Jump to content

Յոսիպ Իլիչիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոսիպ Իլիչիչ
Josip Iličić
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սլովենիա Սլովենիա
Խորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 29, 1988(1988-01-29)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Պրիեդոր, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ[1][3]
Հասակ 190 սմ
Քաշ 78 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ատալանտա
Համար 72
Պատանեկան կարիերա
1995-2006 Սլովենիա Տրիգլավ Կրան
2006-2007 Սլովենիա Բրիտոֆ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2007-2008 Սլովենիա Բոնիֆիկա 24 (3)
2008-2010 Սլովենիա Ինտերբլոկ 55 (12)
2010 Սլովենիա Մարիբոր 5 (1)
2010-2013 Իտալիա Պալերմո 98 (20)
2013-2017 Իտալիա Ֆիորենտինա 106 (29)
2017-ներկա Իտալիա Ատալանտա 77 (32)
Ազգային հավաքական
2008-2010 Սլովենիա Սլովենիա Մ20 4 (0)
2009-2010 Սլովենիա Սլովենիա Մ21 6 (0)
2010-ներկա Սլովենիա Սլովենիա 65 (9)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 13-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 13-ի, 2020

Յոսիպ Իլիչիչ (սլովեն.՝ Josip Iličić, հունվարի 29, 1988(1988-01-29)[1][2], Պրիեդոր, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ[1][3]), սլովենացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի և Սլովենիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլիչիչը հանդես է եկել Տրիգլավ Կրանի և Բրիտոֆի ակադեմիաներում[5]։ 2007 թվականին նա միացավ Բոնիֆիկային, որի կազմում 1 տարի անցկացնելուց հետո տեղափոխվեց Ինտերբլոկ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Իլիչիչը նշեց 2008 թվականի օգոստոսի 9-ին՝ Ռուդար Վելենյեի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2009 թվականի մարտի 7-ին՝ Դրավա Պտույի դեմ խաղում[7]։ Ապրիլ�� 8-ին նա 2 գոլ հեղինակեց Մարիբորի դեմ խաղում՝ օգնելով Ինտերբլոկին հաղթել 4-1 հաշվով[8]։ Մայիսի 16-ին Իլիչիչը հետ-տրիկ ձևակերպեց Նաֆթա 1903-ի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[9]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հուլիսի 30-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Մետալուրգ Դոնեցկի դեմ խաղում[10]։ Հոկտեմբերի 24-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դրավա Պտույի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[11]։ Ինտերբլոկի կազմում Իլիչիչը անցկացրեց 65 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

2010 թվականի ամռանը Իլիչիչը միացավ Մարիբորին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի ՄՕԼ Վիդիի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը խփեց հուլիսի 29-ին՝ դուբլ ձևակերպելով Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Հիբերնիանի դեմ խաղում[13][14]։ Օգոստոսի 22-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ցելեի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[15]։ Մարիբորի կազմում Իլիչիչը անցկացրեց 11 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

2010 թվականի օգոստոսի 27-ին Իլիչիչը 2․3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Պալերմո[16]։ Իր դեբյուտը Սերիա А-ում նշեց սեպտեմբերի 12-ին՝ փոխարինման մտնելով Բրեշիայի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 19-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[18][19]։ Նոյեմբերի 28-ին սլովենացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոմայի դեմ խաղում[20][21]։ 2011 թվականի մայիսի 10-ին Իլիչիչը 2 գոլային փոխանցում տվեց Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի Միլանի դեմ խաղում[22], ինչի շնորհիվ Պալերմոն դուրս եկավ գավաթի եզրափակիչ, որտեղ սակայն 3-1 հաշվով պարտվեց Ինտեր Միլանին[23][24]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[25]։

