Jump to content

Յանինա Օխոյսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանինա Օխոյսկայա
լեհ.՝ Janina Ochojska
Դիմանկար
Ծնվել էմարտի 12, 1955(1955-03-12)[1] (69 տարեկան)
ԾննդավայրԳդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունԹորունի Նիկոլայ Կոպեռնիկոսի անվան համալսարան (1980)[1]
Մասնագիտությունհումանիստ, քաղաքական գործիչ, աստղագետ և այլախոհ
ԱշխատավայրNicolaus Copernicus Astronomical Center of the Polish Academy of Sciences?, Q9264383? և Polish Humanitarian Organisation?
ԱմուսինMichał Okoński?
Զբաղեցրած պաշտոններԵվրոպական պարլամենտի պատգամավոր
ԿուսակցությունՔաղաքացիական հարթակ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀամերաշխություն
Կայքjankaochojska.pl
 Janina Ochojska Վիքիպահեստում

Յանինա Մարիա Օխոյսկայա-Օկոնսկայա (լեհ.՝ Janina Maria Ochojska-Okońska, մարտի 12, 1955(1955-03-12)[1], Գդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]), լեհ հասարակական գործիչ, լեհական մարդասիրական ակցիաների նախագահ, աստղագետ[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանինա Օխոյսկայան ծնվել է 1955 թվականին Գդանսկում։ Ավարտել է Զաբժեի թիվ 1 ընդհանուր կրթական ճեմարանը[3] և Նիկոլայ Կոպերնիկի համալսարանը Թորունում։ Մինչև 1984 թվականն աշխատել է Լեհաստանի գիտությունների ակադեմիայի աստղաֆիզիկայի ինստիտուտում (Թորունի Նիկոլայ Կոպերնիկի անվան աստղագիտական կենտրոն)[4]։ 1970-ական թվականներին Յանինա Օխոյսկայան համագործակցել է լեհ ընդդիմախոսների հետ և օգնել Անտոնիա Ստավիկովսկու գրադարանին։ Եղել է «Համերաշխություն» շարժման կազմում, Լեհաստանում ռազմական գործողությունների ընթացքում աշխատել է սամիզդատում և օգնել իշխանությունների գործողություններից տուժած մարդկանց[4]։

Յանինան մանկուց հաշմանդամ է, ախտորոշումը` պոլիոմիելիտ։ Յանինան բուժվել է հաշմանդամ երեխաների ինստիտուտում, նրա բժիշկն է եղել Լեխ Վերուշը[5]։ 1984 թվականին Յանինան տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ տեղեկացել է մարդասիրական օգնության գաղափարի մասին։ Նա EquiLibre հիմնադրամում եղել է կամավոր և շփումներ հաստատել Լեհաստանի քաղաքացիների համար մարդասիրական օգնության համար։ 1992 թվականից նա կազմակերպել է մարդասիրական օգնություն Հարավսլավիայում պատերազմի զոհերին, իսկ 1994 թվականին հիմնել է լեհական մարդասիրական ակցիա` դառնալով նրա նախագահը[3]։

1996 թվականին ամուսնացել է «Tygodnik Powszechny» ամսագրի լրագրող Միխայիլ Օկոնսկիի հետ[6]։ 2000 թվականին հրատարակվել է Վոյցեխ Բոնովիչի հարցազրույցը Յանինա Օխոյսկայայի հետ` «Երկինք այլոց համար» (լեհ.՝ Niebo to inni), 2015 թվականին՝ Մաժեն Զդանսովսկու հարցազրույցը` «Мир по Янке» (լեհ.՝ Świat według Janki):

  • Լեհաստանի վերածննդի շքանշանակիր (քաղաքացիական հասարակության կառուցման առանձնահատուկ նվաճումների համար, երկրի շահերի և սոցիալական աշխատանքի համար, 2011)[7]
  • «Bene Merito» պատվո նշան (2009)[8]
  • Պատվո լեգիոնի շքանշան (2003)[3]

Մեդալներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Եվրոպայի կին» (Եվրամիություն, 1994)[3]
  • «Tygodnik Powszechny» ամսագրի կողմից Սուրբ Գեորգիի մեդալ (1994)
  • Pax Christi International Peace Award (1995)[3]
  • Atsushi Nakata Memorial (Япония, 1996)[3]
  • Յան Կարսկիի մրցանակ (ԱՄՆ, 2002)[3]
  • Էրազմ և Աննա Եժմանովների անվան Լեհաստանի գիտություների ակադեմիայի մրցանակ (2009)[9]
  • Լեխ Վալենսայի մրցանակ (2010)[10]
  • «Լեհական տնտեսության պատվավոր մարգարիտ (2010)[11]
  • «Ecce Homo» շքանշան
  • Ժպիտի շքանշան[12]
  • «Տարվա կինը», ըստ Twój Styl-ի[13]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://archive.fo/20150409140337/http://www.pah.org.pl/o-pah/479/janina_ochojska#selection-427.0-427.152
  2. http://orderusmiechu.pl/?q=node%2F1643
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Nota biograficzna na stronie Polskiej Akcji Humanitarnej» (լեհերեն). Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. 4,0 4,1 «Nota biograficzna w Encyklopedii Solidarności» (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. «Janina Ochojska: Mam dużo marzeń» (լեհերեն). niepelnosprawni.pl. 2009 թ․ հունվարի 29. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. Janina Ochojska, Wojciech Bonowicz. «Niebo to inni. Wywiad-rzeka» (լեհերեն). Wydawnictwo Znak, Kraków 2000. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  7. M.P. 2011 nr 78 poz. 778 Արխիվացված 2015-10-25 Wayback Machine (լեհ.)
  8. «Wręczenie odznaczeń „Bene Merito" przez Ministra Spraw Zagranicznych Radosława Sikorskiego» (լեհերեն). МИД Польши. 2009 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  9. «Janina Ochojska-Okońska laureatką Nagrody im. Jerzmanowskich» (լեհերեն). wprost.pl. 2009 թ․ փետրվարի 2. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
  10. «Ochojska z nagrodą Lecha Wałęsy» (լեհերեն). wprost.pl. 2010 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  11. «Laureaci z poprzednich edycji» (լեհերեն). polishmarket.com.pl. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  12. «Ochojska Janina» (լեհերեն). orderusmiechu.pl. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  13. «„Twój Styl" przyznał tytuł Kobiety Roku Andżelice Borys» (լեհերեն). press.pl. 2006 թ․ մարտի 15. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանինա Օխոյսկայա» հոդվածին։