Յան Շվերմա
Յան Շվերմա չեխ․՝ Jan Šverma | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 23, 1901[1][2][3][…] |
Ծննդավայր | Մնիխովո Հրադիշտե[4][2][5][…] |
Մահացել է | նոյեմբերի 10, 1944[4][2][6][…] (43 տարեկան) |
Մահվան վայր | Նիժնիե Տատրի կամ Chabenec |
Գերեզման | Մնիխովո Հրադիշտե և Օլշանի գերեզմանատուն[7] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | չեխ |
Կրթություն | Միջազգային լենինյան դպրոց և Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[8] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող և լրագրող |
Ամուսին | Marie Švermová? |
Զբաղեցրած պաշտոններ | պառլամենտի անդամ |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Jiřina Kopoldová?[9] |
![]() |
Յան Շվերմա (չեխ.՝ Jan Šverma, մարտի 23, 1901[1][2][3][…], Մնիխովո Հրադիշտե[4][2][5][…] - նոյեմբերի 10, 1944[4][2][6][…], Նիժնիե Տատրի և Chabenec), չեխոսլովակ կոմունիստական ակտիվիստ, լրագրող, իրավաբան, նախկին Չեխոսլովակիայի հերոս (հետմահու, 1969)։
1921 թվականին դարձել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) անդամ։ 1924 թվականին եղել է ՉԿԿ-ի օրգան «Վեչերնի ռուդե պրավո» թերթի խմբագիրը։ 1926—1928 թվականներին սովորել է Լենինյան դպրոցում (Մոսկվա)։ 1929 թվականին դարձել է ՉԿԿ ԿԿ և Քաղբյուրոյի անդամ, 1935 թվականին՝ Կոմինտերնի գործկոմի անդամության թեկնածու, 1935—1938 թվականներին՝ Չեխոսլովակիայի ազգային ժողովի պատգամավոր (ՉԿԿ-ից), 1936—1938 թվականներին՝ ՉԿԿ կենտրոնական օրգան «Ռուդե պրավո»-ի գլխավոր խմբագիր։
1938 թվականին, Մյունխենի համաձայնագրի կնքումից հետո աշխատել է ՉԿԿ արտասահմանյան բյուրոյում, սկզբում՝ Փարիզում, 1940 թվականից՝ Խորհրդային Միությունում։ Մասնակցել է 1944 թվականի Սլովակյան ազգային ապստամբությանը, որի ժամանակ էլ զոհվել է։
Գրել է Չեխոսլովակիայի պատմության, ազգային հարցի վերաբերյալ աշխատություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 Databáze Vojenského historického archivu
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Шверма Ян // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Databáze Vojenského historického archivu
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ BillionGraves — 2011.
- ↑ Studenti pražských univerzit 1882–1945
- ↑ Memory of Nations — 2008.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Շվերմա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 575)։ ![]() |