2011 թվականի հունիսի 20-ին Իլիչիչը երկարաձգեց իր պայմանագիրը Պալերմոյի հետ մինչև 2016 թվականը[26]։ 2011 թվականի նոյեմբերի 27-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆիորենտինայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[27]։ Դեկտեմբերի 13-ին սլովենացին հետ-տրիկ ձևակերպեց Իտալիայի գավաթի Սիենայի դեմ խաղում, սակայն Պալերմոն պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[28]։ Դեկտեմբերի 21-ին Իլիչիչը գոլային փոխանցում տվեց Նովարայի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 43-րդ րոպեին[29]։ 2011-12 մրցաշրջանում Իլիչիչը դարձավ ընդամենը 2 գոլի հեղինակ առաջնությունում անցկացրած 33 խաղերում[30]։

2012 թվականի նոյեմբերի 24-ին Իլիչիչը դուբլ ձևակերպեց Կատանիայի դեմ խաղում[31]։ Պալերմոյի ավագի թևկապով առաջին հանդիպումը անցկացրեց 2013 թվականի հունվարի 6-ին՝ Պարմայի դեմ խաղում[32]։ Մարտի 30-ին Իլիչիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոմայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[33]։ Ապրիլի 28-ին նա խփեց Ինտեր Միլանի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Պալերմոյին[34]։ 2012-13 մրցաշրջանում Իլիչիչը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[35]։

2013 թվականի հուլիսի 23-ին Իլիչիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆիորենտինայի հետ[36][37][38][39]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 26-ին՝ փոխարինման մտնելով Կատանիայի դեմ խաղում[40]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 15-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում[41]։ 2014 թվականի հունվարի 23-ին Իլիչիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի Սիենայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[42]։ Մայիսի 3-ին նա խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Նապոլիի դեմ խաղում՝ այս խաղում տալով գոլային փոխանցում[43], սակայն Ֆիորենտինան պարտվեց 3-1 հաշվով[44][45]։ Իր առաջին մրցաշրջանում Իլիչիչը անցկացրեց 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[46]։

2014 թվականի հոկտեմբերի 2-ին Իլիչիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի Դինամո Մինսկի դեմ խաղում[47]։ 2015 թվականի մարտի 22-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ուդինեզեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[48]։ Մայիսի 3-ին Իլիչիչը դուբլ ձևակերպեց Չեզենայի դեմ խաղում[49]։ Մայիսի 10-ին սլովենացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էմպոլիի դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[50]։ 2014-15 մրցաշրջանում Իլիչիչը անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[51], իսկ Ֆիորենտինան հասավ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ 2 խաղերի արդյունքում 5-0 հաշվով պարտվեց Սևիլյային[52][53]։

2015 թվականի սեպտեմբերի 27-ին Իլիչիչը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ինտեր Միլանի դեմ խաղում[54]։ Նոյեմբերի 5-ին նա դուբլ ձևակերպեց Լեխ Պոզնանի դեմ Եվրոպայի Լիգայի խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ֆիորենտինային[55]։ Նոյեմբերի 8-ին սլովենացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սամպդորիայի դեմ խաղում[56]։ 2016 թվականի հունվարի 6-ին Իլիչիչը դուբլ ձևակերպեց Պալերմոյի դեմ խաղում[57]։ Նոյեմբերի 20-ին նա 2 գոլ խփեց Էմպոլիի դեմ խաղում[58]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով անցկացրեց դեկտեմբերի 18-ին՝ Լացիոյի դեմ խաղում[59]։ Ֆիորենտինայի կազմում Իլիչիչը անցկացրեց 138 հանդիպում՝ դառնալով 37 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։

2017 թվականի հուլիսի 5-ին Իլիչիչը 5․5 միլիոն եվրոյի դիմաց միացավ Ատալանտային[60][61][62][63]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 20-ին՝ Ռոմայի դեմ խաղում[64]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 20-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև 2 գոլային փոխանցում[65]։ Հոկտեմբերի 19-ին Իլիչիչը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի Ապոլոնի դեմ խաղում՝ 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով Ատալանտային[66]։ Դեկտեմբերի 12-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում[67]։ Դեկտեմբերի 17-ին սլովենացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լացիոյի դեմ խաղում[68]։ 2018 թվականի փետրվարի 15-ին Իլիչիչը 2 գոլ խփեց Եվ��ոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[69], սակայն Ատալանտան պարտվեց 3-2 հաշվով և դուրս մնաց Եվրոպայի Լիգայից[70][71]։ Մարտի 18-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Վերոնայի դեմ խաղում[72]։ Իր առաջին մրցաշրջանում Իլիչիչը անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[73]։

