պարզ է դառնում երգ-բանաստեղծությունների վերնագրերում առկա հետևյալ բառերից՝ երգ, մեղեդի, խաղ և այլն։
Ե՛վ վաղ, և՛ ուշ հանական յուեֆուի բնորոշ գիծն այն է, որ «գրված են թե ուրախ, թե տխուր իրադարձությունների հիման վրա», բացի այդ աչքի են ընկնում իրենց երկար ծավալով (օրինակ՝ «Լուո Ֆուն» (羅敷行), որը երգիծանքի է վերածել տղամարդկանց ոչ լավ պահվածքը կանանց նկատմամբ, «Ծարավ ձին» (飲馬行), «Որբը» (孤儿行), «Սիրամարգի թռիչքը» (孔雀東南飛), որը ներկայացնում է սիրային և ընտանեկան ողբերգություն)։ Վեց դինաստիաների (229―589 թվականներ) շրջանում գրված յուեֆուները ծավալով ավելի կարճ են, ինչպես նաև հիմնականում քնարական ստեղծագործություններ են (օրինակ՝ «Ծը Յեի երգը» (子夜歌), «Խուա լեռը» (華山畿), «Սիանյանը» (襄陽樂)), ի համեմատ հյուսիսային դինաստիաների պոեզիայի ավելի արտահայտիչ են ու նրբակերտ (օրինակ՝ «Մուլանը» (木蘭詩))։ Մինչ Թան դինաստիան Լի Պայը ժողովել էր յուեֆուի լավագույն ստեղծագործությունները[2]։
Հին պոեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիչ չեն այնպիսի ստեղծագործությունները, որոնց վերնագրերը տեսնելիս, կարելի է մտածել, որ դրանք յուեֆու բանաստեղծություններ են։ Սակայն յուեֆուի համեմատությամբ՝ երաժշտական տարրեր չունեն, ստեղծվել են Թան դինաստիայից հետո որոշ պոետների շնորհիվ։
Թան դինաստիայի ժամանակ մեծ բանաստեղծ Տու Ֆուն գրել է «Զբոսանք» (丽人行), «Պատերազմի կառքի երգը» (兵车行) գեղարվեստական ստեղծագործությունները, որոնք ամենևին չեն համապատասխանել յուեֆուի կանոններին։
Շարժում նոր յուեֆուի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուենխըի ժամանակաշրջանում (806-820 թվականներ, Թան դինաստիա) Պայ Ծյույին, Յուեն Ճընը (元稹, 779-831 թվականներ, չին գրող, պոետ), Լի Շընը (李绅, չին պոետ) և այլք, հետևելով Տու Ֆուին՝ սկսեցին Նոր յուեֆու շարժումը, որի նպատակն էր ապացուցել, որ պոեզիան միայն որպես երգ ծառայող տողերի ամբողջություն չէ։ Ըստ շարժման մասնակիցների՝ պոեզիան մեծ դեր ունի մարդկային կյանքում։ Պայ Ծյույիի «Հավերժ վիշտը» և «Պիպան» նոր յուեֆու բանաստեղծությունների վառ օրինակներ են։
Ծա��ոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործված գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 葉嘉瑩:《漢魏六朝詩講錄》(臺北:桂冠圖書股份有限公司,2000)。
- Stephen Owen(宇文所安)著,胡秋蕾等譯:《中國早期古典詩歌的生成》(北京:三聯書店,2012)。
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 繁體版樂府詩集,包含繁體字逐字索引Արխիվացված 2001-06-23 Wayback Machine
- 蔡宗齊:〈漢樂府的戲劇模式與敘事模式——民間與文人樂府之辨Արխիվացված 2021-04-21 Wayback Machine〉