Յան Բրոկոֆ
Յան Բրոկոֆ գերմ.՝ Johann Brokoff | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1652[1][2][3] |
Ծննդավայր | Spišská Sobota, Poprad, Սլովակիա[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 28, 1718[1][3] (66 տարեկան) |
Մահվան վայր | Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][3] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | քանդակագործ, carver և փայտի փորագրող |
Ոճ | բարոկկո |
Թեմաներ | քանդակագործություն[1] և Փայտագրություն[1] |
Զավակներ | Ֆերդինանդ Բրոկոֆ և Michael Brokoff? |
Jan Brokoff Վիքիպահեստում |
Յան Բրոկոֆ (հայտնի է նաև որպես Յոհան Բրոկոֆ) (չեխ․՝ Jan Brokoff, հունիսի 23, 1652[1][2][3], Spišská Sobota, Poprad, Սլովակիա[4] - դեկտեմբերի 28, 1718[1][3], Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][3]), չեխ քանդակագործ և փայտագիր, բարոկկոյի ոճի լավագույն ստեղծագործողներից մեկը Չեխիայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանական ծագում ունի։ Չեխ հայտնի քանդակագործներ Միխալ և Ֆերդինանտ Բրոկոֆների հայրն է։
1675 թվականին թողել է Սլովակիան ու գլխավորապես աշխատել է Չեխիայի արևմտյան քաղաքներում։ 1692 թվականից հաստատվել է Պրահայում։ Ունեցել է սեփական արվեստանոցը, որը ղեկավարել է մինչև իր մահը, 1721 թվականը, որից հետո այն սկսել է ղեկավարել նրա ավագ որդին` Միխալը, որի մահից հետո էլ արվեստանոցն անցել է Ֆերդինանտին։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յան Բրոկոֆին վերագրվող աշխատանքները մասնագետներն առանձնացնում են երկու փուլով. ինքնուրույն արված աշխատանքներ և աշխատանքներ որդիների, գլխավորապես` Ֆերդինանտի հետ համագործակցությամբ։
Իր ստեղծագործությունների կերպարները վերցրել է հունական դիցաբանությունից, ստեղծել է բազմաթիվ պաշտամունքային ստեղծագործություններ։ Նրա առավել հայտնի աշխատանքներից է սուրբ Յան Նեպոմուսկու քանդակը, որը 1683 թվականին տեղադրել են Պրահայի Կառլի կամրջին։ Յ. Բրոկոֆի քանդակները գտնվում են մանետինյան գերեզմանոցում, կլաշտերեցյան այգում, տախովյան Սուրբ Աստվածամոր եկեղեցում։ Քանդակագործության ու փայտագրության նշանակալի արվեստանոց է հիմնել Պրահայում։
1695 թվականին Բրոկոֆն ստեղծել է «Պիետա» քանդակը Պրահայի Կառլի կամրջի համար։
Ընտրված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սբ. Յան Նեպոմուցկու քանդակի փայտե մոդելը, որը հետագայում բրոնզապատվել է` Պրահայի Կառլի կամրջի համար (1683),
- Սբ. Իոսիֆի և Հիսուսի խաչի քանդակները (ոչնչացվել են 1848-1849 թվականների Հեղափոխության ժամանակ),
- քանդակներ Մանետինի Սբ. Վարվարա կոստյոլում,
- քանդակներ Չերնևի Գրադեկ ամրոցում,
- թուրքին պատկերող քանդակ, որը հսկում է գերի ընկած քրիստոնյաներին։ Քանդակը տեղադրվել է Կառլի կամրջի վրա, 1714 թվականին և համարվում է ամենահայտի քանդակախմբերից մեկը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Շատրվան «Տրիտոն»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Կերպարվեստի արխիվ
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2004.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jan Brokoff(իտալ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Բրոկոֆ» հոդվածին։ |
|