2018 թվականի հոկտեմբերի 21-ին Իլիչիչը հեթ-տրիկ ձևակերպեց Կիևոյի դեմ խաղում[74][75]։ Նոյեմբերի 11-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ինտեր Միլանի դեմ խաղում[76][77]։ Նոյեմբերի 25-ին սլովենացին հեռացվեց խաղադաշտից Էմպոլիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 84-րդ րոպեին[78]։ Դեկտեմբերի 29-ին Իլիչիչը 3 գոլ խփեց Սասուոլոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 6-2 հաշվով[79]։ 2019 թվականի փետրվարի 27-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Իտալիայի գավաթի Ֆիորենտինայի դեմ խաղում[80][81]։ Ապրիլի 4-ին Իլիչիչը 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բոլոնյայի դեմ խաղում[82]։ Մայիսի 15-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Լացիոյի դեմ խաղում[83], սակայն Ատալանտան պարտվեց 2-0 հաշվով[84][85]։ 2018-19 մրցաշրջանում Իլիչիչը անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 13 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ[86], ընդգրկվելով Սերիա A-ի խորհրդանշական հավաքականում[87][88][89] և օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը առաջնությունում ու վաստակել տեղը Չեմպիոնների Լիգայում[90][91]։

Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Իլիչիչը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խմբային փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում[92]։ Հոկտեմբերի 27-ին սլովենացին 2 գոլ խփեց և 11-մետրանոց վաստակեց Ուդինեզեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 7-1 հաշվով[93][94]։ Նոյեմբերի 3-ին նա հեռացվեց խաղադաշտից Կալյարիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 39-րդ րոպեին[95]։ Դեկտեմբերի 22-ին Իլիչիչը 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Միլանի դեմ խաղում՝ օգնելով Ատալանտային հաղթել 5-0 հաշվով[96][97]։ 2020 թվականի հունվարի 6-ին նա դուբլ ձևակերպեց Պարմայի դեմ խաղում[98][99]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլիչիչը ներկայացրել է Սլովենիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Սլովենիայի ազգային հավաքականում նշեց 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ փոխարինելով Վալտեր Բիրսային Ավստրալիայի դեմ ընկերական խաղում[100]։ Հոկտեմբերի 8-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ֆարերյան կղզիների դեմ խաղում[101]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2013 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Կիպրոսի դեմ խաղում[102]։ 2016 թվականի սեպտեմբերի 4-ին Իլիչիչը 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիտվայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[103]։ 2017 թվականի հունիսի 10-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մալթայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Սլովենիային[104]։ Սեպտեմբերի 4-ին Իլիչիչը դուբլ ձևակերպեց Լիտվայի դեմ խաղում[105]։

2019 թվականի հունիսի 10-ին Իլիչիչը դուբլ ձևակերպեց Լատվիայի դեմ խաղում[106]։ Նոյեմբերի 19-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լեհաստանի դեմ խաղում, սակայն Սլովենիան պարտվեց 3-2 հաշվով[107]։ 2019 թվականին Իլիչիչը ճանաչվեց տարվա լավագույն սլովենացի ֆուտբոլիստ[108]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[109]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բոնիֆիկա 2007–08 2. ՍՆԼ 24 3 0 0 24 3
Ինտերբլոկ 2008–09 1. ՍՆԼ 27 9 4 1 31 10
2009–10 28 3 2 1 2 0 2 0 34 4
Ընդհանուր 55 12 6 2 2 0 2 0 65 14
Մարիբոր 2010–11 1. ՍՆԼ 5 1 0 0 6 3 11 4
Պալերմո 2010–11 Սերիա A 34 8 5 0 0 0 39 8
2011–12 33 2 1 3 2 1 36 6
2012–13 31 10 1 1 32 11
Ընդհանուր 98 20 7 4 2 1 0 0 107 25
Ֆիորենտինա 2013–14 Սերիա A 21 3 2 1 8 2 31 6
2014–15 25 8 2 0 7 2 34 10
2015–16 30 13 1 0 6 2 37 15
2016–17 30 5 2 0 4 1 36 6
Ընդհանուր 106 29 7 1 25 7 0 0 138 37
Ատալանտա 2017–18 Սերիա A 31 11 4 0 6 4 41 15
2018–19 31 12 5 1 36 13
2019–20 15 9 0 0 5 0 20 9
Ընդհանուր 77 32 9 1 11 4 0 0 97 37
Կարիերայի ընդհանուր 365 97 29 8 46 15 2 0 442 120

Միջազգային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[109]

Սլովենիա
Տարի Խաղեր Գոլեր
2010 6 0
2011 8 0
2012 8 0
2013 1 1
2014 4 0
2015 8 1
2016 9 0
2017 6 3
2018 5 0
2019 10 4
Ընդհանուր 65 9

Միջազգային գոլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Սեպտեմբերի 10, 2013 ԳՍՊ մարզադաշտ, Նիկոսիա, Կիպրոս Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
2–0
2–0
ԱԱ 2014 Որակավորում
2. Մարտի 27, 2015 Ստոժիցե մարզադաշտ, Լյուբլյանա, Սլովենիա Սան Մարինո Սան Մարինո
1–0
6–0
Եվրո 2016 Որակավորում
3. Հունիսի 10, 2017 Ստոժիցե մարզադաշտ, Լյուբլյանա, Սլովենիա Մալթա Մալթա
1–0
2–0
ԱԱ 2018 Որակավորում
4. Սեպտեմբերի 4, 2017 Ստոժիցե մարզադաշտ, Լյուբլյանա, Սլովենիա Լիտվա Լիտվա
1–0
4–0
5.
2–0
6. Հունիսի 10, 2019 Դաուգավա մարզադաշտ, Ռիգա, Լատվիա Լատվիա Լատվիա
3–0
5–0
Եվրո 2020 Որակավորում
7.
4–0
8. Հոկտեմբերի 10, 2019 Ազգային մարզադաշտ, Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա
1–2
1–2
9. Նոյեմբերի 19, 2019 Ազգային մարզադաշտ, Վարշավա, Լեհաստան Լեհաստան Լեհաստան
2–2
2–3

Ինտերբլոկ

Մարիբոր

Պալերմո

Ֆիորենտինա

Ատալանտա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 Soccerway(բազմ․)
  4. «Slovenia - J. Iličić - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. «Iličić pred podpisom pogodbe s Sampdorio, Oblak ostaja pri Atleticu» (սլովեներեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. «NK Rudar Velenje - NK Interblock Ljubljana, Aug 9, 2008 - Prva Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  7. «NK Interblock Ljubljana - NK Drava Dakinda Ptuj, Mar 7, 2009 - Prva Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  8. «NK Interblock Ljubljana - NK Maribor, Apr 8, 2009 - Prva Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. «NK Nafta 1903 - NK Interblock Ljubljana, May 16, 2009 - Prva Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  10. «Metalurh Donetsk - NK Interblock Ljubljana, Jul 30, 2009 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտ��մբերի 18-ին.
  11. «NK Interblock Ljubljana - NK Drava Dakinda Ptuj, Oct 24, 2009 - Prva Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  12. «MOL Vidi FC - NK Maribor, Jul 15, 2010 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  13. «NK Maribor - Hibernian FC, Jul 29, 2010 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  14. «NK Maribor 3-0 Hibernian» (բրիտանական անգլերեն). 2010 թ․ հուլիսի 29. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  15. «NK Maribor - NK Celje , Aug 22, 2010 - Prva Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  16. «Palermo To Formally Annouce Signings Of Josip Ilicic And Armin Bacinovic From Maribor Today | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  17. «Brescia Calcio - US Palermo, Sep 12, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  18. «US Palermo - Inter Milan, Sep 19, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  19. agencies, Telegraph staff and (2010 թ․ սեպտեմբերի 20). «Inter Milan top Serie A table thanks to Samuel Eto'o's double against Palermo» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  20. «US Palermo - AS Roma, Nov 28, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  21. Bandini, Paolo (2010 թ․ նոյեմբերի 29). «Josip Ilicic steals the show as Palermo flip the script | Paolo Bandini». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  22. «US Palermo - AC Milan, May 10, 2011 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  23. «Inter Milan - US Palermo, May 29, 2011 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  24. 24,0 24,1 «Eto'o brace wins Italian Cup for Inter Milan». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ մայիսի 29. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  25. «Josip Ilicic | Football Stats | Atalanta | Season 2010/2011 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  26. «INSIEME FINO AL 2016». U.S. Citta' di Palermo (իտալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  27. «US Palermo - ACF Fiorentina, Nov 27, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  28. «US Palermo - Robur Siena, Dec 13, 2011 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  29. «Novara Calcio 1908 - US Palermo, Dec 21, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  30. «Josip Ilicic | Football Stats | Atalanta | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  31. «US Palermo - Calcio Catania, Nov 24, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  32. «Parma Calcio 1913 - US Palermo, Jan 6, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  33. «US Palermo - AS Roma, Mar 30, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  34. «US Palermo - Inter Milan, Apr 28, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  35. «Josip Ilicic | Football Stats | Atalanta | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  36. «Official: Ilicic joins Fiorentina | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  37. «Fiorentina complete Ilicic signing from Palermo». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  38. «Fiorentina sign Josip Ilicic from Palermo». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  39. «Fiorentina agree deal to sign Slovenia international Josip Ilicic from Palermo». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  40. «ACF Fiorentina - Calcio Catania, Aug 26, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  41. «ACF Fiorentina - Bologna FC 1909, Dec 15, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  42. «ACF Fiorentina - Robur Siena, Jan 23, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  43. «ACF Fiorentina - SSC Napoli, May 3, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  44. 44,0 44,1 «Napoli defeat Fiorentina after fan is shot to win their fifth Coppa Italia». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  45. «Napoli win fifth Italian Cup on violent Rome night». www.reuters.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  46. «Josip Ilicic | Football Stats | Atalanta | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  47. «Dinamo Minsk - ACF Fiorentina, Oct 2, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  48. «Udinese Calcio - ACF Fiorentina, Mar 22, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  49. «ACF Fiorentina - ASD Romagna Centro Cesena, May 3, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  50. «FC Empoli - ACF Fiorentina, May 10, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  51. «Josip Ilicic | Football Stats | Atalanta | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  52. «Sevilla FC - ACF Fiorentina, May 7, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  53. «ACF Fiorentina - Sevilla FC, May 14, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  54. «Inter Milan - ACF Fiorentina, Sep 27, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  55. «Lech Poznan - ACF Fiorentina, Nov 5, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  56. «UC Sampdoria - ACF Fiorentina, Nov 8, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  57. «US Palermo - ACF Fiorentina, Jan 6, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  58. «FC Empoli - ACF Fiorentina, Nov 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  59. «SS Lazio - ACF Fiorentina, Dec 18, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  60. Editorial, Reuters. «Atalanta sign Slovenia midfielder Ilicic from Fiorentina». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  61. «Official: Atalanta sign Ilicic | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  62. «Atalanta seal Ilicic signing». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  63. «DONE DEAL: Atalanta sign Fiorentina midfielder Josip Ilicic - Tribal Football». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  64. «Atalanta BC - AS Roma, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  65. «Atalanta BC - FC Crotone, Sep 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  66. «Atalanta BC - Apollon Limassol, Oct 19, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  67. «Genoa CFC - Atalanta BC, Dec 12, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  68. «Atalanta BC - SS Lazio, Dec 17, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  69. «Borussia Dortmund - Atalanta BC, Feb 15, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  70. «Michy Batshuayi continues hot form as Dortmund rally to win late». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  71. Greenberg, Alex (2018 թ․ փետրվարի 15). «Dortmund 3-2 Atalanta: Michy Batshuayi's goals give BVB a slight advantage after the first leg». Fear The Wall (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  72. «Hellas Verona - Atalanta BC, Mar 18, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  73. «Josip Ilicic | Football Stats | Atalanta | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  74. «Chievo Verona - Atalanta BC, Oct 21, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  75. «Atalanta demolishes Chievo Verona 5-1 with hat-trick from Ilicic». www.efe.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  76. «Atalanta BC - Inter Milan, Nov 11, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  77. «Inter Milan's seven-match winning run ends with thrashing at Atalanta». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  78. «FC Empoli - Atalanta BC, Nov 25, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  79. «US Sassuolo - Atalanta BC, Dec 29, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  80. «ACF Fiorentina - Atalanta BC, Feb 27, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  81. «Fiorentina and Atalanta played out a six-goal thriller in the first leg of their Coppa Italia semi-final». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  82. «Atalanta BC - Bologna FC 1909, Apr 4, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  83. «Atalanta BC - SS Lazio, May 15, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  84. 84,0 84,1 Bandini, Nicky (2019 թ․ մայիսի 16). «Lazio bring Atalanta down to earth with Coppa Italia triumph». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  85. «Lazio beats Atalanta 2-0 to win Italian Cup». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  86. «Josip Ilicic | Football Stats | Atalanta | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  87. 87,0 87,1 «Gran Gala del Calcio 2019 winners | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  88. admin (2019 թ․ դեկտեմբերի 3). «Italian football "best of the year" announced». Time24 News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.(չաշխատող հղում)
  89. «Cristiano Ronaldo named best player in Serie A». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  90. «Serie A: Atalanta reach first Champions League after dramatic final day» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  91. Bandini, Nicky (2019 թ․ մայիսի 27). «Atalanta punch historic Champions League ticket in wild Serie A finale | Paolo Bandini». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  92. «GNK Dinamo Zagreb - Atalanta BC, Sep 18, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  93. «Atalanta BC - Udinese Calcio, Oct 27, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  94. «Atalanta hit seven against Udinese». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  95. «Atalanta BC - Cagliari Calcio, Nov 3, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  96. «Atalanta BC - AC Milan, Dec 22, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  97. «Serie A: Josip Ilicic scores brace as Atalanta resign AC Milan to worst league defeat in 21 years with 5-0 thrashing». Firstpost. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  98. «Atalanta BC - Parma Calcio 1913, Jan 6, 2020 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  99. admin (2020 թ․ հունվարի 6). «Atalanta-Parma 5-0: Gomez, Freuler, Gosens and Ilicic scare Rome». News1 English (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.(չաշխատող հղում)
  100. «Slovenia - Australia, Aug 11, 2010 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  101. «Slovenia - Faroe Islands, Oct 8, 2010 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  102. «Cyprus - Slovenia, Sep 10, 2013 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  103. «Lithuania - Slovenia, Sep 4, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  104. «Slovenia - Malta, Jun 10, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  105. «Slovenia - Lithuania, Sep 4, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  106. «Latvia - Slovenia, Jun 10, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  107. «Poland - Slovenia, Nov 19, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  108. 108,0 108,1 «ILIČIĆ NAJBOLJŠI NOGOMETAŠ LETA 2019». www.nzs.si. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  109. 109,0 109,1 «Josip Iličič». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  110. «NZS – Nogometna zveza Slovenije». www.nzs.si (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  111. Azet.sk. «Kokotov vlastenec pripravil Ľubľanu o triumf v Superpohári». Nový Čas (սլովակերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  112. «Viler superpokal "poklonil" nekdanjim soigralcem». RTVSLO.si (սլովեներեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսիպ Իլիչիչ» հոդվածին։